ՀՀ օպերատորների բջջային կապից ստացված եկամուտները 2024թ. II եռամսյակում կազմել են մոտ 23.3 մլրդ ՀՀ դրամ
2024թ. երկրորդ եռամսյակում ՀՀ բջջային օպերատորների շարժական բջջային կապից ստացված գործառնական եկամուտները կազմել են 23.26 մլրդ ՀՀ դրամ։ 2023թ. նույն եռամսյակի ցուցանիշի համեմատ` 22.53 մլրդ ՀՀ դրամ, արձանագրվել է 3.25% կամ 732.06 մլն ՀՀ դրամ աճ։
Մասնավորապես, 2024 թվականի II եռամսյակում նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ Viva-ի եկամուտներն աճել են 617.03 մլն ՀՀ դրամով կամ 4.79%-ով և կազմել 13.51 մլրդ ՀՀ դրամ։ Team Telecom-ի եկամուտներն աճել են 234.31 մլն ՀՀ դրամով կամ 5.04%-ով և կազմել 4.89 մլրդ ՀՀ դրամ։ Ucom-ի գործառնական եկամուտները նվազել են 119.28 մլն ՀՀ դրամով կամ 2.39%-ով` կազմել 4.87 մլրդ ՀՀ դրամ։
2024 թվականի II եռամսյակում Viva-ի գործառնական ծախսերը կազմել են 6.78 մլրդ ՀՀ դրամ։ Գործառնական շահույթը, մինչև հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի հաշվարկումը՝ 6.72 մլրդ դրամ, իսկ հիմնական միջոցների մաշվածություն և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիան՝ 2.94 մլրդ դրամ։
Նույն ժամանակահատվածում Team Telecom-ի գործառնական ծախսերը կազմել են 3.35 մլրդ ՀՀ դրամ։ Գործառնական շահույթը, մինչև հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի հաշվարկումը՝ 1.54 մլրդ դրամ, իսկ հիմնական միջոցների մաշվածություն և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիան՝ 0.73 մլրդ դրամ։
Վերոնշայալ ժամանակահատվածում Ucom-ի գործառնական ծախսերը կազմել են 3.06 մլրդ ՀՀ դրամ։ Գործառնական շահույթը, մինչև հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիայի հաշվարկումը՝ 1.8 մլրդ դրամ, իսկ հիմնական միջոցների մաշվածություն և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիան՝ 1.64 մլրդ դրամ։

