SAMSUNG-Ը ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է ՇԱՀՈՒՅԹԻ ԱՃ
Ընթացիկ տարվա առաջին եռամսյակի համար էլեկտրոնիկայի արտադրության ոլորտում առաջատար Samsung Electronics ընկերությունը կանխատեսում է շահույթի զգալի աճ: Ինչպես գրում է MarketWatch-ը՝ ընկերության լավատեսական կանխատեսումն առաջին հերթին պայմանավորված է հաշվետու եռամսյակում սմարթֆոնների վաճառքի տպավորիչ ցուցանիշով:
Սպասվում է, որ Samsung ընկերության արտադրության սմարթֆոնների նկատմամբ մեծ պահանջարկը կպահպանվի նաև 2013 ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակում՝ շնորհիվ Galaxy S 4 սմարթֆոնի:
Samsung-ի նախնական գնահատմամբ՝ 2013 թվականի հունվար-մարտ ամիսներին ընկերության գործառնական շահույթը կազմել է 8,9 տրիլիոն վոն: