Բիզնես

USD BUY - 396.00+3.50 USD SELL - 401.00+4.00
EUR BUY - 417.00+3.00 EUR SELL - 424.00+3.00
OIL:  BRENT - 72.94-0.60 WTI - 68.15-1.47
COMEX:  GOLD - 2673.90+0.58 SILVER - 31.10+1.40
COMEX:  PLATINUM - 951.80+0.51
LME:  ALUMINIUM - 2594.00-0.19 COPPER - 9010.50+0.09
LME:  NICKEL - 15903.00-1.00 TIN - 28913.00+2.56
LME:  LEAD - 2072.50+0.75 ZINC - 3103.00+1.60
FOREX:  USD/JPY - 149.75-0.18 EUR/GBP - 1.0575+0.04
FOREX:  EUR/USD - 1.0575+0.04 GBP/USD - 1.2737+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44910.65+0.42 NASDAQ - 19218.17+0.83
STOCKS US: S&P 500 - 6032.38+0.56
STOCKS JAPAN:  NIKKEI - 38208.03-0.37 TOPIX - 2680.71-0.24
STOCKS CHINA:  HANG SENG - 19423.61+0.29 SSEC - 3326.46+0.93
STOCKS EUR:  FTSE100 - 8287.30+0.07 CAC40 - 7235.11+0.78
STOCKS EUR:  DAX - 19626.45+1.03
29/11/2024  CBA:  USD - 394.64+1.67 GBP - 500.84+3.18
29/11/2024  CBA:  EURO - 416.82+2.24
29/11/2024  CBA:  GOLD - 33519.71+154.48 SILVER - 381.46-3.76
Հայաստանում կբացվի Mövenpick հյուրանոցը
30/08/2024 12:14
Կիսվել

Հայաստանում կբացվի Mövenpick հյուրանոցը

ՀՅՈՒՐԱՆՈՑԻ ԲԱՑՈՒՄԸ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ Է 2026-ԻՆ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ

Հյուրանոցային ոլորտում համաշխարհային առաջատար Accor ընկերությունների խումբը հայտարարում է «4Ա կապիտալ» ՍՊԸ–ի հետ Հայաստանում նոր Mövenpick հյուրանոց բացելու վերաբերյալ պայմանագրի ստորագրման մասին։ Հայաստանի ամենահայտնի լեռնադահուկային հանգստավայրում՝ Ծաղկաձոր քաղաքում, 198 համար ունեցող նորակառույց հյուրանոցի՝ Movenpick Resort Tsaghkadzor-ի բացումը նախատեսվում է 2026 թվականին: Հյուրերը հնարավորություն կունենան վայելել շվեյցարական լավագույն հյուրընկալությունը, բարձրակարգ սնունդն ու ըմպելիքները, ինչպես նաև կունենան նվերների հնարավորություն՝ ALL – Accor Live Limitless գլոբալ հավատարմության ծրագրի միջոցով:

Հիմնադրվելով 1948 թվականին՝ Mövenpick-ը շվեյցարական ռեստորանային ոլորտում առաջամարտիկ դարձավ, ապա զարգացավ՝ դառնալով պրեմիում դասի միջազգային հյուրանոցային ապրանքանիշ, որի հիմքում ընկած է ինքնատիպ խոհարարական գերազանցությունը: Այսօր այդ նույն ստեղծարար հյուրընկալությունը տիրում է աշխարհի ավելի քան 125 հյուրանոցում, որտեղ խոհանոցը հանդիսանում է որպես մարդկային կապերը խթանելու, ստեղծագործական ոգեշնչման և դրական փոփոխությունների անկյունաքար: Հյուրանոցներն ամբողջ աշխարհում հնարավորություն են տալիս հյուրերին վայելել ընտանեկան կարևոր պահերը, ոգեշնչող գործնական շփումներն ու հաճելի պահերը:

«Հայաստանն առաջարկում է հարուստ մշակույթ, հիանալի բնություն և համաշխարհային մակարդակի հյուրընկալություն, որոնք երկիրը դարձնում են կատարյալ վայր՝ ընդլայնելու մեր Mövenpick ապրանքանիշը, քանի որ Mövenpick-ը շարունակում է տպավորիչ քայլեր անել ավելի լայն տարածաշրջանում»,-ասաց Accor-ի Նոր Արևելյան Եվրոպայի գլխավոր գործառնական տնօրեն Ալեքսիս Դելարոֆը՝ վերահաստատելով Հայաստանում ընդլայնվելու և ամբողջ աշխարհի զբոսաշրջիկների համար երկրի ներուժը ընդգծելու հանձնառությունը:

«4Ա կապիտալ» ՍՊԸ-ն անշարժ գույքի զարգացման ոլորտի արագ աճող ընկերություն է՝ բնակելի և կոմերցիոն անշարժ գույքի պորտֆելով: Զարգացման ծրագրի շրջանակներում անշարժ գույքի շուկայում ներդրողները կկարողանան գնել հյուրանոցի համարներից մի քանիսը, որոնք շահագործվում են պրոֆեսիոնալ կառավարող ընկերության կողմից՝ հանրահայտ Movenpick ապրանքանիշի ներքո, ինչը Հայաստանի անշարժ գույքի շուկայում նոր ներդրումային հնարավորություն կստեղծի:

