Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է «ԲՈՐՍԱՅԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՆԴԱՄ 2012» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ
15/03/2013 20:27
Կիսվել

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է «ԲՈՐՍԱՅԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՆԴԱՄ 2012» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ

Այսօր ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսան հայտարարեց «Բորսայի լավագույն անդամ 2012» մրցանակաբաշխության հաղթողներին:

Մրցանակաբաշխությունն անցկացվում է երրորդ տարին անընդմեջ: 2012թ.-ի արդյունքներով Բորսայի կողմից մրցանակներ հանձնվեցին հետևյալ ավանդական անվանակարգերում.

– Բորսայի լավագույն անդամ կորպորատիվ արժեթղթերի շուկայում,

– Բորսայի լավագույն անդամ պետական պարտատոմսերի շուկայում,

– Բորսայի լավագույն անդամ վարկային ռեսուրսների շուկայում,

– Բորսայի լավագույն անդամ արտարժույթի շուկայում,

– Բորսայի լավագույն անդամ՝ գեր-անվանակարգ, որի շրջանակներում հաշվի է առնվում Բորսայի անդամների գործունեությունը բոլոր հարթակներում և ներդրումը բորսայական առևտրի զարգացման նախաձեռնություններում:

Արմենբրոկ ԲԲԸ-ն հաղթող ճանաչվեց «Բորսայի լավագույն անդամ կորպորատիվ արժեթղթերի շուկայում» անվանակարգում: Լավագույնների եռյակում էին նաև ԿապիտալԻնվեստմընթս ՓԲԸ-ն և Արմսվիսբանկ ՓԲԸ-ն:

Արարատբանկ ԲԲԸ-ն երկրորդ անգամ ճանաչվեց Բորսայի լավագույն անդամ պետական պարտատոմսերի շուկայում: Այս անվանակարգում ներկայացված լավագույն թեկնածու-ըներություններն էին նաև Զարգացման Հայկական Բանկ ԲԲԸ-ն և Ամերիաբանկ ՓԲԸ-ն:

Ամերիաբանկ ՓԲԸ-ն արժանացավ «Բորսայի լավագույն անդամ արտարժույթի շուկայում» կոչմանը` լավագույնների շարքում որպես մրցակից ունենալով Յունիբանկ ՓԲԸ-ին և ՎՏԲ-Հայաստան Բանկ ՓԲԸ-ին: Նշանակալի է, որ Ամերիաբանկ ՓԲԸ-ն որպես թեկնածու ներկայացված էր նաև «Բորսայի լավագույն անդամ պետական պարտատոնսերի շուկայում» անվանակարգում:

Արարատբանկ ԲԲԸ-ն ճանաչվեց Բորսայի լավագույն անդամ վարկային ռեսուրսների շուկայում: Հարկ է նշել, որ նախորդ տարի Արարատբանկ ԲԲԸ-ն այս անվանակարգի թեկնածուների շարքում էր, իսկ այս տարի նվաճեց «Բորսայի լավագույն անդամ՝ վարկային ռեսուրսների շուկայում» կոչումը: Այս անվանակարգի մյուս թեկնածուներն էին Հայբիզնեսբանկ ԲԲԸ-ն և Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ն:

Արարատբանկ ԲԲԸ-ն երկրորդ անգամ հաղթող ճանաչվեց գեր-անվանակարգում և արժանացավ «2012թ. Բորսայի լավագույն անդամ» կոչմանը՝ հաշվի առնելով ընկերության ակտիվ գործունեությունը Բորսայի տարբեր հարթակներում, ինչպես նաև իր ակտիվ քաղաքականությունը` որպես թողարկող: Այս անվանակարգում լավագույնների շարքում էին նաև Ամերիաբանկ ՓԲԸ-ն և ՎՏԲ-Հայաստան Բանկ ՓԲԸ-ն:

«Բորսայի լավագույն անդամ» մրցանակաբաշխությունը հիմնվել է 2010թ.-ին և նպատակ է հետապնդում խրախուսելու Բորսայի տարբեր հարթակներում առավելագույն ներգրավվածություն ունեցող, ինչպես նաև Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանն ու կատարելագործմանն ուղղված միջոցառումներին մասնակցող և մասնագիտական էթիկայի կանոններին հավատարիմ ներդրումային ծառայություններ մատուցող ընկերություններին:

Մրցանակը շնորհվում է տարին մեկ անգամ` յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ Բորսայի անդամ հանդիսացող ընկերություններից լավագույններին:

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25