Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.00-0.50
EUR BUY - 421.00+0.50 EUR SELL - 426.00-1.00
OIL:  BRENT - 86.25-6.76 WTI - 80.30-6.04
COMEX:  GOLD - 4638.10-0.06 SILVER - 69.31+1.75
COMEX:  PLATINUM - 1876.10+0.63
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 158.93-0.26 EUR/GBP - 1.1663+0.03
FOREX:  EUR/USD - 1.1663+0.03 GBP/USD - 1.3637+0.07
STOCKS RUS:  RTSI - 789.63+0.80
STOCKS US: DOW JONES - 53577.40+0.30 NASDAQ - 26151.30+0.66
STOCKS US: S&P 500 - 7677.28+0.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 65856.43+0.50 TOPIX - 4093.67+0.50
STOCKS CHINA:  HANG SENG - 25511.10-0.02 SSEC - 3889.44+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10886.16+0.29 CAC40 - 8439.20-0.16
STOCKS EUR:  DAX - 26266.14+0.61
25/08/2026  CBA:  USD - 364.6-0.78 GBP - 497.06-0.81
25/08/2026  CBA:  EURO - 425.2-1.02
25/08/2026  CBA:  GOLD - 54669+842 SILVER - 805.55-11
Վերաբացվեց Կոմիտաս 30 հասցեում գտնվող Ucom-ի վաճառքի և սպասարկման նորացված կենտրոնը
23/02/2024 16:59
Կիսվել

Վերաբացվեց Կոմիտաս 30 հասցեում գտնվող Ucom-ի վաճառքի և սպասարկման նորացված կենտրոնը

Ucom ընկերությունը վերաբացել է Կոմիտաս 30 հասցեում գտնվող Ucom վաճառքի և սպասարկման նորացված կենտրոնը։ Սպասարկման կենտրոնը գործելու է երկուշաբթիից շաբաթ ժամը 9:00-ից 21:00-ը, իսկ կիրակի՝ 10:00-ից 21:00-ը, առանց ընդմիջումների։

Փետրվարի 23-ից մինչև մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում Կոմիտաս 30 հասցեում գտնվող Ucom վաճառքի և սպասարկման կենտրոնից ցանկացած սմարթֆոն գնելու դեպքում բաժանորդը կստանա անլար ականջակալ և Level Up 1800 կանխավճարային փաթեթ գեղեցիկ համարով՝ առաջին ամիսն անվճար ու 100 ԳԲ ինտերնետ 6 ամսվա ընթացքում օգտագործելու հնարավորությամբ։

Վաճառքի և սպասարկման նորացված կենտրոնում բաժանորդները կարող են օգտվել ընկերության ֆիքսված, բջջային և ինտերնետ ծառայություններից, ստանալ խորհրդատվություն, ձեռք բերել հայտնի բրենդերի անլար ականջակալներ, բարձրախոսներ, խելացի ժամացույցեր, Wi-Fi սարքեր, պլանշետներ, սմարթֆոններ և այլ սարքավորումներ։ Բաժանորդները կարող են օգտվել նաև Upay-ի տրամադրած ծառայություններից՝ կատարելով կոմունալ, անշարժ գույքի և փոխադրամիջոցների գույքահարկի վճարումներ, բանկային փոխանցումներ, ավտոկայանատեղի, ինչպես նաև պետական ու համայնքային ծառայությունների վճարումներ:

«Ուրախ եմ ողջունել բոլորիդ Ucom-ի վաճառքի և սպասարկման նորացված կենտրոնում, որտեղ մեր բաժանորդները կարող են ցանկացած օր այցելել և օգտվել ընկերության ապրանքատեսակների ու ծառայությունների լայն տեսականուց։ Բացի այդ, հենց այս գրասենյակ այցելած մեր բաժանորդներին սպասվում է հաճելի անակնկալ, որը հրաշալի նվեր կարող է դառնալ ոչ միայն ձեր մտերիմների, այլև հենց ձեզ համար», – նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Նշենք, որ Ucom-ը Հայաստանում ունի 80 վաճառքի և սպասարկման կենտրոն, որից 26-ը՝ Երևանում։

25/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.6
-0.78
Եվրո (EUR)
425.2
-1.02
Ռուբլի (RUR)
4.3204
-0.0429
Լարի (GEL)
139.38
-0.63
54669
+842
Արծաթ
805.55
-11