Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 414.00-2.00
OIL:  BRENT - 107.01+2.52 WTI - 94.02+1.71
COMEX:  GOLD - 4132.40-3.63 SILVER - 61.22-4.34
COMEX:  PLATINUM - 1714.70-4.78
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.3+0.07 EUR/GBP - 1.1362-0.23
FOREX:  EUR/USD - 1.1362-0.23 GBP/USD - 1.3242-0.07
STOCKS RUS:  RTSI - 839.39-1.17
STOCKS US: DOW JONES - 51481.51-0.67 NASDAQ - 26820.38-0.92
STOCKS US: S&P 500 - 7683.69-0.77
STOCKS JAPAN:  NIKKEI - 65877.62-0.73 TOPIX - 4112.00-0.40
STOCKS CHINA:  HANG SENG - 24642.51+0.54 SSEC - 3823.62-1.67
STOCKS EUR:  FTSE100 - 10684.88-0.10 CAC40 - 8078.48+0.01
STOCKS EUR:  DAX - 25374.42-0.13
28/09/2026  CBA:  USD - 363.34-0.18 GBP - 481.64+0.19
28/09/2026  CBA:  EURO - 413.19-1.15
28/09/2026  CBA:  GOLD - 49776-87 SILVER - 759.48+16.39
ՀՕՄ և ՀՄՄ աջակցությամբ վերազինվել է «Հայաստանի կույրերի միավորում» ՀԿ-ի համակարգչային լաբորատորիան
11/12/2023 11:32
Կիսվել

ՀՕՄ և ՀՄՄ աջակցությամբ վերազինվել է «Հայաստանի կույրերի միավորում» ՀԿ-ի համակարգչային լաբորատորիան

Այս տարի Հայաստանի օպերատորների միությունը գործունեության տարեվերջյան ամփոփումն իրականացրեց Հեռահաղորդակցության միջազգային միության հետ համատեղ բարեգործական նախաձեռնությամբ։

Դեկտեմբերի 8-ին միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանի գլխավորությամբ այց կատարվեց «Հայաստանի կույրերի միավորում» ՀԿ, որի համակարգչային լաբորատորիային Հայաստանի օպերատորների միության և Հեռահաղորդակցության միջազգային միության կողմից տրամադրվեց ժամանակակից համակարգչային տեխնիկա և աքսեսուարներ։

Կողմերի համատեղ ջանքերով ավելի վաղ՝ սեպտեմբերին, իրականացվել էր կենտրոնի համակարգչային լաբորատորիայի կարիքների ուսումնասիրություն, որի հիման վրա դեկտեմբերի 3-ի՝ Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա կապակցությամբ կենտրոնի համակարգչային լաբորատորիան վերազինվեց անհրաժեշտ տեխնիկայով։

«Անչափ կարևորում ենք հատուկ կարիքներ ունեցող անձանց առավելագույն ինտեգրումը հասարակությանը և ժամանակակից տեխնոլոգիաներին տիրապետելը։ Չնայած այն հանգամանքին, որ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները (ՏՀՏ) շոշափում են կյանքի գրեթե բոլոր ոլորտները, դրանց լայնածավալ առավելությունները կարող են հիմնականում անհասանելի մնալ հաշմանդամություն ունեցող անձանց համար: Մեզ համար կարևոր է, որ անկախ տարիքից սեռից և կարողությունից՝ բոլորը ունենան հասանելիություն որակյալ ինտերնետի և զինված լինեն թվային տեխնոլոգիաներից օգտվելու հմտություններով: Կույրերի միավորումը այն կենտրոններից է, որը նպաստում է շահառու անձանց` հասարակությանը լիարժեք ինտեգրվելու խնդիրների լուծմանը՝ հնարավորություններ ստեղծելով նրանց մասնագիտական զարգացման համար և տալով աշխատանքային հնարավորություններ»,- նշեց Հայաստանի Օպերատորների միության տնօրեն Քրիստինե Գյոնջյանը։

Հեռահաղորդակցության միջազգային միությունը տարիներ շարունակ ուշադրության կենտրոնում է պահում սահմանափակ հնարավորություններ ունեցող անհատների թվային գրագիտության բարձրացման և ՏՀՏ գիտելիքներով ապահովման խնդիրը։ Այդ մասին են վկայում միության կողմից անցկացվող դասընթացները՝ տեքստային խմբագրիչների հետ աշխատանքի, վեբ-ծրագավորման, ամպային տեխնոլոգիաների, տեղեկատվական անվտանգության և այլ կարևոր թեմաների վերաբերյալ։

Կենտրոնին նաև «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ի կողմից տրամադրվեց օդորակիչներ համակարգչային չջեռուցվող լսարանները տաքացնելու համար։

«Հայաստանի օպերատորների միություն» ՀԿ ստեղծվել է 2016 թվականի դեկտեմբերին` միավորելով հեռահաղորդակցության և հարակից ոլորտների ընկերություններին և ներկայացնելով նրանց շահերը ներպետական և միջազգային կառույցներում։ Միությունն իր նպատակների իրագործման ընթացքում կոչված է նպաստել ինտերնետի ու հեռահաղորդակցության ոլորտների զարգացմանը, գործարար մթնոլորտի բարելավմանը, ինտերնետի և հեռահաղորդակցության ոլորտների օրենսդրական դաշտի բարելավմանը, ՏՀՏ ոլորտի կրթական ծրագրերի արդիականացմանը և թվային գրագիտության բարձրացման ուղղված խնդիրներ։ Բազմակողմանի գործունեության հիմքում երկրի հավասարաչափ զարգացումն է, ՀՀ ողջ տարածքում որակյալ կապի հասանելիության ապահովմանը նպաստելը և  համացանցի անվտանգ կիրառությունը և թվային գրագիտության բարձրացմանը։

Հեռահաղորդակցության Միջազգային Միությունը հիմնադրվել է 1865 թ. մայիսի 17-ին։ Այն Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) մասնագիտացված կազմակերպություն է, որը պատասխանատու է տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներին առնչվող հարցերի համար։ Հեռահաղորդակցության Միջազգային Միությունը համակարգում է համաշխարհային ռադիոհաճախականությունների օգտագործումը, աշխատում է զարգացող աշխարհում զարգացնել հեռահաղորդակցության ենթակառուցվածքները, և աջակցում է տեխնիկական չափանիշների համաշխարհային համակարգմանն ու զարգացմանը։ ՀՀՄ-ի կազմի մեջ մտնում է 193 երկիր, և ունի 700-ից ավել անդամ (հանրային ու մասնավոր ընկերություններ, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային հեռահաղորդակցման կենտրոններում աշխատող անձիք)։

28/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.34
-0.18
Եվրո (EUR)
413.19
-1.15
Ռուբլի (RUR)
4.3043
-0.0084
Լարի (GEL)
139.53
-0.02
49776
-87
Արծաթ
759.48
+16.39