IDBank-ն ու Իդրամը՝ կրկնակի զոհ ունեցած արցախցի մեր հայրենակիցների կողքին
Տարվա վերջին աշխատանքային օրը IDBank-ն ու Իդրամը հյուրընկալել են արցախցիների։ Նրանցից 22-ը երկու կամ ավելի զոհ են ունեցել այս տարի, 8-ը հղի կանայք են, ում ամուսինները զոհվել են, ընտանիքներից 3-ում զոհվել է մայրը։
«Մենք միևնույնն է չենք կարողանալու լիարժեք հասկանալ նրանց ցավը, բայց մեր ծրագրերի միջոցով փորձում ենք կիսել այդ ցավը, այս ընտանիքների կողքին լինել ու մի փոքր թեթևացնել նրանց հոգսը։ Այսօր նրանց համար փոքրիկ նվերներ ենք պատրաստել, ինչպես նաև idplus լոյալության հարթակի 150.000 դրամ արժողությամբ նվեր քարտեր, որոնք նրանք կկարողանան օգտագործել բոլոր այն վաճառակետերում, ուր կա Իդրամով վճարման հնարավորություն, այսինքն` ավելի քան 19.000 կետերում։ Բայց ամենակարևոր միտքը, որ ուզում էինք հաղորդել նրանց այսօր այն է, որ մենք իրենց կողքին ենք», – ասում է Իդրամի և IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը։
«Հայորդի» նախաձեռնության համակարգող Վաչե Վարդանյանի խոսքով՝ այս աջակցությունը կարևոր է ոչ միայն ֆինանսական տեսանկյունից, այլ նաև՝ հոգեբանական։ «Իդրամն ու IDBank-ը ոչ թե մեկանգամյա, այլ մշտապես շարունակական աջակցություն են ցուցաբերում մեր շահառու ընտանիքներին», – ասել է Վաչե Վարդանյանը։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