Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 360.50-0.50
EUR BUY - 392.00-2.00 EUR SELL - 395.00-2.00
OIL:  BRENT - 88.87-4.02 WTI - 79.73-4.41
COMEX:  GOLD - 3649.20+3.90 SILVER - 43.15+5.14
COMEX:  PLATINUM - 1294.40+0.37
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 158.96+0.28 EUR/GBP - 1.0912-0.48
FOREX:  EUR/USD - 1.0912-0.48 GBP/USD - 1.3042-0.30
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 58644.63+3.91 TOPIX - 3764.88+2.47
STOCKS CHINA:  HANG SENG - 22219.65-0.73 SSEC - 3548.37+0.27
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
24/11/2026  CBA:  USD - 360.47+0.12 GBP - 471.1-1.14
24/11/2026  CBA:  EURO - 394.39-0.7
24/11/2026  CBA:  GOLD - 42505+1147 SILVER - 492.72+1.9
Աշխատաժամանակի միջին տևողությունը ըստ երկրների․ Ինֆոգրաֆիկա
25/07/2024 11:53
Կիսվել

Աշխատաժամանակի միջին տևողությունը ըստ երկրների․ Ինֆոգրաֆիկա

Այս գծապատկերում դասակարգել ենք Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) երկրները՝ ըստ 2023 թվականի դրությամբ տարեկան միջին աշխատանքային ժամերի: Այն ցույց է տալիս ամենամեծ տարբերությունը ամենաերկար և ամենակարճ աշխատանքային շաբաթ ունեցող երկրների միջև՝ 864 ժամ (36 օր):

Այս տվյալները հիմնված են յուրաքանչյուր երկրում զբաղվածների միջին թվի վրա, այսինքն ներառում են լրիվ դրույքով և կես դրույքով աշխատողներին:

Այս վարկանիշի վերևում են Հյուսիսային և Հարավային Ամերիկայի երեք երկրներ՝ Մեքսիկան, Կոստա Ռիկան և Չիլին: Դա կարող է պայմանավորված լինել մի քանի պատճառներով․

  • Տնտեսության կառուցվածքը. աշխատատար արդյունաբերությունը, ինչպիսին է գյուղատնտեսությունը, մեծ դեր է խաղում այս երկրների տնտեսության մեջ:
  • Սոցիալական քաղաքականություն․ այս երկրներում սոցիալական պաշտպանության համակարգերը կարող են ավելի քիչ զարգացած լինել, ինչը նշանակում է, որ աշխատողներն ավելի շատ են աշխատում, որպեսզի փոխհատուցեն պետական աջակցության բացակայությունը:
  • Ավելի ցածր աշխատավարձ․ այս երկրներում ցածր աշխատավարձը կարող է մարդկանց ստիպել ավելի երկար աշխատել՝ իրենց կենսամակարդակը բարձրացնելու համար։

Այս վարկանիշի ստորին մասում գտնվում են մեծ թվով եվրոպական երկրներ, հատկապես զարգացած տնտեսությամբ։ Հարկ է նշել, որ Եվրոպական միությունում (ԵՄ) բոլոր աշխատողներն իրավունք ունեն տարեկան առնվազն չորս շաբաթ վճարովի արձակուրդի:

Սա զարմանալիորեն տարբերվում է ԱՄՆ-ից, որն աշխարհում միակ զարգացած տնտեսությունն է, որն աշխատողների համար վճարովի արձակուրդ չի երաշխավորում:

Այս տվյալների հավաքածուի հիմնական շեղումներից մեկը Հունաստանն է, որը զբաղեցնում է չորրորդ տեղը՝ 1,897 ժամ միջին տարեկան ցուցանիշով: Երկիրը պայքարում է տնտեսական աճն արագացնելու համար, և ավելի քան 500,000 մարդ լքել է այն 2009 թվականի պարտքային ճգնաժամից հետո:

Վերջերս հայտարարվեց, որ Հունաստանը որոշ գործատուների թույլ կտա վեցօրյա աշխատանքային շաբաթ սահմանել:

24/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.47
+0.12
Եվրո (EUR)
394.39
-0.7
Ռուբլի (RUR)
4.399
+0.0065
Լարի (GEL)
139.02
-0.08
42505
+1147
Արծաթ
492.72
+1.9