Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
Արդյո՞ք արհեստական ​​բանականությունը երբևէ կկարողանա եկամուտ բերել
06/08/2024 15:31
Կիսվել

Արդյո՞ք արհեստական ​​բանականությունը երբևէ կկարողանա եկամուտ բերել

Երբ ChatGPT-ն սկսեց արհեստական բանականության (AI) ոլորտում մրցակցությունը, տեխնոլոգիական հսկաները խոստացան, որ 18 ամիսների ընթացքում տեխնոլոգիան ի վիճակի է հեղափոխություն կատարել բոլոր ոլորտներում, և դա օգտագործեցին որպես արդարացում տվյալների կենտրոնների և կիսահաղորդիչների վրա միլիարդավոր դոլարներ ծախսելու համար, որոնք անհրաժեշտ են AI-ի խոշոր մոդելներ գործարկելու համար:

Բայց տեխնոլոգիական հսկաները դեռևս չեն կարող պարծենալ AI-ի օգտագործումից ստացած զգալի եկամուտներով կամ նոր շահութաբեր արտադրանքներով, և ներդրողները սկսում են անհանգստանալ:

Amazon-ի հրապարակած պակաս տպավորիչ արդյունքներն ու կանխատեսումները ցույց են տալիս, որ ընկերությունը հսկայական միջոցներ է ծախսում արհեստական բանականության վրա՝ առանց օգուտ ստանալու, մինչդեռ նրա հիմնական բիզնեսը նույնպես դժվարությունների է հանդիպում: Դա հանգեցրեց բաժնետոմսերի գրեթե 9% անկման:

Intel-ի բաժնետոմսերը ընկել են 25%-ով այն բանից հետո, երբ ընկերությունը AI-ի վրա կատարած մեծ ծախսերից հետո փորձում է շտկել իրավիճակը՝ ծախսերը կրճատելով 10 միլիարդ դոլարով և աշխատանքից հեռացնելով տասնյակ հազարավոր աշխատողների:

Taco Bell-ը իր ռեստորաններում արհեստական բանականության ձայնային տեխնոլոգիան երկու տարի փորձարկելուց հետո հույս ունի, որ մինչև այս տարվա վերջ AI-ն կօգտագործվի ԱՄՆ-ի իր հարյուրավոր ռեստորաններում:

Google-ի և Microsoft-ի բաժնետոմսերի արժեքը ընկել է եկամուտների մասին հաշվետվությունների հրապարակումից հետո, ինչը վկայում է ներդրողների դժգոհության մասին, որ արհեստական բանականության մեջ իրենց հսկայական ներդրումները չեն հանգեցրել սպասվածից լավ արդյունքների:

Meta-ն, որն անցյալ եռամսյակում նման հիասթափություն է ապրել բաժնետերերի շրջանում, այս անգամ խուսափել է նման ճակատագրից՝ ցույց տալով, թե ինչպես են արհեստական բանականության մեջ ներդրումները նպաստում իր հիմնական բիզնեսին, այդ թվում՝ թույլ տալով ընկերություններին հեշտությամբ ստեղծել գրավիչ գովազդներ՝ օգտագործելով AI-ի գործիքները:

IDram

Google-ը, Microsoft-ը և Meta-ն հայտնել են, որ նախատեսում են էլ ավելի շատ ծախսել, քանի որ հիմք են ստեղծում AI-ի ապագայի համար: Meta-ն ասաց, որ այժմ ակնկալում է, որ ամբողջ տարվա կապիտալ ծախսերը կկազմեն 37 միլիարդ դոլարից մինչև 40 միլիարդ դոլար: Microsoft-ը հայտարարել է, որ 2025 ֆինանսական տարում նախատեսում է 2024 թվականի 56 միլիարդ դոլար կապիտալ ծախսերից ավելի շատ ծախսել։ Google-ը այս տարվա յուրաքանչյուր եռամսյակում կանխատեսում է 12 միլիարդ դոլարի կապիտալ ծախսեր։

Ըստ «Microsoft»-ի ֆինանսական տնօրեն Էմի Հուդի արհեստական ​​բանականությունը առաջիկա 15 տարիների ընթացքում կսկսի եկամուտ բերել: Սակայն այս ժամանակահատվածը գոհացուցիչ չէ շատ ներդրողների համար, ովքեր սովոր են Սիլիկոնային հովտում եռամսյակ առ եռամսյակ վաճառքների և եկամուտների հուսալի աճին:

Առայժմ տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարները, կարծես, համաձայն են, որ թերի ներդրումների ռիսկը զգալիորեն ավելի բարձր է, քան գերներդրման ռիսկը, ինչպես ասել է Google-ի գործադիր տնորենը: Ընկերությունները բավականաչափ շահույթ են ստանում իրենց հիմնական գործունեությունից, որպեսզի ներդրողները կարողանան առայժմ հաշտվել ծախսերի հետ։ Բայց ինչ-որ պահի ներդրողների ճնշումը, ովքեր պահանջում են հրաժարվել ենթակառուցվածքային ներդրումներից, բավականաչափ ուժեղ կլինի, որպեսզի տեխնոլոգիական ոլորտի ղեկավարները սկսեն նահանջել:

«Հիմա խաղն ընթանում է մենք բոլորս պետք է ցույց տանք, որ պատրաստ ենք ներդնել այնքան, որքան անհրաժեշտ է, քանի որ ցանկանում ենք պահպանել առաջատարի դիրքերը սկզբունքով։ Մեծ հաշվով, ներդրումների այս մակարդակը կայուն չէ»,- ասել է D.A. Davidson-ի վերլուծաբան Գիլ Լուրիան։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25