Բիզնես

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 365.00-0.50
EUR BUY - 422.00+3.00 EUR SELL - 426.50+1.50
OIL:  BRENT - 91.79+0.16 WTI - 85.82+0.25
COMEX:  GOLD - 4493.00+3.35 SILVER - 65.73+2.80
COMEX:  PLATINUM - 1816.70+5.15
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 158.43-0.62 EUR/GBP - 1.1676+0.84
FOREX:  EUR/USD - 1.1676+0.84 GBP/USD - 1.3611+0.55
STOCKS RUS:  RTSI - 803.89+1.17
STOCKS US: DOW JONES - 53463.05+0.22 NASDAQ - 26331.09+0.16
STOCKS US: S&P 500 - 7707.98+0.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 66216.79+1.36 TOPIX - 4059.73+1.18
STOCKS CHINA:  HANG SENG - 25698.49+0.80 SSEC - 3903.72+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10743.35+0.14 CAC40 - 8501.91-0.09
STOCKS EUR:  DAX - 26091.33-0.14
20/08/2026  CBA:  USD - 365.26+0.3 GBP - 498.32+3.47
20/08/2026  CBA:  EURO - 427.21+3.56
20/08/2026  CBA:  GOLD - 52384+714 SILVER - 744-19.87
Իլոն Մասկը առաջին մարդն է, ում կարողությունը հասել է 400 միլիարդ դոլարի
12/12/2024 17:28
Կիսվել

Իլոն Մասկը առաջին մարդն է, ում կարողությունը հասել է 400 միլիարդ դոլարի

Իլոն Մասկը պատմության մեջ մտավ որպես առաջին մարդ, ում կարողությունը հասել է 400 միլիարդ դոլարի։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։ Մասկի ակտիվների վերջին աճը տեղի է ունեցել նրա SpaceX ընկերության բաժնետոմսերի վաճառքից, որն ավելացրել է նրա կարողությունը մոտ 50 միլիարդ դոլարով՝ հասնելով ռեկորդային՝ 439․2 միլիարդ դոլարի. մարդկության պատմության մեջ ոչ ոք երբեք այդքան գումար չի ունեցել:

Մասկի հարստության աճի վրա ամենամեծ ազդեցությունն ունեցավ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը։ Մասկը նշանակվել է Թրամփի վարչակազմի կառավարության արդյունավետության նոր դեպարտամենտի համատնօրեն։ Սա ոչ միայն կբարձրացնի նրա կարգավիճակը, այլև հնարավորություն կտա ազդելու հիմնական տնտեսական որոշումների վրա։

Ընտրություններից հետո Tesla Inc.-ի բաժնետոմսերը աճել են 65%-ով՝ պայմանավորված այն ակնկալիքներով, որ Թրամփի վարչակազմը կարագացնի ինքնակառավարվող մեքենաների ընդունումը և կվերանայի էլեկտրական մեքենաների հարկային արտոնությունները: Աճի մեկ այլ շարժիչ ուժը Մասկի արհեստական ​​բանականությա xAI ստարտափի արժեքն էր: Մայիսին կատարվող ներդրումների վերջին փուլից ի վեր, դրա գնահատումը կրկնապատկվել է՝ հասնելով 50 միլիարդ դոլարի:

Դեկտեմբերի 11-ին SpaceX-ը և նրա ներդրողները 1․25 միլիարդ դոլար արժողությամբ գործարք կնքեցին՝ գնելով բաժնետոմսեր ընկերության աշխատակիցներից և ինսայդերներից: Գործարքը SpaceX-ը դարձրեց ամենաթանկ մասնավոր ստարտափն աշխարհում՝ 350 միլիարդ դոլար արժողությամբ:

SpaceX-ի եկամուտների հիմնական մասը ստացվում է ԱՄՆ կառավարության հետ համագործակցությունից: Ակնկալվում է, որ ընկերությունը ավելի մեծ աջակցություն կստանա Թրամփի վարչակազմի օրոք՝ ամրապնդելով իր դիրքերը օդատիեզերական տեխնոլոգիաների ոլորտում։

20/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.26
+0.3
Եվրո (EUR)
427.21
+3.56
Ռուբլի (RUR)
4.3489
+0.0623
Լարի (GEL)
139.87
+0.23
52384
+714
Արծաթ
744
-19.87