Բիզնես

USD BUY - 392.00+0.00 USD SELL - 397.50+0.50
EUR BUY - 408.00-2.00 EUR SELL - 414.00-5.00
OIL:  BRENT - 73.10-0.16 WTI - 70.19+0.09
COMEX:  GOLD - 2622.90-1.42 SILVER - 29.89-3.11
COMEX:  PLATINUM - 926.90-1.62
LME:  ALUMINIUM - 2528.50-2.94 COPPER - 9028.50-0.27
LME:  NICKEL - 15508.00-2.23 TIN - 29116.00+0.07
LME:  LEAD - 1981.50-1.42 ZINC - 2995.00-3.25
FOREX:  USD/JPY - 155.26+1.06 EUR/GBP - 1.0377-1.13
FOREX:  EUR/USD - 1.0377-1.13 GBP/USD - 1.2582-0.88
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42326.87-2.58 NASDAQ - 19392.69-3.56
STOCKS US: S&P 500 - 5872.16-2.95
STOCKS JAPAN:  NIKKEI - 38813.58-0.69 TOPIX - 2713.83-0.22
STOCKS CHINA:  HANG SENG - 19752.51-0.56 SSEC - 3370.03-0.36
STOCKS EUR:  FTSE100 - 8199.11+0.05 CAC40 - 7384.62+0.26
STOCKS EUR:  DAX - 20242.57-0.02
19/12/2024  CBA:  USD - 394.91+0.29 GBP - 499.13-2.67
19/12/2024  CBA:  EURO - 410.98-3.29
19/12/2024  CBA:  GOLD - 33463.93+15.70 SILVER - 385.41+0.86
Ավարտվել է տարվա ամենանշանակալի տեխնոլոգիական միջոցառումը՝ WCIT2024/DigitTec-ը
16/10/2024 18:50
Կիսվել

Ավարտվել է տարվա ամենանշանակալի տեխնոլոգիական միջոցառումը՝ WCIT2024/DigitTec-ը

Հոկտեմբերի 4-7-ը Հայաստանում տեղի ունեցավ տարվա ամենանշանակալի տեխնոլոգիական միջոցառումը՝ Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը՝ WCIT2024/DigiTec-ը: Այն կազմակերպվել էր Մարզահամերգային համալիրում, և միջոցառման շրջանակում անցկացվեց նաև ԴիջիԹեք էքսպոն Մերիդիան էքսպո կենտրոնում։

«ՄՏՔԻ ՈՒԺԸ. Արհեստական բանականություն՝ սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակներում» խորագրով WCIT2024/DigiTec համաժողովը դարձավ տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցության ուժեղացման, ներդրումների և ՏՀՏ լուծումների կարևորությունն ընդգծող համաշխարհային հարթակ՝ միավորելով միջազգային և տեղական խոսնակների։

Հայաստանում Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը՝ WCIT2024/DigiTec-ը անց էր կացվում երկրորդ անգամ և այս անգամ ևս այն իրականացվում էր Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) ջանքերով՝ կոնսոլիդացնելով համայնքի ողջ ներուժն ու ռեսուրսները։

«Տեխնոլոգիական այս ինֆորմացիոն ալիքը՝ WCIT2024/DigiTec-ը, շարունակեց ավանդույթը՝ Հայաստանը պահելով համաշխարհային տեխնոլոգիական համայնքի ուշադրության կենտրոնում, խթանելով ոլորտում համագործակցություններն ու նոր կապերը: Ուրախ եմ, որ այս անգամ ևս Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) պատվով կազմակերպեց կոնգրեսի անցկացումը Հայաստանում, իսկ ձեռքբերումները հետագայում ավելի շոշափելի կլինեն ու հեռանկարային»,-ասաց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը։

Համաժողովը հյուրընկալեց շուրջ 6000 մասնակիցների թե Հայաստանից, թե արտերկրից, ովքեր միաբերան նշում էին միջոցառման բովանդակային արդիականության ու կարևորության մասին, թե՛ հայ հասարակության և թե՛ միջազգային հանրության համար։

