![Մանթաշյանականների ջանքերով Լոռու մարզում կկառուցվի բազմաֆունկցիոնալ հյուրանոց](https://b24.am/pub/uploads/2024/12/Screenshot-2024-12-09-184158-1280x661.jpg)
Մանթաշյանականների ջանքերով Լոռու մարզում կկառուցվի բազմաֆունկցիոնալ հյուրանոց
Լոռվա Դեբեդ գուղում սկսել են բազմաֆունկցիոնալ հյուրանոցային համալիրի կառուցապատման աշխատանքները։ Սա ներդրումային ծրագիր է, որին մասնակցում են մանթաշյանական գործարարները։ Դեկտեմբերի 8-ին տեղի ունեցավ հյուրանոցի հիմնարկեքի արարողությունը, որին ներկա էին Լոռվա մարզպետ Արամ Ղազարյանը, մանթաշյանական գործարարներ և այլ հյուրեր։ Հյուրանոցը գտնվում է Երևանի և Թիֆլիսի ուղիղ կենտրոնում, յուրաքանչյուրից 140 կմ հեռավորության վրա, այն կունենա 38 սենյակ, առաջին աշխատանքային փուլում նախատեսվում է ռեստորան, ժամանցի համար տարածքներ, սպա կենտրոն, համաժողովների սրահներ։