Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը «ՄԱՅՔՐՈՍՈՖԹ»-Ի ՏՏ ԱԿԱԴԵՄԻԱՅԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ Է 10 ՄԲԻԹ/ՎՐԿ ԱՐԱԳՈՒԹՅԱՄԲ ԻՆՏԵՐՆԵՏԻ ԿԱՊՈՒՂԻ
14/12/2012 17:39
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը «ՄԱՅՔՐՈՍՈՖԹ»-Ի ՏՏ ԱԿԱԴԵՄԻԱՅԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ Է 10 ՄԲԻԹ/ՎՐԿ ԱՐԱԳՈՒԹՅԱՄԲ ԻՆՏԵՐՆԵՏԻ ԿԱՊՈՒՂԻ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան ներկայացուցչության  հիմնադրած Տեղեկատվական տեխնոլոգիաների ակադեմիային տրամադրել է օպտիկա-մանրաթելային տեխնոլոգիաների հիման վրա գործող 10 Մբիթ/վրկ արագությամբ ինտերնետի կապուղի և Wi-Fi տեխնոլոգիայով ինտերնետ հասանելիության երեք կետ` ակադեմիայի տարածքում անլար ցանցից օգտվելու նպատակով:

Ակադեմիային աջակցելու՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի որոշումը պայմանավորված է նորարարական կենտրոններին սատարելու և ուսանողներին ՏՏ ու հարակից ոլորտներում համաշխարհային բարձր չափանիշներին համապատասխան կրթություն առաջարկելու վճռականությամբ:

«Մենք սատարում ենք որակյալ կրթություն ստանալու և պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակի հասնելու երիտասարդության ձգտումը`երկրի  զարգացմանը նպաստելու համար: ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է Հայաստանի բուհական կրթությանը, որպեսզի տաղանդավոր երիտասարդների համար հայրենիքում արժանապատիվ ապրելու և արարելու ավելի մեծ հնարավորություններ երաշխավորվեն: Մենք ապրում ենք աշխատուժի ազատ տեղաշարժի դարաշրջանում, և որակյալ մասնագետների համար Հայաստանը գրավիչ դարձնելու միակ միջոցը ուսման, զարգացման և մրցունակ աշխատավարձ երաշխավորող միջավայրի ստեղծումն է: Սա է Հայաստանում «Մայքրոսոֆթ»-ի հետ մեր համագործակցության նպատակը», – նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում «Մայքրոսոֆթ»-ի ակադեմիայի ստեղծման նպատակը մասնագիտական դասընթացների կազմակերպումն է, հատուկ քննությունների անցկացումը և լավագույններին` «Մայքրոսֆթ»-ի կողմից հավաստագրված մասնագետի կարգավիճակի շնորհումը: ՏՏ ակադեմիան կնպաստի համալսարանում LIVE@EDU համակարգի ներդրմանը նաև: «Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան ներկայացուցչության և Հայաստանի պետական ճարտարագիտական  համալսարանի միջև կնքված փոխըմբռնման հուշագրի համաձայն` ուսումնական հաստատությունը արտոնյալ պայմաններով կստանա «Մայքրոսոֆթ»-ի ծրագրային ապահովում և այլ ծառայություններ: Ակադեմիային կից կստեղծվի փորձարարական լաբորատորիա, որտեղ ուսանողները հնարավորություն կունենան իրականացնելու իրենց մտահղացումները: Ակնկալվում է, որ ՏՏ ակադեմիայի շնորհիվ կամրապնդվի բուհի և շուկայում ներկայացված ձեռնարկությունների միջև կապը, ինչն իր հերթին Հայաստանում ապրող երիտասարդության համար նոր աշխատատեղեր ստեղծելու հնարավորություն կընձեռի: 

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25