«Movenpick Resort Tsaghkadzor-ի համաձայնագրի ստորագրումը նշանակալի հանգրվան է մեզ համար, քանի որ մենք մուտք ենք գործում հյուրընկալության շուկա: Բայց սա նաև հիանալի հնարավորություն է՝ փորձի փոխանակման, սիներգիայի համար՝ հյուրանոցային ոլորտի այնպիսի հանրահայտ միջազգային գործընկերոջ հետ, ինչպիսին Accor-ն է: Նոր հյուրանոցը կունենա նրբաճաշակ դիզայն և կառաջարկի մի շարք հիանալի ծառայություններ՝ զարմացնելու, հիացնելու յուրաքանչյուր հյուրի: Այս նախագիծը ոչ միայն նոր աշխատատեղեր կստեղծի համայնքում, այլ նաև կխթանի նոր ներդրումները Հայաստանի անշարժ գույքի շուկայում՝ միաժամանակ նոր չափանիշներ սահմանելով հայկական զբոսաշրջության ոլորտում»,-հավելում է «4Ա կապիտալ» ՍՊԸ–ի սեփականատեր Դավիթ Սոխակյանը:

Հայաստանի ամենահայտնի լեռնադահուկային և առողջարանային հանգստավայրի սրտում գտնվելու շնորհիվ նոր հյուրանոցը կդառնա զբոսաշրջիկների և բնակիչների համար գլխավոր վայր: Ծաղկաձորի լեռնադահուկային առողջարանից Սարալանջ 52 հասցեում տեղակայված հյուրանոց կարելի է հասնել մեքենայով 7 րոպեում: Միջնադարյան հայտնի Կեչառիսի վանական համալիրից Movenpick Resort Tsaghkadzor հնարավոր կլինի հասնել քայլելով, իսկ մայրաքաղաք Երևանից՝ մեքենայով ընդամենը 40 րոպեում:

Հյուրանոցը կառաջարկի տարբեր դասի ընդարձակ և հարմարավետ համարներ, այդ թվում՝ ստանդարտ երկտեղանոց սենյակներ և լյուքս սենյակներ՝ նրբագեղ դիզայնով և ոգեշնչված Mövenpick-ի շվեյցարական ժառանգությամբ: Հարմարությունները կներառեն բարձրակարգ ռեստորան, լոբբի բար և տանիքում լաունջ բար՝ լեռների պանորամային տեսարանով: Հյուրերն ամեն օր նախասրահում

«Շոկոլադե ժամին» կկարողանան վայելել Mövenpick-ի հայտնի շվեյցարական պաղպաղակը, լավագույն շոկոլադե ուտեստները և տնական քաղցրավենիքները: Հյուրանոցը կունենա նաև լողավազան, սպա կենտրոն, ժամանակակից ֆիթնես կենտրոն: Գործնական հանդիպումների և հատուկ միջոցառումների համար Movenpick Resort Tsaghkadzor-ը մի քանի կոնֆերանս դահլիճներ կառաջարկի: Mövenpick Hotels & Resorts-ը ներկայացված է աշխարհի 38 երկրում՝ ավելի քան 125 հյուրանոցներով: Ցանցը շարունակում է ընդլայնվել, առաջիկա տարիների համար ավելի քան 80 նախագծեր են նախատեսված: Mövenpick-ը ALL – Accor Live Limitless- ի մասնակից ապրանքանիշ է:

Accor-ը հյուրընկալության ոլորտի համաշխարհային առաջատար խումբ է, որը փորձառություններ է առաջարկում աշխարհի ավելի քան 110 երկրում՝ 5,700 անշարժ գույք, 10,000 սննդի և ըմպելիքների վայրեր, առողջապահական համալիրներ և ճկուն աշխատանքային տարածքներ: Այն ընդգրկում է ավելի քան 45 հյուրանոցային ապրանքանիշեր՝ շքեղից մինչև էկոնոմ, ինչպես նաև Ennismore-ը: Accor-ը կենտրոնացած է դրական գործելակերպի վրա՝ բիզնես էթիկայի պահպանման, պատասխանատու զբոսաշրջություն, բնապահպանական կայունություն և համայնքի ներգրավվածությունն ապահովելու միջոցով: Accor–ը հիմնադրվել է 1967 թվականին, Accor SA-ի գլխամասային գրասենյակը Ֆրանսիայում է և հրապարակայնորեն ցուցակված է Փարիզի Euronext ֆոնդային բորսայում (Արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագիր՝ FR0000120404) և ԱՄՆ-ում արտաբորսայական շուկայում (ACCYY): Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել group.accor.com:

«4Ա կապիտալ» ՍՊԸ-ն անշարժ գույքի զարգացման ոլորտի արագ աճող ընկերություն է, որն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում կայուն գործելակերպին, կանաչ շինարարությանը: Ընկերությունն ունի բնակելի և կոմերցիոն անշարժ գույքի պորտֆել, որը ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ համապատասխանում է միջազգային ամենաբարձր չափանիշներին: «4Ա կապիտալ»-ը համախմբում է ոլորտի լավագույն մասնագետներին՝ սիրելի հաճախորդների համար հավելյալ արժեք ստեղծելու համար: Սա է «4Ա» ապրանքանիշի տեսլականն ու մշտական խոստումը: 2023 թվականին «4Ա կապիտալ»-ը որոշել է մուտք գործել հյուրընկալության շուկա իր նոր նախագծով՝ Movenpick Resort Tsaghkadzor-ով՝ բարձրացնելու ներքին և ներգնա զբոսաշրջության պատկերը միջազգային լավագույն փորձի հիման վրա:

Ներդրումային պրոդուկտներին ծանոթանալու համար դիմել City Nest ընկերություն. հեռ՝ 8484, էլ-փոստ՝ sales@citynest.am

29/11/2024
դրամ
Դոլար (USD)
394.64
+1.67
Եվրո (EUR)
416.82
+2.24
Ռուբլի (RUR)
3.66
+0.09
Լարի (GEL)
141.07
-2.23
33519.71
+154.48
Արծաթ
381.46
-3.76