Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԿՅԱՆՔԻ ԿՈՉԵԼ ԻՐԵՆՑ ԲԻԶՆԵՍ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԸ
28/02/2013 12:09
Կիսվել

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԿՅԱՆՔԻ ԿՈՉԵԼ ԻՐԵՆՑ ԲԻԶՆԵՍ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԸ

Հայաստանում «StartUp Cup» մրցույթի եզրափակիչ փուլ անցած թիմերը մասնակցել են ձեռներեցության զարգացմանն ուղղված հատուկ ծրագրի, որը վարել են Ձեռներեցության և ղեկավարների վերապատրաստման կենտրոնի (CEED) փորձագետները՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագրի («Ի-Դի-Էմ-Սի») օժանդակությամբ:

Մեկ ամսվա ընթացքում երիտասարդ ձեռներեցները Հայաստանում «StartUp Cup» մրցույցի ժամանակ իրենց մշակած բիզնես մոդելների գաղափարները վերածել են կենսունակ և մրցունակ բիզնես նախագծերի՝ դրանց ֆինանսական պլաններով, շուկայական հետազոտություններով, մարքեթինգային ռազմավարությամբ և այլ անհրաժեշտ տարրերով: Յուրաքանչյուր բիզնես գաղափարի համար թիմը գնահատել է ինքնարժեքը և իր պրոդուկտների/ծառայությունների գինը, մշակել շուկայի հետազոտության վրա հիմնված մարքեթինգային ռազմավարություն, կանխատեսել բիզնեսների ֆինանսական հոսքերը և շահութաբերությունը և այդ ամենը ի մի բերել՝ որպես իրատեսական բիզնես նախագիծ: Թիմերն այժմ պատրաստ են իրենց պրոդուկտները/ծառայությունները շուկա հանել և դիմել նորաստեղծ ընկերությունների համար նախատեսված վարկերի:

TECTVM-ը (tectum), որը Հայաստանում «StartUp Cup» մրցույթում զբաղեցրել էր առաջին տեղը, ավելի մանրամասն մշակել է իր՝ այծի պանրի արտադրության տեխնոլոգիայի գաղափարի ֆինանսական և շուկայավարման կողմերը: Ծրագրի արդյունքում TECTVM-ը բիզնես վարելու հստակ մոդել է մշակել, որի օգնությամբ հետագայում կհամագործակցի այծի պանիր արտադրող ընկերությունների հետ և կապահովի եկամուտ:

ArmAudioBooks թիմը, որը «StartUp Cup» մրցույթում զբաղեցրել էր երկրորդ տեղը՝ «Ձայնային տաղանդի ամբողջական ձայնագրման ստուդիայի» նախագծի համար, կատարելագործել է իր մարքեթինգային ռազմավարությունը հատուկ Սփյուռքի շուկաների համար, ինչպես նաև վերանայել է ինքնարժեքի հետ կապված ու ֆինանսական այլ հարցեր: Վերապատրաստման արդյունքում թիմը կարողացել է մեկ այլ բիզնես գաղափար առաջ քաշել, որը մերսման ծառայություններ կառաջարկի տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց կողմից՝ դրանով իսկ նպաստելով հատուկ կարիք ունեցող մարդկանց համար աշխատատեղերի ստեղծմանը և եկամուտների ապահովմանը:

Երրորդ տեղը զբաղեցրած Innovative Greenhouse թիմը, որը հանդես էր եկել ավտոգազալցակայաններում կորչող էներգիան օգտագործելու և ջերմոցներ կառուցելու գաղափարով, աշխատել է նախագծի մարքեթինգի և այլ դետալների վրա:

Մյուս թիմերը, օրինակ՝ Looker-ը, վերապատրաստման արդյունքում բիզնես նախագիծ  է մշակել իր՝ մասնավոր մանկապարտեզներում և խնամքի տներում տեսադիտարկման և արխիվացիայի գաղափարը կիրառելու համար: Biohumus թիմը մշակել է բիոհումուս արտադրելու բիզնես պլան, որը մշակաբույսերի աճեցման  համար կալիֆոռնիական կարմիր որդերի օգտագործմամբ բարելավում է հողի որակը:

Նշենք, որ «Startup Cup»-ը տեղական բիզնես մոդելների համաշխարհային ցանց է, որը բաց է ցանկացած տեսակի բիզնես գաղափարի համար: Այն կենսունակ բիզնեսներ ու նոր աշխատատեղեր ստեղծելու և ձեռնարկատիրական էկոհամակարգերը զարգացնելու փորձված մոդել է:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» («Ի-Դի-Էմ-Սի») ծրագիրն ուղղված է Հայաստանում բիզնես միջավայրի բարելավմանն ու փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) զարգացմանն աջակցելուն: Հնգամյա այս ծրագրի նպատակն է Հայաստանում բարձրացնել զբաղվածության և եկամուտների մակարդակը` խթանելով աճը արտահանման մեծ ներուժ ունեցող ընտրված արժեքի շղթաներում, որոնք են բարձր տեխնոլոգիաները, դեղագործությունը/բիոտեխնոլոգիաները, պտուղ-բանջարեղենի վերամշակումն ու զբոսաշրջությունը:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12