Իլոն Մասկը փոխել է SpaceX-ի գրանցման վայրը
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը, որը հիմնադրել է SpaceX-ը, հայտարարել է կորպորացիայի գրանցման վայրի փոփոխության մասին՝ Դելավերից Տեխաս։ Այս մասին գործարարը գրել է X-ի իր էջում։ Մասկը գրառմանը կցել է օժանդակ փաստաթուղթ։
«Եթե ձեր ընկերությունը դեռ գրանցված է Դելավերում, խորհուրդ եմ տալիս որքան հնարավոր է շուտ տեղափոխել այլ նահանգ», – ավելացրել է միլիարդատերը:
Հիշեցնենք՝ հունվարի 31-ին Դելավերի դատարանը անվավեր ճանաչեց Tesla-ի տնօրենների խորհրդի որոշումը 2018 թվականին Մասկին մինչև 55.8 միլիարդ դոլարի փոխհատուցման փաթեթ տրամադրելու մասին: Դատավորի գնահատմամբ՝ վարձատրության չափը չափազանց մեծ է, և տնօրենների խորհրդի՝ գործարարին վճարելու որոշումը անարդարացի է բաժնետերերի նկատմամբ։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։