Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ՉԳՐԱՆՑՎԱԾ ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ՎԱՃԱՌՔՈՎ ԽՈՉԸՆԴՈՏԵԼ Է ԱՅԼ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ
14/09/2012 16:10
Կիսվել

ՉԳՐԱՆՑՎԱԾ ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ՎԱՃԱՌՔՈՎ ԽՈՉԸՆԴՈՏԵԼ Է ԱՅԼ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովից (ՏՄՊՊՀ) տեղեկացնում են, որ մանկական տակդիրների ներկրմամբ զբաղվող «Լինեթ լիմիթեդ» ընկերությունը (Nannys ապրանքանիշ) դիմել է Հանձնաժողովին՝ տեղեկացնելով, որ հանդիսանում է «Nannys» ապրանքային նշանի իրավատերը և արտադրող ընկերության բացառիկ ներկայացուցիչը Հայաստանում, սակայն շուկայում հայտնվել են «Nannys» և «Nannys Fresh» ապրանքային նշաններով և նույն փաթեթավորմամբ մանկական տակդիրներ և թաց անձեռոցիկներ, որոնց փաթեթի վրա նշված է, որ «Սեմի Ինտերթրեյդ»  ընկերությունը հանդիսանում է տվյալ ապրանքային նշանի պաշտոնական ներկայացուցիչը ՀՀ-ում:

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն, գրանցված ապրանքային նշանի օգտագործումն առանց իրավատիրոջ համաձայնության համարվում է անբարեխղճ մրցակցության դրսևորում:

Թեև երկու ընկերությունների ներկայացուցիչներն արդեն իսկ գրավոր կերպով դիմել են Հանձնաժողովին՝ տեղեկացնելով իրենց միջև կնքված հաշտության համաձայնագրի մասին, այնուամենայնիվ ՏՄՊՊՀ-ը դիտարկմամբ «Սեմի Ինտերթրեյդ»-ի վարքագծի պատճառով որոշակիորեն խախտվել է մրցակցությունը, ինչի արդյունքում էլ վնաս է պատճառվել «Nannys» ապրանքային նշանի իրավատիրոջը: Խնդիրը ռիսկային է ոչ միայն մրցակցության, այլ նաև սպառողների շահերի պաշտպանության տեսանկյունից, քանի որ չգրանցված ապրանքանիշը կարող է լինել նաև կեղծ և անորակ:

ՏՄՊՊՀ-ի որոշմամբ, խախտման գծով կկիրառվի խիստ պատժաչափ, որպեսզի այն կանխարգելիչ նշանակություն ունենա այլ տնտեսվարողների համար: 

Համաձայն օրենսդրական նոր փոփոխությունների, անբարեխիղճ մրցակցության դրսևորման դեպքում տուգանքի չափը հաշվարկվում է տնտեսվարողի տարեկան հասույթի հիման վրա: ՏՄՊՊՀ-ը դիմել է ՊԵԿ՝ ստանալու այդ մասին տեղեկատվությունը:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08