Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
WCIT տեխնոլոգիական կոնգրեսը վերադառնում է՝ բացահայտելու Հայաստանը՝ որպես տարածաշրջանի նոր տեխնոլոգիական հաբ
20/05/2024 23:52
Կիսվել

WCIT տեխնոլոգիական կոնգրեսը վերադառնում է՝ բացահայտելու Հայաստանը՝ որպես տարածաշրջանի նոր տեխնոլոգիական հաբ

Հայաստանի Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) մանրամասներ ներկայացրեց հոկտեմբերի 4-7-ը Հայաստանում անցկացվելիք 2024 թվականի Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհին կոնգրեսի (WCIT) վերաբերյալ։ «ՄՏՔԻ ՈՒԺԸ. Արհեստական Բանականությունը Սահմաններից այն կողմ` էթիկայի շրջանակներում» խորագրի ներքո WCIT2024-ը կմեկտեղի մեծանուն խոսնակների ելույթներ, պանելային քննարկումներ, B2B հանդիպումներ, մեծ ճանաչում ունեցող՝ ստարտափ ընկերությունների համար WITSA-ի համաշխարհային գավաթը (WITSA World Cup (WWC)), նորարարական ցուցադրություններ, բիզնես շնորհանդեսներ, սեմինարներ և այլն միջոցառումներ:

WCIT 2024 կոնգրեսը տեղի կունենա ԴիջիԹեք Հայաստանի՝ տարածաշրջանում նորարարությանը և տեխնոլոգիաներին նվիրված ամենախոշոր ամենամյա միջոցառման հետ սերտ փոխգործակցության շրջանակներում։

WCIT 2024-ի և ԴիջիԹեք-ի միջև համագործակցության բարձր մակարդակն ամրագրվել է միջոցառման համատեղ բրենդավորմամբ՝ խորհրդանշելով համապարփակ մոտեցում «Մտքի ուժին», հատկապես՝ հայկական ներուժին։

WCIT 2024/DigiTec համաժողովը կծառայի որպես տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցության ուժեղացման, ներդրումների և տարբեր տարածաշրջաններում ու տնտեսություններում (ՏՀՏ) լուծումների կարևորությունը ընդգծող համաշխարհաին հարթակ։Հայաստանը, հանդիսանալով տարածաշրջանի տեխնոլոգիական հաբ, վերջին տարիներին իր շուրջն է համախմբել գլոբալ մի շարք տեխնոլոգիական ընկերությունների, որոնք այստեղ հիմնել են իրենց գիտահետազոտական (R&D) գրասենյակներն ու մասնաճյուղերը։

Համաժողովի շնորհիվ մի շարք ընկերություններ կծանոթանան հնարավորություններին և ներուժին, որն առկա է ոլորտի առաջատար ընկերությունների գիտահետազոտական կենտրոններ հիմնելու համար։ Այն նպատակ ունի նաև նորարարությունների,ՏՀՏ լուծումներիմիջոցով ընդգծելու կիրառական գիտությունների առանցքային դերը տարածաշրջանային սոցիալ-տնտեսական զարգացման խթանման գործում և ներկայացնելու տեխնոլոգիաների ապագան և հետագա զարգացումները՝ հատկապես Արհեստական բանականության ուղղությամբ:

ՏՏ ոլորտի համաշխարհային քարտեզի վրա Հայաստանն ամրագրել է իր ուրույն դերը որպես տեխնոլոգիական հաբ, իսկ WCIT 2024/DigiTec-ը ոլորտի առանցքային դերակատարում ունեցող ընկերությունների համար կբացահայտի Հայաստանի տեխնոլոգիական ներուժը՝ այստեղ մասնաճյուղեր հիմնելու, ակադեմիական ուսումնասիրություններ իրականացնելու և կոմերցիոն խոշոր կենտրոններ հիմնելու նպատակով։

Հայաստանը հպարտ է հյուրընկալել այս առաջատար համաժողովը՝ լինելով մի շարք հաջողված տեխնոլոգիական ստարտափների հայրենիք, ինչպիսիք են՝ PicsArt-ը, Renderforest-ը, Krisp-ը։

ՏՏ ոլորտի հարկային արտոնությունների ճկուն համակարգը և միջազգային ֆինանսավորման բազմաթիվ հնարավորությունները գրավում են ոլորտի համաշխարհային խոշորագույն ընկերություններին, ինչպիսիք են՝ Synopsis-ը, Siemens-ը, Nvidia-ն, Adobe-ը և այլն։

