Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 420.00-1.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.46+0.01 WTI - 91.02+0.35
COMEX:  GOLD - 4426.30+3.12 SILVER - 65.56+3.47
COMEX:  PLATINUM - 1783.30+2.96
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 157.85-1.47 EUR/GBP - 1.1593+0.14
FOREX:  EUR/USD - 1.1593+0.14 GBP/USD - 1.3491-0.07
STOCKS RUS:  RTSI - 791.23-0.38
STOCKS US: DOW JONES - 53061.95+0.56 NASDAQ - 26217.83+0.45
STOCKS US: S&P 500 - 7666.60+0.46
STOCKS JAPAN:  NIKKEI - 64214.48-0.17 TOPIX - 4102.04+0.50
STOCKS CHINA:  HANG SENG - 25213.31-0.39 SSEC - 3942.09+0.02
STOCKS EUR:  FTSE100 - 10756.45-0.30 CAC40 - 8280.63-0.26
STOCKS EUR:  DAX - 25839.33-0.50
03/09/2026  CBA:  USD - 364.19+0.05 GBP - 491.37+0.36
03/09/2026  CBA:  EURO - 422.53+1.15
03/09/2026  CBA:  GOLD - 51312+348 SILVER - 745.8-12.43
Կասպերսկին գործարկել է Windows-ում թվային քրեագիտության թրենինգ
03/09/2024 11:54
Կիսվել

Կասպերսկին գործարկել է Windows-ում թվային քրեագիտության թրենինգ

«Կասպերսկի» ընկերության տեղեկատվական անվտանգության փորձագետների առցանց թրենինգների պորտֆոլիոյում (Kaspersky Expert Training) հայտնվել է  նոր ծրագիր՝ Windows digital forensics («Թվային քրեագիտություն Windows-ում»): Դրա օգնությամբ կարելի է զարգացնել թվային հանցանշանների հայտնաբերման, մշակման և վերլուծության հմտությունները։ Այն հարմար է ինչպես կազմակերպություններին, որոնք ձգտում են բարձրացնել միջադեպերին արձագանքման իրենց թիմերի որակավորումը, այնպես էլ տեղեկատվական անվտանգության առանձին փորձագետներին, որոնք ցանկանում են ընդլայնել իրենց իրավասությունները: Դասընթացը հասանելի է անգլերենով՝ ամբողջ աշխարհի մասնագետների համար:

«Կասպերսկի»-ի միջադեպերին արձագանքման թիմի տվյալներով՝ 2023-ին մոտավորապես յուրաքանչյուր հինգերորդ (21,8%) կիբեռհարձակումը տևել է ավելի քան մեկ ամիս։ Հայտնաբերման և արձագանքման ժամանակը կրճատելու համար ՏԱ մասնագետներին անհրաժեշտ են հմտություններ, որոնք նրանք կարող են ձեռք բերել «Կասպերսկի»-ի նոր թրենինգի շնորհիվ: Դրա շրջանակներում կսովորեցնեն հավաքել թվային ապացույցներ, հայտնաբերել վնասաբեր գործունեության հետքեր, օգտագործել Windows-ում արտեֆակտների ժամանակային նիշեր՝ միջադեպերի սցենարները վերակառուցելու համար, վերլուծել բրաուզերի և էլեկտրոնային փոստի պատմությունը։ Մասնագետները կկարողանան նաև գործնական հմտություններ ձեռք բերել. դրա համար նախատեսված են պարապմունքներ մեկուսացված միջավայրում: Թրենինգն անցած մասնակիցները կկարողանան որոշել միջադեպերի մասշտաբները, հավաքել ապացուցողական բազա, վերլուծել լոգերը, ցանցային տրաֆիկը և օպերատիվ հիշողությունը, ստեղծել կոտրանքի ինդիկատորներ (Indicators of Compromise – IoC).

IDram

«Ընկերությունները պետք է նախապես պատրաստվեն հնարավոր միջադեպերին՝ կիբեռգրոհների նկատմամբ դիմակայուն մնալու համար: Դրա համար անհրաժեշտ է կենտրոնացված կառավարել լոգերը և պահպանել դրանք երկար ժամանակ։ Պետք է նաև պաշտպանել դրանք հնարավոր միջամտությունից, չարտոնված հասանելիությունից և պատահական կորստից: Կազմակերպությունները պետք է կարողանան անհրաժեշտության դեպքում փորձաքննություն անցկացնել: Մեր նոր թրենինգը թույլ է տալիս համոզվել, որ թվային քրեագիտությունը միջադեպերին արձագանքման գործընթացի կարևոր մասն է, և ձեռք բերել գիտելիքներ, որոնք կօգնեն ավելի արագ հաղթահարել կիբեռգրոհները և զսպել դրանք, վերականգնել ընկերության ենթակառուցվածքը գրոհից հետո և նվազագույնի հասցնել հետևանքները»,-  մեկնաբանում է «Կասպերսկի» ընկերության համակարգչային միջադեպերին արձագանքման և հետազոտման խմբի ղեկավար Այման Շաաբանը (Ayman Shaaban), ով մշակել է թրենինգի ծրագիրը:

«Թվային քրեագիտություն Windows-ում» ծրագրին կարելի է գրանցվել այս կայքէջում:

ՏԱ մասնագետների համար «Կասպերսկի»-ի այլ թրենինգների մասին կարելի է տեղեկանալ ընդհանուր կայքում:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

03/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.19
+0.05
Եվրո (EUR)
422.53
+1.15
Ռուբլի (RUR)
4.1972
+0.0016
Լարի (GEL)
139.2
+0.19
51312
+348
Արծաթ
745.8
-12.43