«ՏՏ ոլորտի համաշխարհային քարտեզի վրա Հայաստանն ամրագրել է իր ուրույն դերը որպես տեխնոլոգիական հաբ, իսկ WCIT2024/DigiTec-ը ոլորտի առանցքային դերակատարում ունեցող ընկերությունների համար բացահայտեց Հայաստանի տեխնոլոգիական ներուժը՝ այստեղ մասնաճյուղեր հիմնելու, ակադեմիական ուսումնասիրություններ իրականացնելու և կոմերցիոն խոշոր կենտրոններ հիմնելու նպատակով»,-ասաց WCIT2024//DigiTec-ի կազմկոմիտեի գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը։

Բազմաթիվ բովանդակային քննարկումների շարքում համաձայն ծրագրի անցկացվեց ավելի քան 16 հիմնական ելույթ (keynote speeches), 21 պանելային քննարկում և 4 հատուկ ձևաչափի զրույց (Fireside Chat), որոնք կարևորեցին արհեստական բանականության էթիկական սահմանները և նորարարությունների ազդեցությունը տարբեր ոլորտների գործունեության ուղղությամբ։

Մեծանուն ավելի քան 133 խոսնակ և 25 մոդերատոր երեք օր շարունակ լսարանին էին ներկայացնում Արհեստական բանականության կիրառության, կարևորության ու ապագային միտված ելույթներ, որոնք էապես փոխեցին լսարանի պատկերացումները ԱԲ մասին՝ սկսած երաժշտությունից մինչ առողջապահություն ու ֆինթեք։

Հատկապես դիտարժան ու ոգեշնչող էր WCIT2024//DigiTec-ի պատվավոր  հյուրերից մեկի՝ համաշխարհային ճանաչում ունեցող MGM ընկերության նախկին տնօրեն Ալեքս Եմենիջյանի ելույթը։ Հանրության հետ նա կիսվեց իր կյանքի դասերով՝ անդրադառնալով ոչ միայն իր անցած ուղուն, այլ նաև՝ Լաս Վեգասի հիմնադիրներից մեկի՝ Հայաստանում մեծ ներդրում ունեցած լեգենդար Քըրք Քըրքորյանի ժառանգությանն ու անցած խորհուրդներին։ Նման ելույթները կարևոր են հատկապես երիտասարդության շրջանում՝ ներկայացնելով հաջողության ուրույն բանաձևն ու դժվարությունները հաղթահարելու ձևաչափերը։

Միջոցառումը հաջող ընթացք ստացավ աջակիցների և գործընկերների շնորհիվ, որոնց թիվը գերազանցում էր 50-ը․ ստորագրվեցին համագործակցության 12 հուշագրեր, իրականացվեցին համատեղ միջոցառումներ ու քննարկումներ։

WCIT2024/DigiTec-ի երեք օրերի ընթացքին ու հիմնական թիմին աջակցում էին 200-ից ավել կամավորներ, ովքեր ապահովեցին միջոցառման այցելուների և հյուրերի կողմնորոշումը, աջակցեցին կազմակերպչական հարցերում։

WCIT2024/DigiTec-ը Հայաստանում հյուրընկալեց միջազգային պատվիրակների և խոսնակների աշխարհի տարբեր երկրներից՝ Արվիդ Բելլ (Arvid Bell), Էշթեր Վուժիցկի (Eshter Wojcicki), Իբրահիմ Գեդեոն (Ibrahim Gedeon) և ուրիշներ։

WCIT2024/DigiTec-ին իր ողջույնի խոսքն էր հղել գործարար, SpaceX, Tesla և X ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը։ Նա մասնավորապես նշել էր, որ շատ ոգևորված է WCIT2024/DigiTec-ի ընթացքում կիսվել Starlink-ը Հայաստան բերելու հնարավորության և տեղական տեխնոլոգիական համայնքի հետ մի շարք հետաքրքիր նախագծերի վրա աշխատելու առիթով՝ սկսած տիեզերքի ուսումնասիրությունից մինչև բաց և թափանցիկ ԱԲ-ի մշակում, որը կզարգացնի մարդկային ըմբռնման սահմանները։

Հատկանշական էր ծագումով հայ Viki, Pixel Labs, Play Time Ventures Հիմնադիր-տնօրեն Ռազմիգ Հովակիմյանի ներկայությունն ու ելույթը կոնգրեսի ընթացքում, ով ոչ միայն ներկայացրեց Իլոն Մասկի ուղերձը, այլ նաև կիսվեց կյանքի, տեխնոլոգիաների, ստարտափների հաջողելու իր սեփական խորհուրդներով ու տեսլականով։

