Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 394.50+1.50 EUR SELL - 397.00+0.00
OIL:  BRENT - 92.59-0.25 WTI - 83.41-0.06
COMEX:  GOLD - 3512.30-1.00 SILVER - 41.04-1.75
COMEX:  PLATINUM - 1289.60-0.85
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 158.51-0.38 EUR/GBP - 1.0965-0.09
FOREX:  EUR/USD - 1.0965-0.09 GBP/USD - 1.3081-0.14
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 56436.65-5.06 TOPIX - 3674.22-3.88
STOCKS CHINA:  HANG SENG - 22410.80-1.89 SSEC - 3533.79-1.23
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
20/11/2026  CBA:  USD - 360.53-0.41 GBP - 472.37-2.95
20/11/2026  CBA:  EURO - 395.18-2.07
20/11/2026  CBA:  GOLD - 42998-627 SILVER - 521.84-8.72
OpenAI-ը ներկայացրել է o1-ը՝ մտածելու ընդունակ AI մոդել
16/09/2024 11:40
Կիսվել

OpenAI-ը ներկայացրել է o1-ը՝ մտածելու ընդունակ AI մոդել

AI ստարտափ OpenAI-ը ներկայացրել է o1 կոչվող նոր խոշոր լեզվական մոդելը, որը պատրաստված է բարդ դատողություններ կատարելու համար: Ընկերությունը պնդում է, որ նեյրոնային ցանցը կարող է մտածել՝ այն կարող է ստեղծել մտքերի երկար ներքին շղթա՝ հարցը վերլուծելիս:

Մոդելը ի վիճակի է ամբողջականորեն մոտենալ խնդրի վերլուծությանը, պլանավորել և իրականացնել մի շարք գործողություններ երկար ժամանակահատվածում: Նոր OpenAI գործիքը հարմար է բազմաթիվ ենթաառաջադրանք պարունակող խնդիրներ լուծելու համար:

Ըստ OpenAI-ի՝ միջազգային մաթեմատիկական օլիմպիադայի որակավորման քննության ժամանակ o1-ը լուծել է խնդիրների 83%-ը, GPT-4o-ը՝ 13%-ը։ Codeforces հարթակում մրցակցային ծրագրավորման ժամանակ նա ավելի լավ է հանդես գալիս, քան մասնակիցների 89%-ը:

IDram

Սեպտեմբերի 12-ին թողարկվել է o1-preview-ի նախնական տարբերակը, իսկ մյուսները նախատեսվում է թողարկել ապագայում: Նոր մոդելի հնարավորությունները դեռևս սահմանափակ են՝ այն չի կարող վերլուծել վեբ էջերը, ֆայլերը և պատկերները։

OpenAI-ի նոր գործիքն ավելի թանկ է, քան իր նախորդը. o1-preview API-ն արժե 15 դոլար 1 միլիոն մուտքային թոքենների համար (երեք անգամ ավելի թանկ, քան GPT-4o) և 60 դոլար՝ 1 միլիոն ելքային թոքենների համար (չորս անգամ ավելի թանկ, քան GPT-4o): Այն հասանելի է ChatGPT-ի կորպորատիվ Plus կամ Team օգտվողներին:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

20/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.53
-0.41
Եվրո (EUR)
395.18
-2.07
Ռուբլի (RUR)
4.4026
-0.0128
Լարի (GEL)
139.04
-0.13
42998
-627
Արծաթ
521.84
-8.72