Բիզնես

USD BUY - 364.00-0.50 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 418.00-0.50 EUR SELL - 424.00-0.50
OIL:  BRENT - 90.02+2.75 WTI - 84.32+2.74
COMEX:  GOLD - 4406.50+1.02 SILVER - 64.77-0.52
COMEX:  PLATINUM - 1765.00-0.30
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.4+0.15 EUR/GBP - 1.1534-0.06
FOREX:  EUR/USD - 1.1534-0.06 GBP/USD - 1.3505-0.04
STOCKS RUS:  RTSI - 888.69+1.61
STOCKS US: DOW JONES - 53791.85-0.34 NASDAQ - 26445.45-0.60
STOCKS US: S&P 500 - 7728.20-0.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 67524.06+0.83 TOPIX - 4139.00+0.94
STOCKS CHINA:  HANG SENG - 25440.17-0.83 SSEC - 3946.68+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10844.19-0.17 CAC40 - 8714.94-0.13
STOCKS EUR:  DAX - 26391.42+0.26
12/08/2026  CBA:  USD - 365.91-0.16 GBP - 494.53+0.45
12/08/2026  CBA:  EURO - 422.04-0.19
12/08/2026  CBA:  GOLD - 51567+671 SILVER - 766.85+14.37
Visit Dubai-ը և «Ռեալ Մադրիդ»-ը հայտարարում են համաշխարհային գործընկերության մեկնարկի մասին՝ աջակցելով առաջիկա տասնամյակում Դուբայի զարգացման հավակնոտ ծրագրերին
05/10/2023 14:36
Կիսվել

Visit Dubai-ը և «Ռեալ Մադրիդ»-ը հայտարարում են համաշխարհային գործընկերության մեկնարկի մասին՝ աջակցելով առաջիկա տասնամյակում Դուբայի զարգացման հավակնոտ ծրագրերին

Դուբայի զբոսաշրջության և կոմերցիոն մարքեթինգի կորպորացիան (DCTCM), որը հանրությանը հայտնի է որպես Visit Dubai, Իսպանիայի «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբի հետ միասին սկսել է նշանակալից համագործակցություն: Կողմերը՝ որպես երկու առաջատար բրենդներ, որոնք ունեն համատեղ արժեքներ, հավակնություններ և նվիրվածություն գերազանցությանը և նորարարությանը, բազմամյա պայմանագրի շրջանակներում խոստանում են մի շարք հետաքրքիր անակնկալներ՝ նախատեսված երկրպագուների համար, հատուկ պահեր և յուրահատուկ փորձառություններ Դուբայի և Ռեալ Մադրիդի երկրպագուների համար: Նորաստեղծ ալիանսը հավասարապես կծառայի որպես հզոր հարթակ՝ երկու հաստատությունների համար աճի նոր հնարավորություններ ստեղծելու և Դուբայի հավակնոտ ծրագրերին աջակցելու համար, որոնք վերջերս հայտարարված Դուբայի տնտեսական օրակարգի՝ D33 մասն են կազմում:

Աշխարհի առաջատար ակումբի հետ սպորտային ժամանցի համաշխարհային առաջնագծում լինելը լիովին համահունչ է Դուբայի հավակնոտ ծրագրերին` ամրապնդելու իր դիրքը աշխարհի լավագույն երեք քաղաքների շարքում: Գործընկերությունը, որը մեկնարկել է այս սեպտեմբերին, ներառում է Մադրիդի «Ռեալի» տղամարդկանց և կանանց ֆուտբոլի առաջին թիմերը, և Դուբայի շունչն է բերում Սանտյագո Բեռնաբեու՝ երկրպագուներին առաջարկելով անմոռանալի փորձառություններ և ամենաբարձր չափանիշների ծառայություններ:

Դուբայի զբոսաշրջության և կոմերցիոն մարքեթինգի կորպորացիայի (DCTCM) գործադիր տնօրեն Իսամ Քազիմը և «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը պաշտոնական արարողության ժամանակ պաշտոնապես ամրագրեցին գործընկերությունը Ռեալ Մադրիդի լեգենդար Sala de Juntas-ում` ակումբի գլխավոր գործադիր տնօրեն Խոսե Անխել Սանչեսի և Մադրիդի «Ռեալի» լեգենդ և ինստիտուցիոնալ հարաբերությունների տնօրեն Էմիլիո Բուտրագենիոյի ներկայությամբ:

«Ռեալ Մադրիդ»-ի ինստիտուցիոնալ հարաբերությունների տնօրեն Էմիլիո Բուտրագենիոն նշել է. «Մենք շատ հպարտ ենք Visit Dubai-ի հետ այս նոր համագործակցությամբ՝ որպես ակումբի առաջին պաշտոնական դեստինացիոն գործընկեր: Դուբայը մի ուղղություն է, որը ձգտում է գերազանցության իր բոլոր ժամանցային առաջարկներում, որը ակումբի կողմից կարևորվող արժեքը է: Մենք ուրախ ենք այս հետաքրքիր զբոսաշրջային ուղղությունը ներկայացնելու մեր միլիոնավոր Մադրիդիստներին ամբողջ աշխարհում»:

