Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
OZON-ը Հայաստանում իրականացրել է գործարարների համար առաջին ֆորումը՝ COM.E ON FORUM Երևանը
03/04/2024 22:34
Կիսվել

OZON-ը Հայաստանում իրականացրել է գործարարների համար առաջին ֆորումը՝ COM.E ON FORUM Երևանը

Երևանում կայացել է ռուսական ամենամեծ OZON մարքեթփլեյսի կողմից հայ գործարարների համար կազմակերպված COM.E ON FORUM-ը, որի շրջանակում մասնագետները քննարկել են էլեկտրոնային վաճառքների ժամանակակից թրենդները, Հայաստանում OZON-ի զարգացման հեռանկարներն ու ծրագրերը՝ պատասխանելով գործարարներին հուզող մի շարք հարցերի:

Ֆորումի շրջանակում բանախոսներն ընդգծել են, որ մարքեթփլեյսի առաջնահերթուոյուներից է սկսնակ և փորձառու վաճառողներին օգնել զարգացնել և ընդլայնել բիզնեսը՝ հասանելի դարձնելով բազմամիլիոնանոց գնորդների լսարանն ու զարգացած լոգիստիկ ցանցը:

OZON-ը հայկական շուկա  մուտք է գործել 2023 թվականի հուլիսին՝ Երևանում բացելով 2000 քմ տարածք զբաղեցնող իր տեսակավորման կենտրոնը և այս պահին հանրապետության ողջ տարածքում գործում է առաքման 192 կետ:

Ընկերությունն ունի նաև իր լոգիստիկ ենթակառուցվածքները Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում և Ուզբեկստանում։ Գործում է Հայաստանում, Ռուսաստանում, Ղազախստանում, Բելառուսում, Ղրղզստանում, Ուզբեկստանում, Չինաստանում և Թուրքիայում։ Հարթակում ներկայացված է 350 մլն ապրանքատեսակ՝ գրքեր, հագուստ, սնունդ, առողջության համար նախատեսված ապրանքներ և այլն։ Ի շնորհիվ զարգացած բեռնափոխադրման համակարգի, ավելի քան 46 մլն օգտատեր գնումներ է անում, իսկ 450,000 գործարար կարողանում է վաճառքներ իրականացնել Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում։

ԱՊՀ երկրներում գործառնությունների և զարգացման տնօրեն Ալեքսեյ Սապոնը լրագրողների հետ զրույցում պատմել է Հայաստանում մրցակցության և առաջխաղացման տեսլականների մասին:

«Մենք վստահաբար կարող ենք ասել, որ հայկական շուկան ինտենսիվ կերպով զարգանում է և Հայաստանում կան հեռանկարներ: Դրա մասին եմ վկայում թվերն ու ցուցանիշները: Մեկ տարվա գործունեության արդյունքում ունենք 192 առաքման կետ և օրգանիկ աճ: Հետագայում նախատեսում ենք պահել այս ձևաչափն ու աճի օրգանիկան՝ ընդլայնելով մեր ցանցը Հայաստանում: Այո, այս դաշտում ևս կա մրցակցություն, բայց մենք տեսնում ենք ցուցանիշները և հասկանում, որ առաջարկն ունի պահանջարկ: Մեր հիմնական առավելությունը առկա լայն տեսականին է, ցանցն ունի լոգիստիկ լայն հնարավորություններ: Տարեվերջին նախատեսում ենք Հայաստանում առաքման 500 կետ ունենալ»:

Ֆորումի ընթացքում բանախոսները ներկայացրին՝ ինչպես սկսել առցանց բիզնես, ինչ վաճառել, ինչ գործիքների կիրառմամբ գրանցել աճ, մարքեթփլեյսում ինչպես  ստեղծել ապրանքների գրավիչ նկարագրություն՝ խթանելով վաճառքները, ինչ ձևաչափով կրճատել լոգիստիկ ծախսերն ու ապրանքներ ուղարկել Ռուսաստան:

Հայաստանում Ozon-ի կոմերցիոն տնօրեն Աշոտ Հախվերդյանը ներկայացրել է մոտ ապագայում նախատեսվող ծրագրերն ու տեսլականները:

«Մայիսին մենք ներդնելու ենք նոր ծրագիր, որն իրենից ենթադրում է ապրանքների փոխանցում Ռուսաստանի պահեստներ: Մենք դիտարկում ենք ցանցի ընդլայնման և պահեստներ առաքելու տարբեր օպցիաներ, թեև կան որոշ սահմանափակումներ, այնուամենայնիվ, կարող ենք նշել, որ կա լայն տեսականի և ըստ վիճակագրության՝ մենքտեսնում ենք՝ ինչ ապրանքատեսակների պահանջարկ կա Հայաստանում: Երկրորդ եռամսյակի ավարտին Ozon-ը կգործարկի Երևանի պահեստից հայկական ապրանքները դեպի ռուսական պահեստներ ուղարկելու հնարավորությունը։ Այսպիսով, վաճառողները կկարողանան հնարավորինս մոտ պահել ապրանքները ռուս սպառողին և կկրճատեն առաքման ժամկետը»:

Այս պահին մարքեփլեյսն ընդլայնել է համագործակցությունը նաև ազգային փոստային օպերատորի՝ «Հայփոստի» հետ: Նշենք նաև, որ մարքեթփլեսում գրանցված է ավելի քան 2500 ձեռնարկատեր և պատվերների քանակն ամեն ամիս կրկնակի աճում է, իսկ վաճառողների շրջանառությունը եռակի ավելանում:

Ընկերության ներկայացուցիչները տեղեկացնում են, որ մոտ ապագայում Ozon-ը 1.5 անգամ կընդլայնի Երևանում գործող պահեստային համալիրը և կմեկնարկի առցանց պատվերների մշակման ամբողջական շղթան։ Դրա շնորհիվ վաճառողները կկարողանան իրենց ապրանքները բերել մարքեթփլեյսի պահեստ, որտեղ դրանք կփաթեթավորվեն, կպահվեն, ապա կառաքվեն ինչպես Ռուսաստան, այնպես էլ՝ Հայաստանի ամբողջ տարածքով:

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90