Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.00+0.00
EUR BUY - 421.00+1.00 EUR SELL - 424.50+0.00
OIL:  BRENT - 91.19+3.28 WTI - 86.69+3.90
COMEX:  GOLD - 4431.10-1.05 SILVER - 66.37-0.94
COMEX:  PLATINUM - 1807.30-1.43
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.78-0.14 EUR/GBP - 1.1606+0.19
FOREX:  EUR/USD - 1.1606+0.19 GBP/USD - 1.3541+0.07
STOCKS RUS:  RTSI - 794.63+2.10
STOCKS US: DOW JONES - 53185.90-0.70 NASDAQ - 26370.89-0.12
STOCKS US: S&P 500 - 7686.14-0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 66215.34-0.15 TOPIX - 4181.86+0.62
STOCKS CHINA:  HANG SENG - 25329.73-0.93 SSEC - 3979.89-0.16
STOCKS EUR:  FTSE100 - 10824.26+0.00 CAC40 - 8334.50-0.79
STOCKS EUR:  DAX - 26258.11-1.17
01/09/2026  CBA:  USD - 364.26-0.21 GBP - 492.92-0.57
01/09/2026  CBA:  EURO - 422.18-0.53
01/09/2026  CBA:  GOLD - 53435-31 SILVER - 822.83-0.48
ՓՈԽՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ԳՈՐԾՈՂ ԿՈՆՏԵՅՆԵՐԱՅԻՆ ԳՆԱՑՔԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ
28/02/2013 12:34
Կիսվել

ՓՈԽՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ԳՈՐԾՈՂ ԿՈՆՏԵՅՆԵՐԱՅԻՆ ԳՆԱՑՔԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ

2013 թվականի փետրվարի 1-ից Վրացական երկաթուղին 3,5%-ով թանկացրել է սակագները 20-ֆուտանոց կոնտեյներների փոխադրման համար և հրաժարվել է 40-ֆուտանոց կոնտեյներների տեղափոխման ժամանակ կիրառվող 0,82 չափով նվազեցնող գործակցից: Հայկական բեռնափոխադրողների համար հնարավոր գնային ճնշումների նվազեցման նպատակով «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը փետրվարին զսպում էր բեռնափոխադրումների սակագների թանկացումը սեփական ռեսուրսների հաշվին:

Սակայն, ինչպես տեղեկացնում են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Մամուլի ծառայությունից՝ ընկերությունը, ղեկավարվելով Վրացական երկաթուղու հետ կնքված Միջազգային երկաթուղային հաղորդակցությունում գործող կոնտեյներային գնացքի կազմակերպման մասին համաձայնագրով և ձեռքբերված պայմանավորվածություններով,  2013 թվականի մարտի 1-ից Հայաստանի տարածքում գործողության մեջ կդնի նոր սակագներ:

Այսպիսով, սակագինը մեկ 40-ֆուտանոց բեռնված կոնտեյների համար կկազմի 0,96 դոլար մեկ տոննա-կմ համար՝ նախկին 0,78-ի դիմաց, իսկ դատարկ կոնտեյների համար՝ 0,48 դոլար՝ նախկին 0,39-ի դիմաց:  

Բեռնված և դատարկ 20-ֆուտանոց կոնտեյների համար սակագինը կկազմի համապատասխանաբար 0,56 և 0,28 դոլար մեկ տոննա-կմ համար՝ նախկին 0,54-ի և 0,27-ի դիմաց:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

01/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.26
-0.21
Եվրո (EUR)
422.18
-0.53
Ռուբլի (RUR)
4.2019
-0.0121
Լարի (GEL)
138.9
-0.48
53435
-31
Արծաթ
822.83
-0.48