Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 103.37-0.55 WTI - 100.30-0.88
COMEX:  GOLD - 4385.90+0.59 SILVER - 66.94+2.25
COMEX:  PLATINUM - 1806.40+0.39
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 156.85-0.12 EUR/GBP - 1.1483+0.02
FOREX:  EUR/USD - 1.1483+0.02 GBP/USD - 1.3393+0.22
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
Ո՞վ է ֆինանսավորում Դոնալդ Թրամփի նախագահական արշավը
19/08/2024 17:59
Կիսվել

Ո՞վ է ֆինանսավորում Դոնալդ Թրամփի նախագահական արշավը

Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալու ձգտմանն աջակցում են մի շարք մեծահարուստ ամերիկացիներ: Ներկա պահին նրա 26 խոշորագույն հովանավորները, որոնց ընդհանուր առմամբ պատկանում է մոտ 143 միլիարդ դոլար, նրա նախընտրական արշավում ներդրել են 162 միլիոն դոլար:

Հովանավորների ցուցակում ընդգրկված են մի քանի հարուստ ընտանիքների ժառանգներ, ինչպիսիք են Վուդի Ջոնսոնը՝ Johnson & Johnson տոհմի ժառանգը, և Միրիամ Ադելսոնը՝ կազինո-մագնատ Շելդոն Ադելսոնի այրին: Սակայն ճնշող մեծամասնությունը (26-ից 22-ը) իրենք են կառուցել բազմամիլիարդանոց կայսրություններ:

Ընտրական տարում փողը գետի պես հոսում է: Այն բանից հետո, երբ երկու ամիս առաջ Forbes-ն առաջին անգամ բացահայտեց նախկին նախագահի լավագույն հովանավորներին, Ադելսոնը զգալիորեն բարձրացել է վարկանիշում. մայիսի վերջին նվիրաբերելով հսկայական գումար՝ կինը այժմ զբաղեցնում է չորրորդ տեղը: Հովանավորների տասնյակում են նաև բաժնետոմսերի մենեջեր Ջեֆ Սփրեկերը և նրա կինը՝ նախկին սենատոր Քելլի Լոֆլերը: Հենդրիքսը նույնպես բարելավել է իր դիրքը վարկանիշում՝ չորրորդ տեղից երրորդ բարձրանալով: Այս առումով լավագույն տասնյակից դուրս են մնացել New York Jets-ի սեփականատեր Վուդի Ջոնսոնը և անշարժ գույքի ոլորտում լոսանջելեսյան մագնատ Ջեֆրի Փալմերը:

Վարկանիշի հովանավորներից հինգը միջոցներ են փոխանցել նոր հիմնադրված քաղաքական գործողությունների կոմիտեի օգտին, որը կոչվում է America PAC, որի հիմնադրմանն օգնել է Իլոն Մասկը և արդեն հատկացրել է գրեթե 8 միլիոն դոլար՝ ոլորտում Թրամփի թիմի աշխատանքի և SMS հաղորդագրությունների համար: Բազմաթիվ լրատվամիջոցներ հաղորդել են, որ Մասկը կազմակերպությանը խոստացել է ամսական 45 միլիոն դոլար: Tesla-ի հիմնադիրը դեռևս ներառված չէ վարկանիշում, սակայն ցանկում է նրա վաղեմի ընկեր և ներդրող Անտոնիո Գրասիասը, որը հունիսին 1 միլիոն դոլար է նվիրաբերել America PAC-ին:

Թրամփի 10 խոշոր հովանավորներն են․

Թիմոթի Մելլոն՝ 76․5 միլիոն դոլար նվիրատվությամբ,

Լինդա Մաքմեն (Վինս Մաքմենի կինը)՝ 16 միլիոն դոլար նվիրատվությամբ,

Ռիչարդ և Էլիզաբեթ Յուլայն՝ 10 միլիոն դոլար նվիրատվությամբ,

Դիանա Հենդրիքս՝ 6․3 միլիոն դոլար նվիրատվությամբ,

Միրիամ Ադելսոն՝ 5․8 միլիոն դոլար նվիրատվությամբ,

Քելսի Ուորեն՝ 5․8 միլիոն դոլար նվիրատվությամբ,

Թիմոթի Դան՝ 5 միլիոն դոլար նվիրատվությամբ,

Ջեֆ Սփրեկեր և Քելլի Լեֆլեր՝ 4․9 միլիոն դոլար նվիրատվությամբ,

Ֆիլ Ռաֆֆին՝ 3․3 միլիոն դոլար նվիրատվությամբ,

Ջիմի Ջոն Լիոտո՝ 3․1 միլիոն դոլար նվիրատվությամբ:

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37