
«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ». ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ 2013Թ.-Ի ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՐՑԵՐ
«ՀայՌուսգազարդ» ընկերության 2013 թվականի ֆինանսատնտեսական ծրագրի նախագծի հետ կապված հարցեր են քննարկվել ընկերության Վարչության նախագահ–Գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանի մոտ հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում: Ինչպես տեղեկացնում են «ՀայՌուսգազարդ»-ից՝ խորհրդակցության ժամանակ դիտարկվել են ֆինանսատնտեսական գործունեության հիմնական ուղղությունները: Վ.Հարությունյանը համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարել է մշակել և ներկայացնել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի 2013 թվականի հիմնական ֆինանսատնտեսական ցուցանիշների (եկամուտներ ու ծախսեր, իրացման ծավալներ և այլն) վերաբերյալ կանխատեսումները: