Բիզնես

USD BUY - 392.50+0.50 USD SELL - 397.00+2.00
EUR BUY - 414.00+2.00 EUR SELL - 421.00+3.00
OIL:  BRENT - 73.38+0.94 WTI - 69.17+0.86
COMEX:  GOLD - 2658.50+1.11 SILVER - 30.67+2.92
COMEX:  PLATINUM - 947.00+1.45
LME:  ALUMINIUM - 2599.00+0.13 COPPER - 9002.00-0.20
LME:  NICKEL - 16064.00+1.14 TIN - 28192.00+0.87
LME:  LEAD - 2057.00+0.02 ZINC - 3054.00-2.47
FOREX:  USD/JPY - 150.02-1.01 EUR/GBP - 1.0571+0.20
FOREX:  EUR/USD - 1.0571+0.20 GBP/USD - 1.2711+0.42
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44722.06+0.00 NASDAQ - 19060.48+0.00
STOCKS US: S&P 500 - 5998.74+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 38208.03-0.37 TOPIX - 2680.71-0.24
STOCKS CHINA:  HANG SENG - 19423.61+0.29 SSEC - 3326.46+0.93
STOCKS EUR:  FTSE100 - 8281.22+0.08 CAC40 - 7179.25+0.51
STOCKS EUR:  DAX - 19425.73+0.85
29/11/2024  CBA:  USD - 394.64+1.67 GBP - 500.84+3.18
29/11/2024  CBA:  EURO - 416.82+2.24
29/11/2024  CBA:  GOLD - 33519.71+154.48 SILVER - 381.46-3.76
MyBusiness.am. Ծառայությունների լայն շրջանակ բիզնեսի համար՝ մեկ հարթակում
19/10/2024 15:56
Կիսվել

MyBusiness.am. Ծառայությունների լայն շրջանակ բիզնեսի համար՝ մեկ հարթակում

Real Business Conference-ի շրջանակում Ամերիաբանկը ներկայացրել է MyBusiness.am թվային հարթակը, որի հնարավորություններն ու առավելությունները գործարար համայնքին ու մասնակիցներին ներկայացրել է MyBusiness թվային հարթակի ղեկավար Արփինե Հարությունյանը:

«MyBusiness թվային հարթակը բիզնեսին առաջարկվող ծառայությունների շրջանակով աննախադեպ է թե՛ մեր շուկայում, թե՛ տարածաշրջանում։ Հիմքում հաճախորդի կարիքների բացահայտումն է։ Մենք ուզում ենք կոտրել այն կարծրատիպը, որ բանկը միայն ֆինանսական ծառայություններ մատուցող է։ Ուզում ենք բիզնեսի համար լինել վստահելի գործընկեր, որն իր կողքին է գործունեության ամբողջ ընթացքում»,-ասում է Արփինե Հարությունյանը։

Հարթակի մեջոցով որպես ԱՁ և ՍՊԸ կարելի է դառնալ Ամերիաբանկի հաճախորդ և բացել բանկային բիզնես հաշիվ, դիմել ու ստանալ անվճար բիզնես քարտ, անվճար օնլայն/մոբայլ բանկինգ, դիմել ու ստանալ վարկ, հասանելիություն ունենալ էլեկտրոնային վճարման ամբողջ գործիքակազմին՝ ակտիվացնելով POS, POS տերմինալ կամ PhonePOS ծառայությունը ՀԴՄ սարքի վրա: Շուտով հասանելի կլինի նաև վիրտուալ POS ծառայությունը՝ vPOS-ը:

«Բիզնես հաճախորդների համար նախատեսված MyBusiness թվային հարթակը 2018-ից է գործում։ Մենք հոգացել ենք, որ այս ճանապարհով հնարավորինս պարզեցնենք գործընթացները՝ առանց լրացուցիչ թղթաբանության, առանց ժամանակ կորցնելու և բանկ այցելելու, MyBusiness-ում մեկ պատուհանի սկզբունքով հասանելի են անհրաժեշտ ծառայությունները», – ասում է MyBusiness թվային հարթակի ղեկավար Արփինե Հարությունյանը:

Հարությունյանը հավելեց նաև, որ 2024 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ՝ MyBusiness.am հարթակով օնլայն բացված հաճախորդների քանակը կազմում է 25 տոկոս, օնլայն պատվիրված բիզնես քարտերի քանակը՝ 75 տոկոս, ակտիվացված օնլայն/մոբայլ բանկինգի ցուցանիշը կազմում է 62 տոկոս, օնլայն վակավորման մասնաբաժինը ՓՄՁ վարկավորման մեջ կազմում է 70 տոկոս, իսկ օնլայն եղանակով ակտիվացված POS տերմինալների մասնաբաժինը ընդհանուրի մեջ կազմում է 21 տոկոս։

Ամերիաբանկի Բիզնես բանկինգի ուղղության ղեկավար Կարեն Քարամյանն էլ նշեց, որ ՓՄՁ-ն Ամերիաբանկի ռազմավարական ուղղություններից է: Բանկը մեծ ուշադրություն է դարձնում այս ոլորտին, քանի որ ՓՄՁ-ն ցանկացած երկրի տնտեսության շարժիչ ուժն է և կազմում է բոլոր ձեռնարկությունների ավելի քան 90 տոկոսը:

«ՓՄՁ֊-ն մեր երկրում ապահովում է զբաղվածության 70%-ը։ Սա մեծ ցուցանիշ է, հետևաբար մեծ ուշադրություն է պահանջում։ Զարգացած երկրների ՀՆԱ-ում ՓՄՁ-ն 50-60% մասնաբաժին ունի: Մեր երկրի ՀՆԱ-ում այդ մասնաբաժինը տարեցտարի աճում է, բայց դեռ մոտ 25% է, հետևաբար այս ուղղությամբ շատ անելիքներ կան», – նկատում է Կարեն Քարամյանը:

Քարամյանի խոսքով՝ վերջին հինգ տարում Ամերիաբանկի ՓՄՁ հաճախորդների թիվն աճել է մոտ վեց անգամ, վարկային պորտֆելը՝ մոտ չորս անգամ։ Այժմ յուրաքանչյուր չորրորդ տնտեսվարող Ամերիաբանկի ՓՄՁ գործընկերն է, իսկ յուրաքանչյուր երրորդ հաճախորդ բանկի POS տերմինալով ծառայություն մատուցող առևտրային գործընկեր է: ՓՄՁ ոլորտի զարգացման ուղղությամբ Ամերիաբանկի աշխատանքը ճանաչում է գտել նաև միջազգային ամսագրերի կողմից։

«Վերջերս Ամերիաբանկը Euromoney  և Global Finance  հեղինակավոր ամսագրերի կողմից  արժանացավ մրցանակների՝ որպես լավագույն ՓՄՁ բանկ Հայաստանում և բիզնեսի համար լավագույն էկոհամակարգ անվանակարգերում։ Դա շատ պարտավորեցնող է ավելին անելու համար»,-նշում է Քարամյանը:

Ամերիաբանկը MyBusiness թվային հարթակում առաջարկվող ծառայությունների շրջանակն ընդլայնելու նպատակ ունի: Դրանք կներառեն և՛ ֆինանսական, և՛ ոչ ֆինանսական ծառայություններ:

29/11/2024
դրամ
Դոլար (USD)
394.64
+1.67
Եվրո (EUR)
416.82
+2.24
Ռուբլի (RUR)
3.66
+0.09
Լարի (GEL)
141.07
-2.23
33519.71
+154.48
Արծաթ
381.46
-3.76