Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.00+0.00
EUR BUY - 421.00+1.00 EUR SELL - 424.50+0.00
OIL:  BRENT - 91.19+3.28 WTI - 86.69+3.90
COMEX:  GOLD - 4431.10-1.05 SILVER - 66.37-0.94
COMEX:  PLATINUM - 1807.30-1.43
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.78-0.14 EUR/GBP - 1.1606+0.19
FOREX:  EUR/USD - 1.1606+0.19 GBP/USD - 1.3541+0.07
STOCKS RUS:  RTSI - 794.63+2.10
STOCKS US: DOW JONES - 53185.90-0.70 NASDAQ - 26370.89-0.12
STOCKS US: S&P 500 - 7686.14-0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 66215.34-0.15 TOPIX - 4181.86+0.62
STOCKS CHINA:  HANG SENG - 25329.73-0.93 SSEC - 3979.89-0.16
STOCKS EUR:  FTSE100 - 10824.26+0.00 CAC40 - 8334.50-0.79
STOCKS EUR:  DAX - 26258.11-1.17
01/09/2026  CBA:  USD - 364.26-0.21 GBP - 492.92-0.57
01/09/2026  CBA:  EURO - 422.18-0.53
01/09/2026  CBA:  GOLD - 53435-31 SILVER - 822.83-0.48
Կասպերսկի. Jarka ստիլերը տարածվել է նեյրոցանցերի հիման վրա չաթ-բոտեր ստեղծելու գործիքների քողի տակ
04/12/2024 11:00
Կիսվել

Կասպերսկի. Jarka ստիլերը տարածվել է նեյրոցանցերի հիման վրա չաթ-բոտեր ստեղծելու գործիքների քողի տակ

Kaspersky GReAT-ի («Կասպերսկի» ընկերության Սպառնալիքների հետազոտման և վերլուծության գլոբալ կենտրոն) փորձագետները հայտնաբերել են ԾԱ-ի մատակարարման շղթայի վրա գրոհ, որը տևել է գրեթե մեկ տարի: Ծրագրային ապահովման Python Package Index (PyPI) ռեպոզիտորիայի միջոցով չարագործները վնասաբեր փաթեթներ են տարածել նեյրոցանցերի հիման վրա չաթ-բոտեր ստեղծելու գործիքների քողի տակ։ Այդպես օգտատերերի սարքերը վարակվել են Jarka ստիլերով։

«Կասպերսկի» ընկերությունը հայտնում է, որ վնասաբեր փաթեթները 2023-ի նոյեմբերից հասանելի են եղել PyPI ռեպոզիտորիայում, որից օգտվում են Python ծրագրավորման լեզվով մշակողները։ Մինչ փաթեթների հայտնաբերումը դրանք 1,7 հազար անգամ ներբեռնվել են 30 երկրների օգտատերերի կողմից։ PyPI-ի՝ մոնիտորինգի կողմնակի ծառայություններից ստացված  վիճակագրության համաձայն՝ այս գործիքների նկատմամբ ամենամեծ հետաքրքրությունը եղել է ԱՄՆ-ում, Չինաստանում, Ֆրանսիայում, Գերմանիայում և Ռուսաստանում: Չարագործները, ըստ ամենայնի, չեն թիրախավորել որևէ կոնկրետ կազմակերպություն կամ տարածաշրջան։

Kaspersky GReAT-ի փորձագետները վնասաբեր փաթեթները հայտնաբերել են բաց սկզբնական կոդով ռեպոզիտորիաների մոնիտորինգի ներքին ավտոմատացված համակարգի օգնությամբ։ Դրանք քողարկվել են նեյրոցանցերի վրա հիմնված երկու հայտնի չաթ-բոտերի՝ OpenAI-ի ChatGPT-ի և Anthropic-ի Claude AI-ի համար նախատեսված Python-փաթեթներով։ Դրանք իսկապես հասանելիություն էին տրամադրում չաթ-բոտի ֆունկցիոնալությանը, բայց միաժամանակ օգտատերերի սարքերում տեղադրում էին Jarka ստիլերը։

IDram

Java լեզվով գրված Jarka ստիլերը թույլ է տալիս գողանալ տվյալները տարբեր բրաուզերներից, կատարել էկրանի արտապատկերումներ, հավաքել համակարգի տեղեկատվությունը, ինչպես նաև ձեռք գցել սեանսների տոկեններն այնպիսի հավելվածներից, ինչպիսիք են Telegram-ը, Discord-ը, Steam-ը և Minecraft-ի չիտ-հավելվածը: Վնասաբերի կոդը նաև պարունակում է Chrome և Edge բրաուզերներում գործընթացներն ավարտելու ֆունկցիոնալություն, ինչը թույլ է տալիս հասանելիություն ստանալ պահպանված տվյալներին և գողանալ դրանք: Նախքան այն վարակված սարքից ջնջելը, հավաքված տեղեկատվությունն ուղարկվում էր չարագործների սերվեր՝ արխիվի տեսքով։

