Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
Արևային էներգիան Վիվա-ՄՏՍ-ի բջջային կայաններում. թթվածնի ու միջոցների խնայում
13/10/2023 11:24
Կիսվել

Արևային էներգիան Վիվա-ՄՏՍ-ի բջջային կայաններում. թթվածնի ու միջոցների խնայում

Արդիականացումը Վիվա-ՄՏՍ-ում շարունակական գործընթաց է: Շարունակում են զարգանալ Հայաստանում միակ 5G, ինչպես նաև՝ 4G և 3G ցանցերը: Միաժամանակ, ցանցի արդիականացումը 21-րդ դարում պահանջում է բնապահպանական ու էներգախնայող լուծումների կիրառում:

Որո՞նք են Վիվա-ՄՏՍ-ի նվաճումներն արևային էներգիայի կիրառման ոլորտում: Այսպես՝ 

  • ընդհանուր առմամբ՝ արևային էներգիայի կիրառման շնորհիվ, մինչև 2023թ.-ի ավարտը գործառնական ծախսերի տնտեսումը կկազմի այնքան գումար, որքան կպահանջվեր վճարել մոտ 350 000 կՎտ/ժ էլեկտրական էներգիա սպառելու համար,
  • տարեկան կտրվածքով բջջային կապի հիմնական կայաններում տեղադրված արևային համակարգերը եկող տարվանից կարտադրեն մոտ 520 000 կՎտ/ժ էլեկտրաէներգիա, բացի այդ, արևային էներգիա օգտագործելու շնորհիվ նվազում են հիմնական կայաններում դիզելային վառելիքի առաքման/սպառման ծավալները,
  • տարեկան կտրվածքով Վիվա–ՄՏՍ–ը խնայում է մոտ 44 244 լիտր դիզելային վառելիք։ Միջազգայնորեն ընդունված չափանիշներով՝ ֆոտովոլտային արևային 38 կայանների շնորհիվ խնայվում է այնքան թթվածին, որքան տարեկան կտրվածքով կարող են արտադրել 7 460 ծառերը: 

21-րդ դարում սոցիալապես պատասխանատու ընկերությունը պետք է ոչ միայն հետամուտ լինի տնտեսական արժեքի ստեղծմանը, այլև առավելագույնս նպաստի շրջակա միջավայրի պահպանմանն ու զարգացմանը: Վիվա-ՄՏՍ-ը «կանաչ» տեխնոլոգիաներ է կիրառում թե՛ բջջային կապի արդիականացման և թե՛ սոցիալական նախագծերում։

«Արևային տեխնոլոգիաների ներդրումն ու տարածումը եղել և մնում է Վիվա-ՄՏՍ-ի օրակարգում: Ֆոտովոլտային արևային համակարգերի ներդրումը ցանցի արդիականացման կարևոր բաղադրիչ է, և մենք տարեցտարի ավելացնում ենք արևային էներգիայով սնվող հիմնական կայանների քանակը: Արևային էներգիան անվնաս է, վերականգնվող  և չունի արտանետումներ: Բջջային կապի ենթակառուցվածքում ֆոտովոլտային արևային համակարգերի ներդրումը կարևոր է հատկապես այնպիսի վայրերում, որտեղ կենտրոնացված էլեկտրասնուցումը հասանելի չէ։ Այսպիսով՝ արևային էներգիայից ոչ միայն չի տուժում բնությունը, այլև խնայվում են միջոցներ»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

Միայն ընթացիկ տարում Վիվա-ՄՏՍ-ը նախատեսում է ֆոտովոլտային արևային համակարգեր տեղադրել տարբեր մարզերում բջջային կապի շուրջ 25 բազային կայանում, այդ թվում՝ սահմանամերձ վայրերում: Սա՝ ի հավելում նախորդ տարիների նույնատեսակ 13 կայանի:

Արևային համակարգերի կիրառումը կարևոր է հատկապես այնպիսի հեռավոր տեղանքներում, որտեղ չկա կենտրոնացված էլեկտրամատակարարում, ճանապարհները դժվարանցանելի են, իսկ ձմռան ամիսներին՝  եղանակային պայմանների պատճառով, հաճախ մեծ դժվարությամբ է հնարավոր լինում դիզելային վառելիքը հասցնել կայան:  Վիվա–ՄՏՍ–ի կայանները ձայնային կապի և ինտերնետի ծառայություններ են տրամադրում հեռավոր, այդ թվում ՝ սահմանամերձ բնակավայրերում, ռազմավարական նշանակության օբյեկտներում և տարանցիկ ճանապարհներին:

Նախագծի ավարտին Վիվա-ՄՏՍ-ը կունենա ֆոտովոլտային արևային համակարգի միջոցով էլեկտրասնուցվող մոտ 40 հիմնական կայան: Այն տեղանքներում, որտեղ էլեկտրամատակարարման կենտրոնացված համակարգը հասանելի չէ, Վիվա-ՄՏՍ-ը հիմնականում կիրառում է էլեկտրասնուցման հիբրիդային համակարգեր. արևային ֆոտովոլտային կայաններ և կուտակիչ մարտկոցներ: Հիբրիդային համակարգերով համալրված հիմնական կայաններում օրվա ցերեկային ժամերին էլեկտրասնուցումը կատարվում է արևային էներգիայի շնորհիվ, իսկ մութն ընկնելուն պես՝ միանում են լիցքավորված մարտկոցները, անհրաժեշտության դեպքում՝ նաև վթարային դիզելային շարժիչները: Ընդ որում, արևային էներգիայով սնուցվող հիմնական կայանների որոշ մասն է միացված  էլեկտրամատակարարման կենտրոնացված համակարգին։

Արևային համակարգերի կիրառումը թույլ է տալիս նվազեցնել արտանետումները և տեխնիկական սպասարկման ծախսերը:

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

 

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91