Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
«ՎՈՅԱԺ 30». 1000 ՄԲ ինտերնետ`1500 դրամով/Ակտիվացում «My Viva» հավելվածով
10/08/2024 16:46
Կիսվել

«ՎՈՅԱԺ 30». 1000 ՄԲ ինտերնետ`1500 դրամով/Ակտիվացում «My Viva» հավելվածով

Ամառն արձակուրդների ամենաթեժ շրջանն է, և շատերը նախընտրում են հանգիստն անցկացնել արտերկրում: Հարց է առաջանում՝ իսկ ինչպե՞ս ապահովել ինտերնետ հասանելիություն, ինչպե՞ս կապի մեջ մնալ մտերիմների ու գործընկերների հետ հայրենիքից դուրս ճամփորդելու ընթացքում։ Ո՞րն է ամենահարմար, ամենաշահավետ և ամենահուսալի տարբերակը։

Ամենատարածվածը շարունակում է մնալ ռոումինգը, որը Viva-ի բաժանորդների համար դարձել է էլ ավելի հասանելի՝ «ՎՈՅԱԺ 30» ծառայության շնորհիվ։ Այսուհետ ծառայությունը հնարավոր է ընդամենը մի քանի վայրկյանում ակտիվացնել «My Viva» հավելվածի միջոցով։

Հիշեցնենք, որ ներառող «ՎՈՅԱԺ 30» ծառայությունը Viva-ի բաժանորդները կարող են ակտիվացնել ընդամենը 1500 դրամով։ Այն կարելի է օգտագործել 30 օրվա ընթացքում։

«ՎՈՅԱԺ 30» ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ակտիվացնել ռոումինգ ծառայությունը: Դրա համար նախ պետք է ներբեռնել «My Viva» հավելվածը Google Play-ից կամ Apple Store-ից:

«My Viva» հավելվածը ներբեռնելուց հետո պետք է հաջորդաբար կատարել հետևյալ քայլերը.

  • մուտք գործել «Ռոումինգ» բաժին,
  • ակտիվացնել ծառայության կարգավիճակը,
  • ընտրել «ՎՈՅԱԺ» ծառայությունը,
  • ընտրել «ՎՈՅԱԺ 30»-ը և ակտիվացնել այն։

Կարևոր է իմանալ, որ՝

  • Ռոումինգում գտնվելիս «My Viva» հավելվածը թույլ է տալիս ԱՌԱՆՁԻՆ տեսնել «ՎՈՅԱԺ 30» ծառայության և սակագնային հիմնական փաթեթի շրջանակներում հատկացված ինտերնետի ընդհանուր և սպառած ծավալները:
  • Արտերկրում գտնվելու ժամանակ «My Viva» հավելվածից օգտվելիս ինտերնետի սպառման համար ԳՈՒՄԱՐ ՉԻ ԳԱՆՁՎՈՒՄ:

«Որակյալ սպասարկումը չի սահմանափակվում մատուցվող ծառայությունների որակով, այն նաև ենթադրում է այդ ծառայությունների կիրառ։ «My Viva» հավելվածը ինքնասպասարկման բազմաբնույթ գործիք է, որով հաճախորդը կարող է ծանոթանալ ծառայությանը, բաժանորդագրվել, ստուգել ծառայության կարգավիճակն ու ծավալը կամ դադարեցնել բաժանորդագրությունը: Մասնավորապես, «My Viva» հավելվածի միջոցով հաճախորդները կարող են ակտիվացնել «ՎՈՅԱԺ 30»-ը և ծառայությունից օգտվելիս հետևել դրա կարգավիճակին ու ինտերնետի սպառմանը, լիցքավորել հաշիվը և կատարել վճարումներ: «My Viva»-ն անձնական հաշիվ է, որի միջոցով հաճախորդը մեկ «լուսամուտ»-ից ստանում է տեղեկատվություն իր կողմից օգտագործվող ապրանքների և ծառայությունների մասին», – նշել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

Խորհուրդներ ինտերնետ ռոումինգից օգտվողներին

Վերջում մի քանի խորհուրդ Viva-ից՝ ռոումինգի ընթացքում մեգաբայթերը խնայելու և գերվճարումներից խուսափելու համար։ Անիմաստ ծախսերից խուսափելու համար անհրաժեշտ է նախօրոք պատրաստվել ճանապարհորդությանը․

  • ներբեռնել «My Viva» հավելվածը,
  • ճանապարհորդությունից առաջ անջատել ավտոմատ թարմացումները և սինխրոնացումները․ հավելվածների ավտոմատ թարմացումները շատ ինտերնետ են սպառում:
  • նախքան Ձեր ճանապարհորդությունը մտածե՛ք, թե ինչ ծառայություններից եք օգտվելու. քարտեզներ, աուդիո ուղեցույցներ, հյուրանոցների և ավիատոմսերի ամրագրման ծառայություններ, փոխարժեքի հաշվիչ, տաքսի ծառայություն: Նախապե՛ս ներբեռնեք բոլոր անհրաժեշտ հավելվածները:

Ռոումինգ ծառայությունը նաև կարելի է ակտիվացնել՝ ուղարկելով *121*1# հրահանգը, ապա «ՎՈՅԱԺ 30» ծառայության համար՝ *107*1# հրահանգը։ Այս հնարավորությունից կարող են օգտվել կանխավճարային և հետվճարային ֆիզիկական անձ բաժանորդները, ինչպես նաև հետվճարային ասոցիացված բաժանորդները։

Հաշվեկշռի և ծառայության կարգավիճակի ստուգում՝ *107*3#։

Viva՝ 70+ երկիր քո շուրջը:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45