DCTCM-ի գործադիր տնօրեն Իսամ Քազիմը մեկնաբանել է. «Մենք ոգևորված ենք սկսելու մեր ճանապարհորդությունը «Ռեալ»-ի հետ՝ որպես համաշխարհային գործընկեր: Դուբայի և աշխարհի մեծագույն ակումբի միջև այս բեկումնային համագործակցությունը կառուցված է ընդհանուր տեսլականի և արժեքների վրա, որտեղ յուրաքանչյուր ձեռքբերում ծառայում է որպես նոր բարձունքների հասնելու մոտիվացիա: Մեր նպատակն է ամրապնդել Դուբայի դիրքը աշխարհի լավագույն երեք քաղաքների շարքում․ այս ռազմավարական ալիանսը կօգտագործի առաջատար ուղղության և աշխարհի ամենահայտնի թիմի ուժեղ կողմերը՝ վերահաստատելու Դուբայի համբավը՝ որպես ապրելու, աշխատելու և այցելելու լավագույն քաղաքը աշխարհում:

Դուբայի պետական ​​և մասնավոր հատվածի ամուր փոխհարաբերությունները նրա հաջողության հիմքն են, և Մադրիդի «Ռեալի» հետ այս նոր համագործակցությունը այսուհետ հիմնվում է երկարամյա համագործակցության վրա, որը Emirates-ը ամրապնդել է դեռ 2011 թվականից: Այն նաև առաջիկայում նախատեսում է Ռեալ Մադրիդի թեմատիկ այգու կառուցումը Դուբայի զբոսայգիներում և հանգստավայրերում՝ (Dubai Parks and Resorts) Մերձավոր Արևելքի ամենամեծ թեմատիկ զբոսայգու տարածքում, որն էլ ավելի կընդլայնի քաղաքի բազմազան ուղղությունների առաջարկը: Այգում, որը կլինի իր տեսակի մեջ առաջինն աշխարհում, կներկայացվեն Մադրիդի «Ռեալի» հետ կապված մի շարք զբաղմունքներ` թանգարան, ֆուտբոլային խաղեր, ինչպես նաև սննդի և խմիչքների վաճառքի կետեր և «Ռեալ Մադրիդ»-ի պաշտոնական ապրանքները վաճառելու համար նախատեսված հատվածներ: 

«Առաջնորդվելով գերազանցությանը, առաջնորդությանը, տաղանդին և նորարարությանը միտված մեր փոխադարձ նվիրվածությամբ՝ մենք ակնկալում ենք միասին մեծ հաջողություններ գրանցել և աշխարհին ցույց տալ Դուբայի և «Ռեալ Մադրիդ»-ի հաղթող ոգին»:

Դուբայի էկոնոմիկայի և զբոսաշրջության դեպարտամենտը (DET) նպատակ ունի աջակցելու կառավարությանը՝ համաշխարհային տնտեսության և զբոսաշրջության ոլորտում էմիրությունների մրցունակության բարձրացման գործում, աջակցելու Դուբայի դիրքավորմանը՝ որպես համաշխարհային առաջատար առևտրային կենտրոն, ներդրումային հանգույց և զբոսաշրջության ուղղություն:  Այս առաքելության շրջանակներում, DET-ն ուղղում է բոլոր ջանքերը` հետագայում զարգացնելու Դուբայի` դիվերսիֆիկացված, նորարարական և ծառայությունների վրա հիմնված տնտեսությունը, որը նպատակ ունի ներգրավելու աշխարհի լավագույն տաղանդներին և արագացնելու արտադրողականության աճը:  Բացի այդ, DET-ն աջակցում է Դուբայի՝ որպես ապրելու և աշխատելու համար աշխարհի լավագույն քաղաքի տեսլականին՝ խթանելով այն և կյանքի գերազանց որակը այնտեղ: DET-ը հանդիսանում է Դուբայի բիզնեսի և զբոսաշրջության ոլորտների պլանավորման, վերահսկման, զարգացման և մարքեթինգի համար պատասխանատու գործակալություն:  Այն նաև պատասխանատու է բոլոր տեսակի բիզնեսների լիցենզավորման և դասակարգման համար, ներառյալ հյուրանոցները, տուրօպերատորները և տուրիստական ​​գործակալները:  DET-ի պորտֆելը ներառում է` Դուբայի զբոսաշրջության և կոմերցիոն մարքեթինգի կորպորացիան, Դուբայի փառատոնները և մանրածախ առևտուրը, Դուբայի արդյունաբերությունը և արտահանումը, Դուբայի զարգացման ներդրումային գործակալությունը (Dubai FDI) և Դուբայի ՓՄՁ-ները, ինչպես նաև Դուբայի զբոսաշրջության քոլեջը, Դուբայի օրացույցը և Դուբայի բիզնես իրադարձությունները:

12/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.91
-0.16
Եվրո (EUR)
422.04
-0.19
Ռուբլի (RUR)
4.4144
-0.0073
Լարի (GEL)
139.71
-0.03
51567
+671
Արծաթ
766.85
+14.37