Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
IDBank-ը, Idram-ը և Impact Hub-ը մեկնարկում են SIA Armenia ինկուբացիոն ծրագիրը
09/08/2024 17:00
Կիսվել

IDBank-ը, Idram-ը և Impact Hub-ը մեկնարկում են SIA Armenia ինկուբացիոն ծրագիրը

IDBank-ը և Impact Hub Yerevan-ը հայտարարում են «Social Impact Award Armenia 2024» ինկուբացիոն ծրագրի մեկնարկը: Ընտրվել են տասը նորարարական թիմեր՝ մասնակցելու ինտենսիվ բութքեմփին, որն ուղղված է սոցիալական հրատապ խնդիրների լուծումների մշակմանը: Ծրագիրը ֆինանսավորվում է Idram-ի և IDBank-ի «Մի դրամի ուժը» նախաձեռնությամբ. ընկերությունների նախաձեռնության շրջանակներում ծրագրին փոխանցվել է 4,165,643 դրամ։

Ինկուբացիոն ծրագիրը սկսնակ սոցիալական ձեռներեցներին կտրամադրի գործիքներ, մենթորություն և ռեսուրսներ, որոնք անհրաժեշտ են իրենց բիզնես գաղափարները բարելավելու և նշանակալի ազդեցություն ունենալու համար:

«Մենք ուրախ ենք աջակցել «Social Impact Award Armenia» ինկուբացիոն ծրագրին: Այս նախաձեռնությունը լիովին համահունչ է նորարարությանը և կայուն զարգացմանը նպաստելու մեր հանձնառությանը», – ասել է IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը։

Այս տարի մոտ 30 դիմումներից ընտրվել են հետևյալ տասը բացառիկ գաղափարները՝ մասնակցելու ինկուբացիոն ծրագրին. ElectRoads, Physmath Academy, Organic, Green Cloud, Cafe-Flower Shop, ReTyre Design, Axunik, Aquaponic Greenhouses for Community Development, BrainBox Residence և Astronomy for All:

«Սոցիալական ձեռներեցությունը կայուն մեխանիզմ է սոցիալական խնդիրների լուծման համար, և երիտասարդների ներգրավումը սոցիալական ձեռներեցության մեջ երաշխավորում է նորարարությունն այս ոլորտում», – ասում է Impact Hub Yerevan-ի տնօրեն Գևորգ Պողոսյանը:

Դուք ևս կարող եք դառնալ Idram-ի և IDBank-ի բարի կամքի դեսպան՝ պարզապես կատարելով Ձեր բոլոր վճարումները Idram&IDBank հավելվածի, IDBanking.am և banking.idram.am առցանց հարթակների, ինչպես նաև ընկերության տերմինալների միջոցով:

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91