Բիզնես

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 416.00+0.00 EUR SELL - 421.00+0.00
OIL:  BRENT - 84.76-1.17 WTI - 79.55-0.59
COMEX:  GOLD - 4030.50+0.07 SILVER - 57.11-2.39
COMEX:  PLATINUM - 1679.60+2.21
LME:  ALUMINIUM - 3169.50+0.96 COPPER - 13541.00+0.42
LME:  NICKEL - 16766.00+0.15 TIN - 52598.00-0.99
LME:  LEAD - 1868.50-1.48 ZINC - 3566.00-1.38
FOREX:  USD/JPY - 162.09-0.04 EUR/GBP - 1.1467+0.28
FOREX:  EUR/USD - 1.1467+0.28 GBP/USD - 1.3533+0.99
STOCKS RUS:  RTSI - 853.41-3.29
STOCKS US: DOW JONES - 52658.64+0.29 NASDAQ - 26269.23+0.62
STOCKS US: S&P 500 - 7572.40+0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 66835.54-2.79 TOPIX - 4028.79-1.45
STOCKS CHINA:  HANG SENG - 25008.60+1.33 SSEC - 3882.41-1.85
STOCKS EUR:  FTSE100 - 10515.92-0.13 CAC40 - 8382.43+0.19
STOCKS EUR:  DAX - 24999.53-0.59
16/07/2026  CBA:  USD - 366.57-0.68 GBP - 494.98+2.94
16/07/2026  CBA:  EURO - 420.09+0.8
16/07/2026  CBA:  GOLD - 47875-246 SILVER - 682.97-0.44
«ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՄՓՈՓԵԼ Է ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
08/04/2013 15:02
Կիսվել

«ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՄՓՈՓԵԼ Է ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն ամփոփել է ընթացիկ տարվա  առաջին եռամսյակում կատարած աշխատանքի արդյունքները:

Համաձայն հրապարակված տվյալներին՝ 2013 թվականի առաջին եռամսյակում, անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի  համենատ, ընկերությունը գրանցել է բեռնման ծավալի 11%, փոխադրումների ծավալի՝ 5,9% աճ: Դրական միտումների շարքում առանձնացել է նաև տրանզիտային վագոնների պարապուրդի կրճատումը (նախատեսված 9 ժամից այն կրճատվել էր մինչև 3.3 ժամ), մեկ վագոնի պարապուրդի կրճատումը՝ մեկ բեռնափոխադրման ժամանակ, լոկոմոտիվի և վագոնի միջին օրեկան արտադրողականության աճը: Առաջին եռամսյակում հաջողվել է նաև օպտիմալացնել բեռնատար վագոնների պարկը, ինչի շնորհիվ երկաթուղին աշխատանքի նույն ծավալը կատարվել է վագոնների ավելի փոքր թվով:  Բարձրացել են նաև արագությունները: 2013 թվականի մարտին միջին տեղամասային արագությունն աճել է 3,1 կմ.ժամով, իսկ առաջին եռամսյակում՝ 3,2 կմ.ժամով:

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը մտադիր է մեծ աշխատանքներ կատարել ուղևորափոխադրումների ոլորտում, որտեղ հաշվետու ժամանակահատվածում անկում է արձանագրվել:

Ընկերության ղեկավար Վիկտոր Ռեբեցը նշել է, որ անհրաժեշտ է բոլոր ջանքերը գործադրել տրանսպորտային շուկայում գրաված դիրքերը պահպանելու և երկաթուղու մրցակցային առավելություններն ուժեղացնելու համար:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝  կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

16/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.57
-0.68
Եվրո (EUR)
420.09
+0.8
Ռուբլի (RUR)
4.6643
-0.0352
Լարի (GEL)
139.3
-0.22
47875
-246
Արծաթ
682.97
-0.44