Բիզնես

USD BUY - 393.00-0.50 USD SELL - 398.00-1.00
EUR BUY - 413.50-2.50 EUR SELL - 420.00-5.00
OIL:  BRENT - 71.40+0.39 WTI - 67.49+0.48
COMEX:  GOLD - 2660.40+0.21 SILVER - 31.48-0.03
COMEX:  PLATINUM - 936.30+0.15
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.57+0.36 EUR/GBP - 1.0564-0.04
FOREX:  EUR/USD - 1.0564-0.04 GBP/USD - 1.2763+0.16
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39160.50+0.18 TOPIX - 2734.56+0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 20414.09+2.76 SSEC - 3402.53-0.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
09/12/2024  CBA:  USD - 395.78-5.53 GBP - 505.61-6.50
09/12/2024  CBA:  EURO - 418.74-5.97
09/12/2024  CBA:  GOLD - 33558.64-505.67 SILVER - 395.86-8.57
Դենիել Հիլերը` Ֆասթ Բանկի տեխնոլոգիական լուծումների ու թվային բանկինգի մասին
17/11/2023 13:26
Կիսվել

Դենիել Հիլերը` Ֆասթ Բանկի տեխնոլոգիական լուծումների ու թվային բանկինգի մասին

Թվային բանկինգը կարևոր և զարգացող թեմա է ինչպես համաշխարհային, այնպես էլ Հայաստանի ֆինանսական ոլորտում և նպատակ ունի տեխնոլոգիաների, թվային հարթակների օգտագործման միջոցով հաճախորդներին բանկային ծառայություններ առաջարկել։ Այս մոտեցումը կարևորվում է հատկապես վերջին տարիներին, քանի որ մարդիկ իրենց ֆինանսների արդյունավետ կառավարման համար սկսել են այլընտրանքային ուղիներ փնտրել։ Ֆասթ Բանկի Խորհրդի անդամ Դենիել Հիլերը, ով 80-ականներից աշխատում է ֆինանսական ոլորտում, անդրադարձել է Հայաստանում թվային բանկինգի զարգացման միտումներին և այդ համատեքստում՝ հաճախորդների հետ ֆիզիկական կապի պահպանման կարևորությանը։

«Ֆասթ Բանկում ներդրումներ ենք կատարում տեխնոլոգիաների մեջ՝ բարելավելու թվային բանկինգի մեր ծառայությունները, միևնույն ժամանակ, կարևորելով հաճախորդների հետ ֆիզիկական շփման պահպանումը՝ շարունակաբար զարգացնում ենք մեր աշխատակիցների հմտությունները։ Ես հավատում եմ, որ ավանդական շփումը թվային բանկինգի համադրությամբ կարող է ապահովել հաճախորդների լավագույն սպասարկումը: Ֆասթ Բանկի ռազմավարությունը մշակվել է աշխարհահռչակ թվային բանկի մոդելի լավագույն փորձի հիման վրա, որը ենթադրում է՝ մեզ համար հաճախորդը բիզնես մոդելի կենտրոնն է, ում տրամադրելու ենք անհատականացված բանկային ծառայություններ՝ արդյունավետ լուծումներով: Դրան զուգահեռ, կիրառելու ենք նաև տարբեր այլ մոտեցումներ»,-ասել է Հիլերը։

Դանիել Հիլերը խոսել է նաև Բանկի Խորհրդի կազմում ընդգրկվելու, ընդհանուր մշակույթի և կորպորատիվ կառավարման մեջ իր ունեցած փորձառության ու դերի մասին, ինչպես նաև անդրադարձել է Ֆասթի ապագա ծրագրերին:

09/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.78
-5.53
Եվրո (EUR)
418.74
-5.97
Ռուբլի (RUR)
3.99
-0.04
Լարի (GEL)
142.32
-2.77
33558.64
-505.67
Արծաթ
395.86
-8.57