Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
«Ոչ-մշակույթ» և «ոչ-տեղեր». «ԱքսելՄոնդրիան»-ի հիմնադիր Շուշան Հարությունյանը խոսել է մարքեթինգային ռազմավարություններից Yandex for Developers ձևաչափում
05/11/2024 19:46
Կիսվել

«Ոչ-մշակույթ» և «ոչ-տեղեր». «ԱքսելՄոնդրիան»-ի հիմնադիր Շուշան Հարությունյանը խոսել է մարքեթինգային ռազմավարություններից Yandex for Developers ձևաչափում

«ԱքսելՄոնդրիան» ընկերության համահիմնադիր, գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Հարությունյանը Yandex Hall /Yandex for Developers ձևաչափի հանդիպմանը խոսել է նոր շուկաներ մուտք գործելու մարքեթինգային ռազմավարության, ստարտափների ընդլայնման և դրանց հետ կապված խնդիրների մասին: Նա մասնավորապես նշել է, որ բիզնես գրականության և պրակտիկայում մեծ անջրպետ կա մշակութային ադապտացիայի վերաբերյալ:  Նա նշել է, որ ըստ մասնագիտական ամենաթարմ աղբյուրների` նոր շուկաներ մուտք գործելիս մշակութային ադապտացիայի արժեքը բավականին բարձր է գնահատվում, որը հիմնված է մշակույթի վերաբերյալ սոցիոլոգիական տեսությանների վրա: Այնինչ գլոբալ աշխարհի շատ քիչ անկյուններում է մշակույթը` լայն իմաստով այլևս առկա, իսկ փոխազդված մշակույթն արդեն գլոբալ երևույթ է, որն արձանագրված է ժամանակակից սոցիոլոգիայում: Նա ընդգծել է, որ սա ոչ թե դրական կամ բացասական դրսևորում է, այլ հետևանք ու իրականություն, որի հետ պիտի հաշվի նստել:

«Մշակույթը լայն իմաստով տեղանցիների սովորույթն է և քանի որ համացանցը «գլոբալ գյուղ» է ձևավորել մշակույթի ու բիզնեսի տեղայնացման դատողությունները, նվազագույնը պիտի վերանայվեն և քննադատության ենթարկվեն: Ըստ մեր փորձառության, հատկապես թվային բիզնեսների մշակութային տեղայնացման հարցը, ժամանակավրեպ է և սա չի նշանակում, որ մրցակցային շուկան պակաս կարևոր է, այլ պարզապես տեղացիներին վերագրվող, կրկնվող վարքագծերն ուղիղ կորելացիայի մեջ չեն աշխարհագրական տարածքի, լեզվի կամ կրոնի հետ: Սա նշանակում է, որ ոչ թե մշակույթը կարևոր գործոն չէ, այլ փոխվել է այն գիտակցումը, թե ինչ գիտենք մշակույթի մասին»,-ասել է «ԱքսելՄոնդրիան» ընկերության համահիմնադիր, գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Հարությունյանը:

Նա հղում է կատարել Էմիլ Դյուրքհեյմի սոցիալական դետերմինիզմի և մշակույթի ձևակերպմանը` կոնցեպտուալիզացնելով այն մարքեթինգի, նոր շուկաներ մուտք գործելու և ստարտափային ընկերությունների համատեքստում: Շուշան Հարությունյանը խոսել է նաև Մարկ Օժեի «ոչ տեղերի» (Non-Places), նրա սուպերմոդերնիթի ձևակերպումների մասին՝ տեղադրելով մշակույթի կամ տեղացիների սովորույթների հակառակ բևեռներում:

Ելույթի ամբողջական տարբերակը անգլերենով հասանելի է այստեղ:

Հիշեցնենք, որ «ԱքսելՄոնդրիան» ընկերությունը իր գրասենյակը Երևանում բացել է 2022-ից և հանրային կապերի, հեղինակության կառավարման և ստեղծարար հաղորդակցության ծառայություններ է մատուցում Հայաստանում առաջատար ընկերությունների համար: Ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Հարությունյանը հաղորդակցական նախագծերի կառավարման 17 տարվա փորձառություն ունի, հանդիսանում է Կենտրոնական եվրոպական համալսարանի և Օքսֆորդի համալսարանի բիզնես դպրոցի շրջանավարտ: Նրա աշխատանքային փորձը ներառում է հանրային նշանակության նախագծերի իրականացում, արշավներ և բրենդինգներ` Հայաստանում, ԵՄ երկրներում և Մերձավոր Արևելքում:

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25