Բիզնես

USD BUY - 362.00-0.50 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 424.00-0.50
OIL:  BRENT - 108.77+7.69 WTI - 103.42+7.59
COMEX:  GOLD - 4364.50-1.22 SILVER - 63.10-7.12
COMEX:  PLATINUM - 1775.60-6.17
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 154.47+0.68 EUR/GBP - 1.1601-0.28
FOREX:  EUR/USD - 1.1601-0.28 GBP/USD - 1.3493-0.44
STOCKS RUS:  RTSI - 834.57+0.74
STOCKS US: DOW JONES - 52380.66-0.77 NASDAQ - 26253.34-0.64
STOCKS US: S&P 500 - 7636.36-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 64011.34-1.93 TOPIX - 4028.30-0.65
STOCKS CHINA:  HANG SENG - 24805.63-0.60 SSEC - 3888.11-1.18
STOCKS EUR:  FTSE100 - 10670.06-1.31 CAC40 - 8156.67-1.94
STOCKS EUR:  DAX - 25576.45-1.66
11/09/2026  CBA:  USD - 363.28-0.61 GBP - 490.61-1.99
11/09/2026  CBA:  EURO - 421.11-1.98
11/09/2026  CBA:  GOLD - 50987-664 SILVER - 767.47-7.67
Սյունիքում չորս ընտանիք կօգտվի Վիվա-ՄՏՍ-ի և «ՍՈՐՍ» հիմնադրամի «Անհատական օգնական» ծրագրից
20/11/2023 16:43
Կիսվել

Սյունիքում չորս ընտանիք կօգտվի Վիվա-ՄՏՍ-ի և «ՍՈՐՍ» հիմնադրամի «Անհատական օգնական» ծրագրից

Ինչի՞ առջև է կանգնում ընտանիքը, երբ միայնակ է հաղթահարում հատուկ խնամքի կարիք ունեցող երեխայի խնդիրները: Դրան առնչվողների զգալի մասը չի դիմանում հոգեբանական ճնշմանը: Հաճախ մեկուսացող, ընտանիքի անդամների հետ սահմանափակ շփումների ձգտող երեխան հոգեպես կախում է ձեռք բերում մշտական խնամակալ հանդիսացող մայրիկից: Դա խոչընդոտում է երեխայի սոցիալիզացիայի դինամիկային, տարիքային զարգացմանն ու փոխում է ամբողջ ընտանիքի կյանքի բնականոն ռիթմը: Նեղ մասնագետի՝ անհատական օգնականի աջակցությունը կարևոր է հատկապես հեռավոր մարզերում, որտեղ գրեթե չկան զարգացման կենտրոններ: 

Սյունեցի Օհանյանների ընտանիքը կրտսեր որդու՝ Դավիթի լույս աշխարհ գալուց հետո՝ արդեն հինգ տարի, անցնում է այդ ճանապարհով: Մեղրիում զարգացման կենտրոններ չկան, մինչդեռ փոքրիկ Դավիթի խնամքը պահանջում է հատուկ մոտեցում: Փոքրիկի ծնողները լսել են «Անհատական օգնական» ծրագրի մասին, դիմել՝ շահառու ընտանիք դառնալու համար:

«Չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ երազում էի անհատական օգնականի աջակցությունից օգտվելու մասին: Մեղրիում զարգացման կենտրոն առհասարակ չկա և չի էլ եղել: Այս ծրագիրն ինձ համար փրկություն է: Շատ են եղել դեպքեր, երբ տխրել եմ, որ չեմ հասցնում ու չեմ կարողանում որոշ հարցեր լուծել երեխայիս համար: Որոշ բաներ էլ իմ ուժերից կամ գիտելիքներից վեր են: Հիմա կիրականանա իմ երազանքը՝ անհատական օգնական կունենանք, միասին Դավիթին կօգնենք: Երբ զարգացման կամ առողջական խնդրով երեխա ես ունենում, շատ մեծ աշխատանք պիտի տանի մայրիկը. սարսափելի մեծ: Ես չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ ինձ համար ճոխություն է եղել թուլանալը, լացելը, հուզվելը: Ես չեմ կարողացել դա անել: Փորձել եմ մեր առօրյա կյանքում, շատ մեծ ջանքերի շնորհիվ պահպանել իմ ընտանիքը: Շատերը չեն դիմացել այս փորձությանը: Ընտանիքների զգալի մաս բաժանված է։ Շատ դժվարություններ կան, բայց եթե անելիք, նպատակ ես ունենում, չես հուսահատվում»,-ասել է Դավիթի մայրը՝ Գայանե Մարգարյանը;

Արդեն 8 տարի Վիվա-ՄՏՍ-ի և «ՍՈՐՍ» հիմնադրամի համագործակցության արդյունքում հաշմանդամություն ունեցող երեխաների համար իրականացվում է «Անհատական օգնական» ծրագիրը: Յուրաքանչյուր ընտանիքում 4 ամիս ներգրավվելով՝ փորձառու, վերապատրաստված անհատական օգնականներն ապահովում են երեխայի շաբաթական 15-ժամյա խնամք, զբաղվածություն և հմտությունների զարգացում: Վերջին երեք տարվա ընթացքում անհատական օգնականի ծրագիրն ընդլայնել է աշխարհագրությունը՝ ներառելով նաև բոլոր մարզերը: Շահառու ընտանիքների թիվն այս տարի անցնում է երկու տասնյակը: Սյունիքի մարզում ծրագրից կօգտվի 4 ընտանիք: 

Գայանեի համար ծրագիրն անփոխարինելի է: Անհամբեր սպասում է անհատական օգնականի հետ հանդիպմանն ու մեծ հույսեր կապում՝ միասին խնդիրները հաղթահարելու հարցում: Թեև իրեն հաջողվել է ներառական կրթության շրջանակում ապահովել երեխայի մանկապարտեզ հաճախելն ու ինչ-որ չափով սոցիալականացվել՝ մասնագիտական աջակցությունն իր էական դերն ունի: Նույն խնդիրն ունեցող և նմանատիպ ճանապարհ անցած ընտանիքների հետ շփումն ավելի է ամրապնդել այդ վստահությունը:

Անհատական օգնականները տիրապետում են ոչ միայն նեղ մասնագիտական, այլև  առաջին օգնության որոշ գիտելիքների, որոնց շնորհիվ կարողանում են անհրաժեշտ խնամք իրականացնել: Մանկավարժ-օգնականները երեխաների հետ աշխատում են տանը, ուղեկցում դպրոցում կամ այլ մանկական  կենտրոններում և հասարակական վայրերում: Գործում է նաև վերահսկողության մեխանիզմ: Յուրաքանչյուր շաբաթ համակարգող մասնագետներից կազմված խումբն աշխատում է ընտանիքների և օգնականների հետ՝ կազմում երեխային աջակցելու շաբաթվա անհատական պլան և կարգավորում երեխա-օգնական-ծնող հարաբերությունները:

11/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.28
-0.61
Եվրո (EUR)
421.11
-1.98
Ռուբլի (RUR)
4.2971
+0.008
Լարի (GEL)
139.37
-0.06
50987
-664
Արծաթ
767.47
-7.67