Kaspersky GReAT-ի փորձագետները պարզել են, որ վնասաբեր ԾԱ-ի մշակողը այն վաճառում և տարածում Է Telegram ալիքի միջոցով և բոտի օգնությամբ՝ «վնասաբեր ԾԱ-ն որպես ծառայություն» (Malware-as-a-Service, MaaS) մոդելով: Պարզվել է նաև, որ Jarka-ի սկզբնական կոդը տեղադրվել է GitHub-ում, ինչը ցանկացած օգտատիրոջ թույլ է տալիս ներբեռնել այն։

Դատելով վնասաբեր ԾԱ-ի կոդում և Telegram-ի գովազդում հայտնաբերված լեզվական արտեֆակտներից՝ կարելի է միջին կամ բարձր վստահությամբ ասել, որ վնասաբերն ստեղծել է ռուսալեզու չարագործ։

«Հայտնաբերված արշավն ընդգծում է մատակարարման շղթաների վրա գրոհների հետ կապված շարունակական ռիսկերը: Մշակման գործընթացում բաց սկզբնական կոդով բաղադրիչները ինտեգրելիս կրիտիկական կարևոր է զգուշություն դրսևորելը: Մենք կազմակերպություններին խորհուրդ ենք տալիս ներդնել կոդերի ամբողջականության խիստ ստուգում մշակման բոլոր փուլերում՝ համոզվելու համար, որ արտաքին ծրագրային ապահովումը կամ արտաքին բաղադրիչներն օրինական են ու անվտանգ: Դա հատկապես կարևոր է, երբ ինտեգրվում են նոր տարածում գտած տեխնոլոգիաներ, ինչպիսիք են նեյրոցանցերը»,- մեկնաբանում է Kaspersky GReAT-ի կիբեռանվտանգության փորձագետ Լեոնիդ Բեզվերշենկոն:

«Կասպերսկի» ընկերությունը տեղեկացրել է PyPI-ի վնասաբեր փաթեթների մասին, ինչից հետո դրանք հեռացվել են: Ընկերությունը շարունակում է հետևել բաց սկզբնական կոդով հարթակներ, ներառյալ՝ PyPI, Jarka-ի և այլ կասկածելի ներբեռնումների հետ կապված ակտիվությանը՝ ԾԱ-ի մատակարարման շղթայի անվտանգությունն ապահովելու համար:

Kaspersky GReAT Սպառնալիքների հետազոտման և վերլուծության գլոբալ կենտրոնը հիմնվել է 2008-ին։ Դրա խնդիրներն են առավել բարդ գրոհների, կիբեռլրտեսության արշավների, վարակման նոր մեթոդների, զրոյական օրվա խոցելիություններն օգտագործող էքսպլոյտների որոնումը և հետազոտությունը: Այսօր կենտրոնի թիմում են ամբողջ աշխարհում ՝ Եվրոպայում, Ռուսաստանում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, Ասիայում, Մերձավոր Արևելքում աշխատող ավելի քան 40 փորձագետներ: Նրանք հայտնի են առավել բարդ գրոհների, ներառյալ՝ կիբեռլրտեսության և կիբեռսաբոտաժի արշավների հետաքննության գործում իրենց նվաճումներով։

«Կասպերսկի»-ն միջազգային ընկերություն է, որը 1997-ից աշխատում է տեղեկատվական անվտանգության և թվային գաղտնիության ոլորտում: Այսօրվա դրությամբ ընկերությունը պաշտպանել է ավելի քան 1 միլիարդ սարք զանգվածային կիբեռսպառնալիքներից և թիրախային գրոհներից, և նրա կուտակած գիտելիքներն ու փորձը հետևողականորեն փոխակերպվում են նորարարական լուծումների և ծառայությունների՝ ամբողջ աշխարհում բիզնեսի, կրիտիկական կարևոր ենթակառուցվածքների, պետական մարմինների և շարքային օգտատերերի պաշտպանության համար: «Կասպերսկի» ընկերության ընդարձակ պորտֆոլիոն ներառում է վերջնական սարքերի պաշտպանության առաջադեմ տեխնոլոգիաներ, մի շարք մասնագիտացված պրոդուկտներ և ծառայություններ, ինչպես նաև կիբեռիմունային լուծումներ՝ բարդ և անընդհատ զարգացող կիբեռսպառնալիքների դեմ պայքարելու համար: Մենք օգնում ենք ամբողջ աշխարհում 200 հազար կորպորատիվ հաճախորդների պաշտպանել իրենց համար ամենաարժեքավորը: Ավելի մանրամասն՝ www.kaspersky.ru-ում։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

01/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.26
-0.21
Եվրո (EUR)
422.18
-0.53
Ռուբլի (RUR)
4.2019
-0.0121
Լարի (GEL)
138.9
-0.48
53435
-31
Արծաթ
822.83
-0.48