Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
Ամանորյա հրաշքը «Կոկա-Կոլա»-ի հետ
20/12/2023 17:35
Կիսվել

Ամանորյա հրաշքը «Կոկա-Կոլա»-ի հետ

«Աշխարհին շատ սանտաներ են պետք». հենց այս խորագրով «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերությունը մեկնարկում է իր ամենամյա «Կոկա-Կոլա Ամանորյա Քարավան» նախաձեռնությունը։ Այս տարի «Կոկա-Կոլա Ամանորյա Քարավանը» դեկտեմբերի 18-ից հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածում կշրջի մայրաքաղաքում ևմարզերում՝ անցորդներին պարգևելով ժպիտներ, ինչպես նաև կիսվելով ամանորյա հրաշքով։

Բանախոսների խոսքով՝ կորպորատիվ պատասխանատվությունը և կայուն զարգացումը ընկերության աշխատանքի անբաժան բաղադրիչներն են։ Գործունեության երկու տասնամյակի ընթացքում ընկերությունը հասցրել է իրականացնել և աջակցել տասնյակ նախաձեռնությունների:

Ամանորյա հրաշքը «Կոկա-Կոլա»-ի հետ

«Կոկա-Կոլա Ամանորյա Քարավան»-ի առաջին այցը Հ․ Թումանյանի անվան տիկնիկային թատրոնն էր, որտեղ «Սանտայի նվերները» ամանորյա ներկայացումը դիտելուց հետո երեխաները մասնակցել են ինտերակտիվ խաղերի՝ Ձմեռ պապի և Ձյունանուշի հետ, և նվերներ ստացել «Կոկա-Կոլա Ամանորյա Քարավան»-ի կողմից։

«Անակնկալներ իհարկե լինելու են», – ասում է «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության Մարքեթինգի տնօրեն Եսայի Մելիք-Յոլչյանը, բայց փակագծեր չի բացում, – «Փորձում ենք տարածել Ամանորյա հրաշքը և բարությունը։ Այս տարի մենք կարողացանք նոր համեր բերել Հայաստան, ինչպես նաև նոր փաթեթներ, որոնք ավելի ձեռնտու կլինեն հաճախորդների համար։ Չմոռանանք բազմաթիվ նվերները, որոնք թաքնված էին խցանների տակ։ Ձեռքբերում էր նաև միջազգային մակարդակի երաժշտական փառատոնը։ 2024 թվականին էլ ավելի հետաքրքիր անակնկալներ են սպասվում»։

Ամանորյա հրաշքը «Կոկա-Կոլա»-ի հետ

«Կոկա- Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության Հասարակական կապերի և կայունության տնօրեն  Էլինա Մարգարյանը հայտնում է, որ այս տարվա տոնական բարեգործական նախաձեռությանը մասնակից կլինի 2100 երեխա՝ «Օրրան» բարեգործական ՀԿ-ից, «ՍՕՍ Մանկական Գյուղեր» և  «Հայաստանի մանուկներ» (ՔՈԱՖ) բարեգործական հիմնադրամներից, «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն (ՍՈԱՐ) հիմնադրամից, «Հայկական Կարիտաս», «Նոր Սերունդ» և «ԱՅՈ» բարեգործական ՀԿ-ներից։

Դեկտեմբերի 20-ին չորրորդ տարին անընդմեջ Big Projects-ի հետ կիրականացվի «Big Christmas Market with Coca-Cola» ամենամեծ ցուցահանդես-տոնավաճառը։ Այս տարի այն կտևի 5 օր՝ դեկտեմբերի 20-24-ը ներառյալ, և կանցկացվի Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որտեղ ներկայացված կլինեն 300-ից ավելի կազմակերպություն՝ իրենց ամանորյա առաջարկներով։

Ամանորյա հրաշքը «Կոկա-Կոլա»-ի հետ

«Big Christmas Market with Coca-Cola»-ի շրջանակում «Կոկա-Կոլա Ամանորյա Քարավան»-ի Սանտան կմասնակցի «Տավուշի Թեմի Մանկապատանեկան Երգչախումբ»-ի համերգին, իսկ դեկտեմբերի 24-ին կմեկնարկի «Հայկ և Բել» ավանդապատման հիման վրա ինտերակտիվ ընթերցանությունների շարք երեխաների համար։ «Կոկա-Կոլա» ընկերությունը ևս ներկայացված է իր ըմպելիքներով և նորարարական լուծումներով հագեցած տաղավարներով: Մեր նպատակն է ստեղծել ջերմ և կախարդական մթնոլորտ բոլոր այցելուների համար, զովացնել և երջանկացնել նրանց մեր ըմպելիքներով, ինչպես նաև աջակցել տեղական բիզնեսներին՝ ամանորյա հրաշք ակնթարթներ պարգևելով մեր սպառողներին», – ասում է «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության Մարքեթինգի տնօրեն Եսայի Մելիք-Յոլչյանը։

Բանախոսների հավաստմամբ՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարությունը հիմնված է երեք ուղղությունների վրա՝ շրջակա միջավայրի պահպանում, երիտասարդների զարգացում և համայնքների բարեկեցություն։ Թափոնների տեսակավորման մշակույթը կարևոր նշանակություն ունի հասարակության ճիշտ վարքագծի, իրազեկվածության բարձրացման և թափոնների կառավարման համակարգի ձևավորման համար։

Ամանորյա հրաշքը «Կոկա-Կոլա»-ի հետ

«Աշխարհն առանց թափոնների» հայեցակարգի շրջանակում, հիմնվելով նախորդ տարիների ծրագրին մասնակից դպրոցների դրական արձագանքի և արդյունքների վրա, այս տարի, բացի նախորդ տարիներին միացած 120 դպրոցների, ծրագրին միացել է Երևանի ևս 30 հանրակրթական դպրոց, որտեղ տեղադրվել են տեսակավորման ամաններ ու շարունակաբար անցկացվում են վերապատրաստման դասընթացներ թե՛ աշակերտների, թե՛ ուսուցիչների համար։ Ծրագրին մասնակցել է ավելի քան 1600 աշակերտ, ծրագրի արդյունքում հավաքագրվել է մոտ 2000 կգ թափոն։

«Մենք իրականացրել ենք բազմաթիվ միջոցառումներ, իրազեկման ակցիաներ։ Կազմակերպել ենք կանաչ դասեր՝ խոսելով թափոնների մասին , թե ինչպես նրանց երկրորդ կյանք տալ՝ չվնասելով բնությունը։ Նաև շատ ակտիվ համագործակցում ենք մեր գործընկերների հետ։ Փորձելու ենք ընդլայնել ցանցը։ Մեզ միացել են «Թումանյան շաուրմա» արագ սննդի ցանցը, «Կարաս Գրուպ» ՍՊԸ-ն, «ԱրտԼանչ» ընկերությունը, «Ֆուդիտորի»,  «Երևան Պարկը»,   «Երևան Մոլ» առևտրի և զվարճանքի համալիրը և «Ջրաշխարհը»։, – ասում է «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության Արտաքին կապերի հարցերով առաջնորդ Անահիտ Թունյանը։

Ամանորյա հրաշքը «Կոկա-Կոլա»-ի հետ

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58