Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԵՐԿՐՈՐԴ «ԹՈՓ ՔԼԱՍ» ԾՐԱԳԻՐԸ
30/11/2012 10:33
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ԵՐԿՐՈՐԴ «ԹՈՓ ՔԼԱՍ» ԾՐԱԳԻՐԸ

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» («Ի-Դի-Էմ-Սի») ծրագրի շրջանակում նոյեմբերի 29-ին մեկնարկել է «Թոփ Քլաս» (Top Class) երկրորդ ծրագիրը՝ մեծ պոտենցիալ ունեցող ձեռնարկատերերի և ղեկավարների համար: 

«Թոփ Քլաս» ծրագիրը մասնակիցներին հնարավորություն է ընձեռում հաճախել հատուկ թեմաների վերաբերյալ ինտերակտիվ դասընթացներին, որոնք վարում են բիզնեսում մեծ հաջողությունների հասած ձեռնարկատերեր Հայաստանից և արտասահմանից, ինչպես նաև մասնակցել տեղական և միջազգային միջոցառումների և համաժողովների՝ գործնական կապեր հաստատելու նպատակով: Մասնակիցները նաև կստանան թիրախային ուղղորդում բիզնեսի փորձառու ղեկավարներից և կծանոթանան պոտենցիալ ներդրողների հետ: 

Ծրագիրն իրականացվում է Ձեռներեցության զարգացման և ղեկավարների վերապատրաստման կենտրոնի (Center for Enterpreneurship and Executive Development, CEED) կողմից և հասանելի է CEED-ի ցանց հանդիսացող կենտրոնների մեծ մասում, որը ներկայում ներառում է 11 երկրներ:

Առաջին դասընթացի սկզբում ելույթով հանդես է եկել «Ֆրութսմաքս» (FruitsMax) ընկերության հիմնադիր  և ֆինանսական տնօրեն, ինչպես նաև  «Դավան Գրուփ» (Davan Group) ընկերության հիմնադիր Դևիդ Բեքեթը, որը ներկայացրել է բիզնեսում առաջնորդության և հաջողության հասնելու սկզբունքները: Այնուհետև խումբը մասնակցել է գործնական քննարկման, որը վարել է ռազմավարական պլանավորման փորձագետ Ժիրայր Էդիլյանը: 

Նշենք, որ այս տարվա գարուն-ամառ շրջանի «Թոփ Քլաս» առաջին ծրագրի դասընթացները վարում էին բիզնեսի առաջնակարգ այնպիսի ղեկավարներ, ինչպիսիք են Ռալֆ Յիրիկյանը՝ «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրենը, Ռոջեր Սթրաուքը՝ Կալիֆորնիայի Բերքլի քաղաքում գտնվող «Ռոդա Գրուփ» (Roda Group) վենչուրային հիմնադրամի նախագահը, Ալ Եսայանը՝ Նյու Յորքում գտնվող «ԱյքանԷփս» (IconApps) ընկերության նախագահը, Ռիչ Գոլդմանը՝ «Սինոփսիս Արմենիա» ընկերության գլխավոր տնօրենը: Ծրագրի քննարկումների թեմաները բազմազան էին՝ բիզնեսի աճից, մարքեթինգից ու բրենդինգից մինչև ֆինանսական մենեջմենթ և կապիտալի աճ: 

«Թոփ Քլաս» ծրագրի շրջանակում այս անգամ մասնակցիները ոչ միայն կկատարելագործեն իրենց հմտությունները ղեկավարման, մարքեթինգի, բրենդինգի, վաճառքի, կազմակերպչական վարքագծի, ֆինանսների, բանակցությունների և բիզնեսին առնչվող այլ կարևոր թեմաների ուղղությամբ, այլ նաև կմասնակցեն ռազմավարական պլանավորման գործնական աշխատանքների, կստանան գիտելիքներ սոցիալական ձեռնարկատիրության մասին և կգնահատեն իրենց բիզնեսներում նորարարության հնարավորությունները: Նրանց նաև գործնական կապեր հաստատելու լայն հնարավորություն կընձեռվի, այդ թվում՝ մասնակցելու «ՓՄՁ սրճարան» գործնական քննարկմանը, մասնավոր կապիտալ ներդրումներին նվիրված համաժողովին, ինչպես նաև այլ միջոցառումների Հայաստանում և արտերկրում:

«Ի-Դի-Էմ-Սի»-ն CEED-ին Հայաստան է բերել որպես առանցքային գործընկերոջ՝ ձեռներեցների վերապատրաստման և խորհրդատվության համար: «Ի-Դի-Էմ-Սի»-ի ներքո՝ CEED-ը հովանավորում է ձեռներեցների վերապատրաստումները և աջակցում  ներդրողների հետ կապերի հաստատման հարցում՝ նպատակ ունենալով խորացնել նրանց ձեռնարկատիրական գիտելիքները և նորարարության փորձը «Ի-Դի-Էմ-Սի»-ի թիրախային ոլորտներում, որոնք են բարձր տեխնոլոգիաները, դեղագործությունը, պտուղ-բանջարեղենի վերամշակումն ու զբոսաշրջությունը:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ‹‹Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության›› (‹‹Ի-Դի-Էմ-Սի››) ծրագիրն ուղղված է Հայաստանում բիզնես միջավայրի բարելավմանն ու փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) զարգացմանն աջակցելուն: Հնգամյա այս ծրագրի նպատակն է Հայաստանում բարձրացնել զբաղվածության և եկամուտների մակարդակը` խթանելով աճը արտահանման մեծ ներուժ ունեցող ընտրված արժեքի շղթաներում, որոնք են բարձր տեխնոլոգիաները, դեղագործությունը/բիոտեխնոլոգիաները, պտուղ-բանջարեղենի վերամշակումն ու զբոսաշրջությունը:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98