«Մեզ համար պատիվ է հյուրընկալել և ներկայացնել WCIT2024/DigiTec-ը Հայաստանում: Մեր երկիրը դիտարկվում է որպես նոր տեխնո հաբ, և ուրախ ենք մեր հյուրերի և մասնակիցների հետ կիսվել մեր առաջադեմ փորձով և գիտելիքներով։ Ես նաև պատիվ ունեմ հայտնելու, որ 2024 թվականին WCIT-ի շրջանակում մենք համագործակցում ենք տարածաշրջանում ամենամեծ տեխնոլոգիական և նորարարական իրադարձության՝ DigiTec-ի հետ, որն ամեն տարի Հայաստանից և արտերկրից հազարավոր տեխնոլոգիական ընկերություններէ հյուրընկալում» – ասաց WCIT2024//DigiTec-ի կազմկոմիտեի գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը։

Համաժողովը ներկայացնելու է համընդգրկուն օրակարգ՝ մասնակիցների լայն աշխարհագրություն՝ ավելի քան 2,000 միջազգային պատվիրակներ կայցելեն Հայաստան միջոցառման օրերին։ Մասնակիցներին բացառիկ հնարավորություն կընձեռվի համաշխարհային նորարարական և տեխնոլոգիական լավագույն արդի փորձի փոխանակման համար, ինչպես նաև՝ մասնակիցը դառնալու առաջադեմ լուծումների բազմաբովանդակ հանդիպումների:

«Հարգելի Դոկտր Շան Սիա, գործընկերներ և հյուրեր, պատիվ ունեմ այս եզակի իրադարձության և հրաշալի նորության մի մասը լինել: Ինչպես գիտեք, ինձ է հանձնվել այն գավաթը, որը խորհրդանշում է Հայաստանում անցկացվելիք WCIT 2024-ը։ WCIT կոնգրեսը ձևավորում է նորարարության և տեխնոլոգիաների ապագան, իսկ Հայաստանը, որպես նոր տեխնոլոգիական հաբ, նման հետաքրքրաշարժ իրադարձություն անցկացնելու համար լավագույն վայրն է: Համոզված եմ, որ և՛ Հայաստանը, և՛ WCIT-ը դրական արդյունք կստանանք այս համագործակցությունից, իսկ միջոցառումն էական ազդեցություն կունենա ամբողջ աշխարհում տեխնոլոգիաների հետագա զարգացման և առաջխաղացման վրա»,- ասաց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը:

Պատվիրակների համար համաժողովն իրենց ներդրումային ծրագրերն ու գաղափարները ցուցադրելու հարթակ կդառնա՝ ճանապարհ հարթելով միջազգային կազմակերպությունների հետ փոխշահավետ գործընկերության համար և զարգացնելու կայուն տեխնոլոգիական առաջնորդությունն ու նորարարությունը, բոլոր ներկաներին հնարավորություն կընձեռվի հեռանկարային համագործակցություն հաստատելու թե հայաստանյան, թե միջազգային գործընկերների հետ։

«ՏՏ և ծառայությունների համաշխարհային դաշինքը (WITSA) մեծ ակնկալիքներ ունի այս տարվա միջոցառումից։ Համաշխարհային տեխնոլոգիական քարտեզի վրա Հայաստանի ընդլայնվող դիրքը, ինչպես նաև 2019 թվականին WCIT-ի հաջող հյուրընկալումը, այն դարձնում է կատարյալ վայր այս կարևոր քննարկումների և միջոցառումների համար: Վերջին տարիներին Հայաստանը վերածվել է Կենտրոնական Ասիայի և Արևելյան Եվրոպայի ստարտափների և տեխնոլոգիական ընկերությունների հաբի։ Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգը դեռ համեմատաբար երիտասարդ է, բայց այն արագորեն զարգանում է։ Գալիք տարիներին երկիրը համաշխարհային տեխնոլոգիական ասպարեզում գլխավոր խաղացող դառնալու ներուժ ունի»,-ասաց ՏՏ և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) նախագահող Դոկտր Շան Սիան:

WCIT 2024/DigiTec-ի օրակարգում բացման պաշտոնական արարողությունն է՝ տեխնոլոգիական աննախադեպլուծումներով, ոլորտի միջազգային և տեղական առաջնորդների ելույթներով, շնորհանդեսներով ու գործընկերության նոր կապեր հաստատելու լայն հնարավորություններով:

2024 թվականին հանդես գալով գլխավոր գործընկերոջ՝ ԴիջիԹեք խոշորագույն տեխնոլոգիական էքսպո միջոցառման հետ, Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհին կոնգրեսը (WCIT) լայն հնարավորություններ կընձեռի ինչպես միջազգային հանրությանը ծանոթանալու Հայաստանում և տարածաշրջանում առկա ներուժին, այնպես էլ լոկալ կազմակերպություններին ներկայացնելու իրենց ձեռքբերումենորը ոլորտում։

IDram

Համաժողովն Արհեստական բանականության (ԱԲ) ապագայի և դրա սոցիալական ազդեցությունը և էթիկան ձևավորող կարևորագույն թեմաների շուրջ մի շարք միջոցոռումներ է նախատեսում անցկացնել։

