ՌՈՍՏԵԼԵԿՈՄԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄԸ ՀԵՏԱՁԳՎՈՒՄ Է
Ռոստելեկոմի սեփականաշնորհումը հետաձգվում է անորոշ ժամանակով: Ռուսաստանի Դաշնության Կապի և Հեռահաղորդակցության նախարար Նիկոլայ Նիկիֆորովի կարծիքով՝ այժմ ընկերության բաժնետոմսերի գինը թերգնահատված է, և պետք է սպասել, մինչ դրանց գինը կաճի: Երեկվա՝ հուլիսի 11-ի դրությամբ ընկերության կապիտալիզացիան (ММВБ բորսա) կազմում էր մոտ 347 միլիարդ ռուբլի:
Սեփականաշնորհմանը խանգարում են նաև Ռոստելեկոմի ունեցած հատուկ կապի տրամադրման ռազմական պայմանագրերը: Նշենք, որ դեռևս անցյալ տարվանից ՌԴ կառավարությունն ուժային կառույցների հետ քննարկում էր ազգային անվտանգության վրա Ռոստելեկոմի սեփականաշնորհման ազդեցության հարցը:
Հիշեցնենք, որ այս տարվա սկզբից Ռոստելեկոմն իր գործունեությունն է ծավալում նաև ՀՀ-ում: Ռուսական ընկերության կողմից ձեռք է բերվել հեռահաղորդակցական GNC-ALFA ընկերությունը: