Բիզնես

USD BUY - 385.00-1.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 413.00+1.00 EUR SELL - 420.00+0.00
OIL:  BRENT - 82.96-1.18 WTI - 77.99-1.59
COMEX:  GOLD - 2310.10-0.05 SILVER - 26.79-0.37
COMEX:  PLATINUM - 966.20-0.14
LME:  ALUMINIUM - 2551.50+0.93 COPPER - 9910.00+1.48
LME:  NICKEL - 19237.00+3.16 TIN - 31983.00+3.27
LME:  LEAD - 2215.00+1.61 ZINC - 2903.00+0.59
FOREX:  USD/JPY - 152.98-0.02 EUR/GBP - 1.0758+0.22
FOREX:  EUR/USD - 1.0758+0.22 GBP/USD - 1.2544-0.04
STOCKS RUS:  RTSI - 1184.68+0.57
STOCKS US: DOW JONES - 38675.68+1.18 NASDAQ - 16156.33+1.99
STOCKS US: S&P 500 - 5127.79+1.26
STOCKS JAPAN:  NIKKEI - 38236.07+0.00 TOPIX - 2728.53+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 18475.92+1.48 SSEC - 3104.82+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 8213.49+0.51 CAC40 - 7957.57+0.54
STOCKS EUR:  DAX - 18001.60+0.59
03/05/2024  CBA:  USD - 387.32-0.31 GBP - 486.40+1.36
03/05/2024  CBA:  EURO - 416.10+1.18
03/05/2024  CBA:  GOLD - 28502.19-191.06 SILVER - 326.69-3.32
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունը «Վան» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորն է
18/12/2023 11:33
Կիսվել

«Ֆասթ Շիֆթ» ընկերությունը «Վան» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորն է

«Ֆասթ Շիֆթ» ընկերությունը, մշտապես ուշադրություն դարձնելով մարզերում սպորտի զարգացմանը, Չարենցավանի «Վան» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորն է։ Հայաստանի Հանրապետությունում  վճարահաշվարկային ծառայությունների պարզ, հարմարավետ, ապահով ու հասանելի մատուցմամբ առանձնացող «Ֆասթ Շիֆթ» ընկերությունը ակումբի կողքին է՝ խթանելով նաև երեխաների մեջ սերը դեպի ֆուտոբոլ։ 

 ««Ֆասթ Շիֆթ» ընկերությունը կարևորում է սպորտի զարգացումը Հայաստանի մարզերում: Ուստի հենց այդ գաղափարախոսության ներքո էլ կնքվեց մեր համագործակցությունը: Մեր վճարահաշվարկային ընկերությունը դարձավ Չարենցավանի «Վան» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավոր: Համատեղ ջանքեր ենք ներդնելու երկրպագուներին ֆուտբոլի շուրջ միավորելու և հաղթական ակնթարթներ պարգևելու համար», -նշում է «Ֆասթ Շիֆթ» ընկերության գործադիր տնօրեն Իրինա Գասպարյանը:

«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամանորյա տոներին ընդառաջ անակնկալ նվերներ էր պատրաստել Չարենցավանի «Վան» ֆուտբոլային ակումբի մանկապատանեկան խմբերում մարզվող երեխաների համար: Հինգից տասը տարեկան շուրջ 100 երեխա նվերներ ստացան ընկերության կողմից։ 

«Վան» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Սևադա Արզումանյանը հավելեց. «Ուզում եմ  խորհին շնորհակալություն հայտնել մեր գլխավոր հովանավորին: Շատ լավ միջոցառում է կազմակերպվել, նպատակային է: Եվ  դա ևս մեկ զարկ կլինի, որպեսզի Չարենցավանում երեխաների հոսքը շատանա»: 

Վերջին մի քանի տարիներին  «Վան» ֆուտբոլային ակումբի երեխաների հաճախելիությունը հնգապատկվել է։ Ակումբի գլխավոր մարզիչ Սևադա Արզումանյանը վստահեցրեց՝ «Ֆասթ Շիֆթ»-«Վան» ֆուտբոլային ակումբ համագործակցության պտուղները արդեն իսկ տեսանելի են ու արդյունավետ:

03/05/2024
դրամ
Դոլար (USD)
387.32
-0.31
Եվրո (EUR)
416.10
+1.18
Ռուբլի (RUR)
4.23
+0.01
Լարի (GEL)
144.64
-0.16
28502.19
-191.06
Արծաթ
326.69
-3.32