Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 394.50+1.50 EUR SELL - 397.00+0.00
OIL:  BRENT - 92.59-0.25 WTI - 83.41-0.06
COMEX:  GOLD - 3512.30-1.00 SILVER - 41.04-1.75
COMEX:  PLATINUM - 1289.60-0.85
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 158.51-0.38 EUR/GBP - 1.0965-0.09
FOREX:  EUR/USD - 1.0965-0.09 GBP/USD - 1.3081-0.14
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 56436.65-5.06 TOPIX - 3674.22-3.88
STOCKS CHINA:  HANG SENG - 22410.80-1.89 SSEC - 3533.79-1.23
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
20/11/2026  CBA:  USD - 360.53-0.41 GBP - 472.37-2.95
20/11/2026  CBA:  EURO - 395.18-2.07
20/11/2026  CBA:  GOLD - 42998-627 SILVER - 521.84-8.72
ChatGPT-ն սովորել է տեղեկատվություն փնտրել համացանցում
04/11/2024 15:08
Կիսվել

ChatGPT-ն սովորել է տեղեկատվություն փնտրել համացանցում

Այս տարվա հուլիսին OpenAI-ն գործարկեց իր սեփական՝ SearchGPT ինտերնետային որոնման համակարգի բետա տարբերակը: Ընկերությունը հայտարարել է, որ ինտերնետ որոնման գործառույթը դառնում է ChatGPT AI բոտի մի մասը։ ChatGPT-ի վճարովի բաժանորդները կկարողանան գնահատել նորարարությունն այս շաբաթ, և այն հասանելի կլինի անվճար օգտատերերի, կորպորատիվ հաճախորդների և կրթական հաստատությունների համար առաջիկա շաբաթների ընթացքում:

OpenAI-ը մտադիր չէ թողարկել SearchGPT-ն որպես առանձին արտադրանք: Փոխարենը, ծրագրավորողները որոնման համակարգը ինտեգրեցին իրենց ChatGPT չաթբոտին: Ալգորիթմը ինքնուրույն որոշում է, թե երբ պետք է օգտագործել վեբ որոնումը օգտվողների հարցումների հիման վրա, բայց անհրաժեշտության դեպքում այս գործառույթը կարող է գործարկվել ձեռքով: Վեբ որոնման ինտեգրումը ChatGPT-ում կվերացնի հիմնական մրցակցային բացը շուկայում OpenAI-ի մրցակիցների հետ, ինչպիսիք են Microsoft Copilot-ը և Google Gemini-ն, որոնք երկար ժամանակ հաճախորդներին առաջարկում են առցանց վեբ որոնում: Այս լուրերից հետո Google-ի մայր ընկերության՝ Alphabet-ի բաժնետոմսերը նվազել են մոտ 1%-ով։

IDram

Ըստ OpenAI-ի, ChatGPT-ի որոնումն ապահովում է հնավորություն մուտք գործելու սպորտային վերջին արդյունքներ, բաժնետոմսերի գնանշումներ, եղանակի տեսություն և այն: SearchGPT-ի հնարավորությունների ցուցադրման ժամանակ OpenAI-ի ներկայացուցիչը ցույց տվեց, թե ինչպես կարելի է հեշտությամբ վերահսկել Apple-ի բաժնետոմսերի գինը առցանց՝ միաժամանակ մուտք ունենալով հարակից նորություններին: Օգտագործողին տրամադրվող ողջ տեղեկատվությունը ուղեկցվում է առաջնային աղբյուրների հղումներով:

Որոնման գործառույթը մշակվել է «որոնողական տեխնոլոգիաների համակցության» հիման վրա, ներառյալ Microsoft Bing որոնման համակարգը: Սկզբում SearchGPT-ն հասանելի դարձավ 10 հազար թեստային օգտատերերի համար, իսկ այժմ ընկերությունը հասանելի է դարձնում որոնողական համակարգը ChatGPT-ի բոլոր օգտատերերի համար։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

20/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.53
-0.41
Եվրո (EUR)
395.18
-2.07
Ռուբլի (RUR)
4.4026
-0.0128
Լարի (GEL)
139.04
-0.13
42998
-627
Արծաթ
521.84
-8.72