Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության նոր տնօրեն Դոն Լամբերտը ստաձնել է պաշտոնը
31/07/2023 15:12
Կիսվել

ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության նոր տնօրեն Դոն Լամբերտը ստաձնել է պաշտոնը

Ասիական Զարգացման Բանկը (ԱԶԲ) հայաստանյան մշտական առաքելության նոր տնօրեն է նշանակել Դոն Լամբերտին։ Վերջինս իր պաշտոնը կստանձնի այսօր՝ ս․թ․ հուլիսի 31-ից։ 

Պարոն Լամբերտը կղեկավարի ԱԶԲ-ի գործունեությունը Հայաստանում և կհամակարգի բանկի հարաբերությունները կառավարության և այլ շահագրգիռ կողմերի հետ: Նա նաև կվերահսկի երկրի գործընկերության ռազմավարության (2024-2028) կյանքի կոչումը, որը հիմնված է ԱԶԲ-ի մինչ օրս կատարած աշխատանքի վրա՝ տնտեսությունը դիվերսիֆիկացնելու և ներառականությունը ընդլայնելու համար: Միջնաժամկետ հեռանկարում ԱԶԲ-ն նպատակ ունի ընդլայնել ներդրումները կլիմայի փոփոխության, տրանսպորտի, քաղաքային ենթակառուցվածքների, առողջապահության, կրթության և մասնավոր հատվածի զարգացման ուղղությամբ:

«ԱԶԲ-ն Հայաստանի զարգացման խոշորագույն գործընկերներից մեկն է, և ես պատիվ ունեմ էլ ավելի ամրապնդելու մեր աշխատանքը՝ օգնել բարելավել հայ ժողովրդի կյանքի որակը», – նշել է պարոն Լամբերտը: «Մենք հավատարիմ ենք մնում աջակցել կառավարության ջանքերին՝ բարելավելու հանրային ծառայությունները, խթանելու մասնավոր հատվածի զարգացումը և նպաստել կլիմայի և աղետների ռիսկերի դիմակայունությունը»:

Պարոն Լամբերտն ունի ավելի քան երկու տասնամյակի մասնագիտական փորձ, որից 15 տարին՝ ԱԶԲ-ում: Նա վերջերս եղել է բանկի Վիետնամի մշտական առաքելության մասնավոր հատվածի զարգացման բաժնի ղեկավարը: Նախկինում նա նաև եղել է կորպորատիվ վերականգնման բաժնի ղեկավար և աշխատել է Հնդկաստանում և Շրի Լանկայում ֆինանսական հատվածի զարգացման, ինչպես նաև ԱԶԲ-ի ֆինանսական հաստատությունների պորտֆելի վարկային ռիսկերի կառավարման վրա:

Պարոն Լամբերտը Միացյալ Նահանգների քաղաքացի է, մագիստրոսի կոչում է ստացել Հարվարդի համալսարանում՝ հանրային քաղաքականության ոլորտում, իսկ բակալավրի կոչումը ստացել է Փրինսթոնի համալսարանում՝ հանրային և միջազգային հարաբերությունների ոլորտում: Վերջինս փոխարինելու է ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Պաոլո Սպանտիգատիին, ով Հայաստանում աշխատել է 2019 թվականից։

Հիշեցնենք, որ ԱԶԲ-ն Հայաստանի երկարամյա գործընկերն է։ 2005 թվականից ի վեր բանկը տրամադրել է պետական հատվածի վարկեր, դրամաշնորհներ և տեխնիկական աջակցություն՝ ընդհանուր 1,67 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով՝ խթանելով կառավարության առաջնահերթություններին տրանսպորտի, հանրային ֆինանսների, դպրոցների անվտանգության, էներգետիկայի, ջրամատակարարման և քաղաքաշինության ոլորտներում: 

ԱԶԲ-ն հավատարիմ է Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի բարգավաճ, ներառական, ճկուն և կայուն զարգացմանը և շարունակում է ջանքեր գործադրել ծայրահեղ աղքատության կրճատման ուղղությամբ: ԱԶԲ-ն հիմնադրվել է 1966 թվականին, պատկանում է 68 անդամների-երկրներից, որոնցից 49-ը՝ տարածաշրջանից։

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02