Տարբեր ոլորտների առաջատար մասնագետներ կքննարկեն Էթիկական նորարարությունը, Արհեստական բանականության (ԱԲ) մարդ-տեխնոլոգիա համագործակցությունը և համաշխարհային ազդեցություն ունեցող կանոնակարգերը՝ «Էթիկա, հասարակություն և կառավարում» թեմայով քննարկմանը:

«Կանաչ Արհեստական բանականության (ԱԲ)» թեմայով քննարկման ընթացքում կուսումնասիրվեն կայուն զարգացման համար բնագիտականգիտակցված լուծումները, իսկ «Արհեստական բանականությունը սոցիալական մեդիայում և մարքեթինգում» թեմայով քննարկումները կանդրադառնան մարգինալացված սպառողներին հասնելուն և շուկայավարման արդյունավետության բարձրացմանը:

Մեկ այլ թեմայով հանդիպման ընթացքում՝ «ԱԲ-ի կանացի հմայքը», կխոսվի գենդերային հավասարության և թվային ոլորտում կանանց տնտեսական հզորացման մասին:

Տասնյակ պանելային քննարկումները կանդրադառնան ճգնաժամերի արձագանքման գործում ԱԲ-ի դերին, թվային նորարարություններին, ինչպես նաև ԱԲ-ի ապագան կերտող մարտահրավերներին ու հաջողված օրինակներին։

Առանձին հարթակ կտրամադրվի Արհեստական բանականության (ԱԲ) կառավարմանն ու կիրառությանը տարբեր մասնավոր և պետական հարթակներում։

WCIT/DigTec-ի մասին. Նորարարությունների և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (WCIT) հեղինակավոր համաշխարհային միջոցառում է, որը կազմակերպվել է ՏՏ և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) կողմից: WCIT-ը համախմբում է տեխնոլոգիայի առաջնորդներին, ոլորտի մասնագետներին, կառավարության ներկայացուցիչներին ամբողջ աշխարհից՝ ուսումնասիրելու և ձևավորելու տեխնոլոգիայի ապագան և դրա ազդեցությունը հասարակության վրա:

WITSA-ի մասին․ ՏՏ և ծառայությունների համաշխարհային դաշինքը (WITSA) ՀՏ ոլորտի միությունների կոնսորցիում է աշխարհի ավելի քան 80 երկրից: WITSA-ն ներկայացնում է գլոբալ ՏՀՏ արդյունաբերությունը և պաշտպանում է այնպիսի քաղաքականություն, որը խթանում է արդյունաբերության աճն ու զարգացումը միջազգային մակարդակով:

ԱՏՁՄ-ի մասին․ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը համախմբում է ոլորտում 120-ից ավելի ընկերություն, որի առաքելությունն է Հայաստանի տեխնոլոգիական վերազինումը, ընկերություն հիմնելու, զարգացնելու, միջազգային շուկա դուրս բերելու գործընթացներն ավելի դյուրին դարձնելը։ Միությունը հիմնադրվել է 2000 թվականին՝ Կարեն Վարդանյանի նախաձեռնությամբ և առաջնորդությամբ։ ԱՏՁՄ-ն սերտ գործակցում է մասնավոր, միջազգային և ոչ առևտրային կազմակերպությունների հետ՝ կենտրոնանալով կրթության, հասարակության թվայնացման, հայկական տեխնոլոգիաների առաջմղման ուղղություններով։ ԱՏՁՄ-ի առաջատար ծրագրերից են «Արմաթ» ինժեներական լաբորատորիաները, «DigiTec էքսպո»-ն, «Իրական դպրոց»-ը և «ԻննոԻջևան» նորարարական կենտրոնը։

ԴիջիԹեք-ի մասին․ ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսն ամենամյա միջոցառում է, որը 2005 թվականից իրականացնում է Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԱՏՁՄ)՝ համախմբելով և արտացոլելով Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, նորարարությունն ու հեռանկարները։ Ամեն տարի 80,000 այցելուներով ցուցահանդեսը դարձել է համաշխարհային տեխնոլոգիական միտումներին ծանոթանալու հարթակ: 2023-ին ԱՏՁՄ-ն կազմակերպել է միանգամից երկու ցուցահանդես, որոնցից յուրաքանչյուրում մասնակցել է 120 ընկերություն և հյուրընկալվել ավելի քան 100 խոսնակ: Մինչև 2023-ի ավարտը մասնակից ընկերությունները ԴիջիԹեքի շնորհիվ կատարել են 100 միլիոն դրամից ավելի գործարքներ։ ԴիջիԹեք 2024-ն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 4-6-ին՝ «Մերիդիան» էքսպոկենտրոնում (Ոսկերիչների 1, Երևան):

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45