Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 101.74-1.58 WTI - 98.34-1.95
COMEX:  GOLD - 4368.10-0.41 SILVER - 66.94+0.00
COMEX:  PLATINUM - 1805.90-0.03
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.12+0.17 EUR/GBP - 1.1479-0.03
FOREX:  EUR/USD - 1.1479-0.03 GBP/USD - 1.3383-0.07
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
Կանխատեսվում է, որ OpenAI-ի եկամուտը 2024 թվականին կկազմի 3․4 մլրդ դոլար
30/08/2024 16:28
Կիսվել

Կանխատեսվում է, որ OpenAI-ի եկամուտը 2024 թվականին կկազմի 3․4 մլրդ դոլար

OpenAI-ն բանակցություններ է վարում նոր փուլի ֆինանսավորման շուրջ, որը ստարտափին թույլ կտա ավելի քան 100 մլրդ դոլարի գնահատված բաժնետոմսեր ստանալ։

Վերջին շաբաթներին OpenAI-ի բաժնետերերը բանակցություններ էին վարում իրենց բաժնետոմսերի վաճառքի մասին այն արժեքով, որը թույլ կտար ստարտափի ընդհանուր արժեքը գնահատել 103 մլրդ ԱՄՆ դոլար:

Առայժմ առավելագույն ներդրում մտադիր է կատարել Thrive Capital վենչուրային ընկերությունը՝ մոտ 1 մլրդ դոլար։ Ֆինանսավորման նոր փուլը OpenAI-ի համար կդառնա միջոցների խոշորագույն ներգրավումն այն բանից հետո, երբ Microsoft-ը 2023 թվականի հունվարին մոտ 10 մլրդ դոլար ներդրեց ստարտափում։ Ի դեպ, Microsoft-ը, ընդհանուր առմամբ, OpenAI-ում ներդրել է 13 միլիարդ ԱՄՆ դոլար։

IDram

OpenAI-ի մշակած ChatGPT չաթ-բոտը շարունակում է մնալ արհեստական բանականության շուկայի առաջատարը, այն ամսական միլիոնավոր օգտատերեր ունի: Ընդ որում, Google-ի և Meta-ի կողմից սեփական AI-արտադրանքի առաջարկումն, այս ոլորտում մրցակցությունը դարձել է կատաղի։

OpenAI-ն ավելի քան 100 միլիոն դոլար է ծախսել՝ ստեղծելու իր ամենահզոր AI մոդելը՝ GPT-4-ը, իսկ այժմ մշակում է հաջորդ սերիայի GPT-ին, որն ավելի թանկ կարժենա։ Ալթմանը ակնկալում է, որ OpenAI-ի եկամուտը 2024 թվականին կկազմի 3․4 միլիարդ դոլար։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37