Բիզնես

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 418.00+2.00 EUR SELL - 422.00+0.00
OIL:  BRENT - 73.08-1.18 WTI - 70.24-0.55
COMEX:  GOLD - 4064.50+0.84 SILVER - 59.16+1.39
COMEX:  PLATINUM - 1629.10+2.65
LME:  ALUMINIUM - 3179.50-1.64 COPPER - 13357.50-0.10
LME:  NICKEL - 16699.00-2.75 TIN - 50553.00-1.17
LME:  LEAD - 1903.50-1.58 ZINC - 3472.00-0.57
FOREX:  USD/JPY - 161.71+0.00 EUR/GBP - 1.1381+0.16
FOREX:  EUR/USD - 1.1381+0.16 GBP/USD - 1.3201+0.11
STOCKS RUS:  RTSI - 934.35-0.62
STOCKS US: DOW JONES - 51876.11-0.09 NASDAQ - 25297.62-0.24
STOCKS US: S&P 500 - 7354.02-0.05
STOCKS JAPAN:  NIKKEI - 69360.88-4.15 TOPIX - 3963.36-1.32
STOCKS CHINA:  HANG SENG - 22671.86-1.76 SSEC - 4027.26-2.26
STOCKS EUR:  FTSE100 - 10508.02-0.21 CAC40 - 8384.87-0.55
STOCKS EUR:  DAX - 24671.22-1.29
26/06/2026  CBA:  USD - 368.12-0.14 GBP - 486.69+1.8
26/06/2026  CBA:  EURO - 419.84+2.09
26/06/2026  CBA:  GOLD - 47363-286 SILVER - 678.93-38.56
ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՏՎԱԾԸ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԿԵՆԹԱՐԿԻ ՏՏ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ
18/01/2013 15:06
Կիսվել

ՄԱՍՆԱՎՈՐ ՀԱՏՎԱԾԸ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ԿԵՆԹԱՐԿԻ ՏՏ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ

Հունվարի 18-ին տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հայեցակարգի մշտադիտարկում» թեմայով: Բանախոսներն էին` Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը և «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամի (ՁԻՀ) տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

Ինչպես նշվեց ասուլիսի ժամանակ՝ Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը 2013թ. սկզբից ձեռնամուխ է եղել «ՏՏ ոլորտի զարգացման հայեցակարգի մշտադիտարկում» ծրագրի իրականացմանը: Ծրագրի նպատակն է վեր հանել ՏՀՏ ոլորտում 2008-2018թթ. պլանավորված և մինչ օրս իրականացվող ծրագրերը և աշխատանքները, բացահայտել դրանց իրականացման արդյունավետություն, ինչպես նաև հանրային ակտիվ իրազեկման միջոցով ապահովել հասարակության, ՏՀՏ ոլորտի ընկերությունների մշտական ուշադրությունն ու անմիջական ներգրավվածությունը ոլորտում կատարվող ծրագրերի և դրանց արդյունավետության գնահատման նկատմամբ:

2013 թվականը հանդիսանում է միջանկյալ փուլ ՏՏ ոլորտի զարգացման հայեցակարգի համար, այդ իսկ պատճառով է ծրագիրն իրականացվում այժմ:  

«Ներկայումս լուրջ արդյունքներ են արձանագրվել հայեցակարգային որոշ նպատակների իրականացման գործընթացում, սակայն հայեցակարգում ընդգրկված են խնդիրներ, որոնց լուծման համար կիրառվող ուղղությունները և կատարման մեթոդները, հաշվի առնելով համաշխարհային տնտեսության զարգացման տենդենցները, այլևս արդի չեն: Անհրաժեշտ է մոնիթորինգի ենթարկել այս խնդիրները և վեր հանել դրանց լուծման համար կիրառվող մրցակցային ուղղությունները»,- նշել է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:   

«Մեր կարծիքով, հաշվի առնելով ՏՏ ոլորտի զարգացումները՝ խնդիրների լուծման համար անհրաժեշտ է ապահովել մասնավոր հատվածի ներգրավումը, հասարակություն-պետություն համագործակցության հետագա ամրապնդումը: Ծրագրի շրջանակներում նախատեսված է մոնիթորինգի ենթարկել ՏՏ ոլորտի զարգացման հայեցակարգը, քանի որ այս հայեցակարգում են պարփակված այն բոլոր ռազմավարական ուղղությունները, որոնք անհրաժեշտ են Հայաստանի Հանրապետությունում ՏՏ ոլորտի առաջընթաց զարգացման համար»,- նշել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:  

«ՏՏ ոլորտի զարգացման հայեցակարգի մշտադիտարկում» ծրագրի տևողությունն է 7 ամիս: Ծրագիրն իրականացվում է Քաունթերփարթ Ինթերնեշնլ Հայաստանի և ԱՄՆ ՄԶԳ ֆինանսական աջակցությամբ:

26/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.12
-0.14
Եվրո (EUR)
419.84
+2.09
Ռուբլի (RUR)
4.7383
-0.1271
Լարի (GEL)
139.18
+0.12
47363
-286
Արծաթ
678.93
-38.56