Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 103.37-0.55 WTI - 100.30-0.88
COMEX:  GOLD - 4385.90+0.59 SILVER - 66.94+2.25
COMEX:  PLATINUM - 1806.40+0.39
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 156.85-0.12 EUR/GBP - 1.1483+0.02
FOREX:  EUR/USD - 1.1483+0.02 GBP/USD - 1.3393+0.22
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
OpenAI-ը տեխնոլոգիական հսկաներից 6.6 միլիարդ դոլարի ներդրում է ներգրավել
03/10/2024 12:25
Կիսվել

OpenAI-ը տեխնոլոգիական հսկաներից 6.6 միլիարդ դոլարի ներդրում է ներգրավել

Ամերիկյան OpenAI ընկերությունը, որը մշակել է ChatGPT-ն, ներգրավել է 6.6 միլիարդ դոլարի ներդրում, ինչի արդյունքում դրա արժեքը կարող է հասնել 157 միլիարդ դոլարի: Այս մասին հայտնում է Reuters-ը:

Ֆինանսավորում ներգրավելու գործարքների արդյունքում OpenAI-ը կարող է ապահովել իր տեղը աշխարհի ամենաթանկ ընկերությունների շարքում: Մասնավորապես, կորպորացիային հաջողվել է ներգրավել այնպիսի խոշոր հովանավորների, ինչպիսիք են տեխնոլոգիական հսկաներ Microsoft-ը և Nvidia-ն, ինչպես նաև վենչուրային ներդրողներ Thrive Capital-ը և Khosla Ventures-ը:

Գործակալության աղբյուրները նշում են, որ Thrive Capital-ը մոտ 1.2 միլիարդ դոլար է հատկացրել OpenAI-ին, ինչպես նաև մտադիր է հաջորդ տարի ևս 1 միլիարդ դոլար ներդնեկ, եթե ChatGPT-ի ստեղծողը հասնի եկամուտների թիրախային չափին:

IDram

Միևնույն ժամանակ, Reuters-ի աղբյուրների համաձայն, Apple-ը սկզբում նույնպես մտադրություն է հայտնել ներդրումներ անել OpenAI-ում, սակայն ի վերջո հրաժարվել է այդ մտքից: Ընթացիկ տարում OpenAI-ի եկամուտը կարող է հասնել 3.6 միլիարդ դոլարի՝ աճող կորուստներով, որոնք կարող են գերազանցել 5 միլիարդ դոլարը:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 26-ին Financial Times-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել է, որ OpenAI-ը նախատեսում է փոխել իր կարգավիճակը՝ դառնալով առևտրային կազմակերպություն: Ակնկալվում է, որ այս վերափոխումը տեղի կունենա մինչև 2025 թվականի վերջը, որպեսզի ընկերությունն ավելի գրավիչ դառնա ներդրողների համար: Միևնույն ժամանակ, OpenAI-ի գործադիր տնօրեն Սեմ Ալթմանը նախնական բանակցություններ է վարում տնօրենների խորհրդի հետ՝ ընկերությունում բաժնետոմս ձեռք բերելու շուրջ:

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37