Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 394.50+1.50 EUR SELL - 397.00+0.00
OIL:  BRENT - 92.59-0.25 WTI - 83.41-0.06
COMEX:  GOLD - 3512.30-1.00 SILVER - 41.04-1.75
COMEX:  PLATINUM - 1289.60-0.85
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 158.51-0.38 EUR/GBP - 1.0965-0.09
FOREX:  EUR/USD - 1.0965-0.09 GBP/USD - 1.3081-0.14
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 56436.65-5.06 TOPIX - 3674.22-3.88
STOCKS CHINA:  HANG SENG - 22410.80-1.89 SSEC - 3533.79-1.23
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
20/11/2026  CBA:  USD - 360.53-0.41 GBP - 472.37-2.95
20/11/2026  CBA:  EURO - 395.18-2.07
20/11/2026  CBA:  GOLD - 42998-627 SILVER - 521.84-8.72
SAMSUNG. ՀԱՋՈՂԱԿՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ
25/06/2012 16:48
Կիսվել

SAMSUNG. ՀԱՋՈՂԱԿՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ

Այսօր` հունիսի 25-ին, էլեկտրոնիկայի արտադրության ոլորտում առաջատար Samsung Electronics ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը կազմակերպել էր մամլո ասուլիս, որի շրջանակներում ամփոփվեցին մայիսի 24- ին մեկնարկած հատուկ ակցիայի արդյունքներն ու խաղարկության միջոցով հայտնի դարձան գլխավոր մրցանակակիրների անունները:

Հիշեցնենք, որ Samsung Electronics ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը մեկ ամիս առաջ հայտարարել էր նոր ակցիայի մեկնարկի մասին, որի շրջանակներում մայիսի 25-ից հունիսի 24-ն ընկած ժամանակահատվածում SAMSUNG, ZIGZAG և FINE ֆիրմային վաճառասրահներից Samsung ապրանքանիշի ցանկացած հեռուստացույց գնելու դեպքում սպառողը հնարավորություն էր ունեցել հատուկ խաղարկության կտրոնի միջոցով ստանալ ինչպես պարտադիր շահում, այնպես էլ հնարավորություն` շահելու Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 2012 թվականի եզրափակչի տոմսեր:

Այսօր կայացած հատուկ խաղարկությանը մասնակցում էր շուրջ 1000 կտրոն: Խաղարկության արդյունքում գլխավոր մրցանակին արժանացան Նոննա Հակոբյանը Արարատից և Էդուարդ Միխայելովը Երևանից, ովքեր ստացան Կիևում կայանալիք Եվրո 2012-ի եզրափակչի տոմսեր` յուրաքանչյուրը երկու անձի համար: Այս ակցիան գործում է UEFA-ի հյուրընկալության ոսկյա փաթեթի շրջանակներում:

Հատկանշական է, որ Samsung ընկերությունն իր սպառողների համար պատրաստել է նոր անակնկալ ևս: Ինչպես ասուլիսի ժամանակ տեղեկացրեցին Samsung Electronics ընկերության ներկայացուցիչները` հունիսի 28-ին, 29-ին և 30-ին գնելով Samsung ընկերության ցանկացած արտադրանք` սպառողները հնարավորություն կունենան հատուկ կտրոնների միջոցով մասնակցելու հուլիսի 1-ին Հյուսիսային պողոտայում կայանալիք UEFA-ի եվրոպայի առաջնության եզրափակչի ցուցադրման ժամանակ նախատեսվող խաղարկությանը և շահելու նվերներ (բջջային հեռախոսներ, ֆոտոխցիկներ և UCOM-ի անվճար բաժանորդագրություն):

20/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.53
-0.41
Եվրո (EUR)
395.18
-2.07
Ռուբլի (RUR)
4.4026
-0.0128
Լարի (GEL)
139.04
-0.13
42998
-627
Արծաթ
521.84
-8.72