WCIT2024/DigiTec-ի շրջանակներում Հայաստան էր ժամանել աշխարհահռչակ արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսի եղբայր՝ Ռոդրիգո Մեսսիին։ Ռոդրիգո Մեսսին «Լիոնել Մեսսի մենեջմենթ»-ի տնօրենն է և Play Time Ventures-ի հատուկ խորհրդատու: Մեսսին ողջույնի խոսքով դիմեց հայերին՝ նշելով, որ ուրախ է տեսնել, թե ինչպես է Հայաստանը շարունակաբար զարգանում տեխնոլոգիական ոլորտում, և որ իրեն հատկապես գրավում են հայկական ստարտափ էկոհամարգի զարգացումները։

WCIT2024/DigiTec-ի մեկնարկը նշանավորվեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի աննախադեպ համերգային ծրագրով Հանրապետության հրապարակում, դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ։ Համերգն ուղեկցվում էր արհեստական բանականության կողմից գեներացվող համաժամանակյա պատկերաշոուով, ինչը համադրեց երաժշտության և նորարարական տեխնոլոգիաների համաշխարհային մակարդակի սինթեզը։ Սիմֆոնիկ նվագախմբին հաջորդեց ամերիկացի երգիչ, երգահան Ջեյսոն Դերուլոյի բացառիկ ելույթը։

Մասնավորապես, ելույթներով հանդես եկան «REDDS Capita»-ի նախագահ Սթեֆըն Իբառակին (Stephen Ibaraki), Calvin Klein բրենդի հավաքածուների ռազմավարության տնօրեն Ֆրանչեսկա Բերտազզոն (Francesca Bertazzo), Nvidia-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանը, բազմաթիվ այլ հեղինակավոր խոսնակներ։

Համաժողովի հատուկ հյուրերն էին Moderna կենսատեխնոլոգիական ընկերության համահիմնադիր Նուբար Աֆեյանը, միջազգային Agenus ընկերության տնօրեն Գարո Արմենը, ում բեմում հյուրընկալեց հրավիրյալ բրիտանացի լրագրող, CNN Բիզնեսի  խմբագիր Ռիչարդ Քվեստը։

WCIT2024/DigiTec-ի շրջանակներում տեղի ունեցավ Նորարությունների, տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA)՝ Գլոբալ նորարարության և տեխնոլոգիական նվաճումների մրցանակաբաշխությունը։ Այստեղ ներկայացված էին 21 անհատներ, կազմակերպություններ և նախագծեր, որոնք էականորեն նպաստել էին համաշխարհային տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը։

Agenus Inc. բիոտեխնոլոգիական ընկերության տնօրեն Դր․ Գարո Արմենն արժանացավ WITSA-ի պատվավոր անդամի (WITSA EMINENT PERSON AWARD) կոչմանը։ 2010 թվականից WITSA-ն շնորհում է այս ամենաբարձր պարգևը պատվելու և ճանաչելու անհատներին, ովքեր էական և խորապես դրական փոփոխություններ են բերել այլոց կյանքում։

Համաժողովի շրջանակներում անցկացվեց նաև WITSA World Cup (WWC) ստարտափների մրցույթը, որտեղ Մալայզիան ներկայացնող Pandai Education ընկերությունն արժանացավ WITSA-ի համաշխարհային գավաթին։

BANA Angels-ի հետ համագործակցության շրջանակում համաժողովի օրերին, Հայաստանում առաջին անգամ անցկացվեց նաև Investor Tour (Ներդրողների այց), որի շնորհիվ 35 ներդրողներ աշխարհի 12 երկներից ժամանեցին՝ ծանոթանալու հայաստանյան ստարտափներին, ընկերություններին և ներդրումների հնարավորություններին։

Հիշեցնենք, որ WCIT2024/DigiTec-ի կազմակերպիչն էր Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, գործընկերներն էին՝ ՀՀ կառավարությունը՝ ի դեմս ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Ֆասթեքս, Ֆասթ բանկ, TEAM Telecom Armenia, Yandex և Picsart ընկերությունները, մի շարք այլ գործընկերներ ու կառույցներ։

19/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.91
+0.29
Եվրո (EUR)
410.98
-3.29
Ռուբլի (RUR)
3.83
+0.00
Լարի (GEL)
141.07
-0.08
33463.93
+15.70
Արծաթ
385.41
+0.86