Ամունդի-Ակբան շարունակում է աջակցել Հայաստանի տնտեսական զարգացմանը
Ամունդի-Ակբան շարունակում է ներդրումներ կատարել Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում։ Ընկերության կողմից կառավարվող Հավասարակշռված և Պահպանողական կենսաթոշակային ֆոնդերի միջոցներից ներդրումներ են կատարվել ԵՄ – Հայաստան ՓՄՁ ֆոնդում, որն էլ ներդումներ է կատարում վերականգնվող էներգետիկայի, առողջապահության, սննդի վերամշակման, գյուղատնտեսության, տեխնոլոգիական և այլ ոլորտներում։
ԵՄ – Հայաստան ՓՄՁ Ֆոնդը, որը ներդրումներ է իրականացնում Հայաստանի Հանրապետությունում, կառավարվում է Ամբեր Կապիտալ Արմենիայի կողմից, որտեղ Ամունդի-Ակբայի ներդումը կազմում է 6 մլն դոլար՝ ԵՄ – Հայաստան ՓՄՁ ֆոնդի ակտիվների 10%-ը։ Ֆոնդի ներդրումներից մեկը իրականացվել է ԷյՍիԷքս ընկերությունների խմբում, որը համաշխարհային թվային ակտիվների ոլորտում մասնագիտացված ծառայություններ մատուցող առաջատար ընկերություններից է:
Ամբեր Կապիատալ Արմեիայի ներդրումային գծով տօրեն Գրիգոր Հարությունյանը նշեց, որ ԵՄ-Հայաստան ՓՄՁ ֆոնդը, ըստ էության, հանդիսանում է հավասար բաժնետեր, հավասարապես կիսելով և ռիսկերը և հաոջողությունները։ «Ամբեր Կապիտալը իր փորձառությունը ներդնում է՝ աջակցելու ընկերությունների զարգացմանը բիզնես ծանոթությունների ու կապերի միջոցով՝ տրամադրելով ֆինանսական վերլուծություններ և կորպորատիվ կառավարման լավագույն փորձը ներդնելով ընկերույթունում»: Նա ընդգծեց Ամունդի-Ակբայի ներդրման կարևորությունը ԵՄ-Հայաստան ՓՄՁ ֆոնդի համար, որը նաև ազդակ էր այլ ինստիտուցիոնալ ներդրողների համար։
Իր խոսքում Ամունդի-Ակբայի գործադիր տնօրենի տեղակալ, ֆոնդերի կառավարիչ Հրայր Ասլանյանն ընդգծեց, որ ԷյՍիԷքս Ինթերնեյշնլում կատարված ներդրումը կենսաթոշակային ֆոնդերին հնարավորություն տվեց անուղղակի կերպով ներդրումներ ունենալ նորարարական, տեխնոլոգիական ոլորտում, և օգտվել այն հնարավորույթուններից, որ իր հետ բերում է ոլորտի արագ զարգացումը: «Այս ամենի արդյունքում ակնկալվում է, որ կունենանք ավելի բարձր եկամտաբերություն, քանի որ մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդերը՝ որպես կանոն, ապահովում են ավելի բարձր եկամուտ, քան հրապատարակյին շուկաները, այս ամենը պետք է հանգեցնի կենսաթոշակային ֆոնդերի եկամտաբերության ավելի բարձր մակարդակին և սա վերջին հաշվով պետք է արտացոլվի արդեն մեր ֆոնդերի մասնակիցների ապագա կենսաթոշակի մեջ»։
ԷյՍիԷքս Ինթերնեյշնլ-ի համահիմնադիր Հենրի Արսլանյանի խոսքով՝ աշխարհի հեղինակավոր կրիպտո ընկերություններն իրենց համապատասխանության գործառնություններն իրականացնում են Երևանում, ինչը մեծ հպարտություն է ոչ միայն ԷյՍիԷքս Ինթերնեյշնլ-ի, այլևՀայաստանի և հայ ազգի համար։ Նրա կարծիքով՝ սա մեծ ձեռքբերում է, քանի որ ամենադժվար ու առանցքային գործողությունները կատարվում են ոչ Ամերիկայում, ոչ Եվրոպայում ու ոչ էլ Չինաստանում, այլ Հայաստանում՝ Երևանում։ Հենրի Արսլանյանը նաև կարևորեց պրոֆեսիոնալ կենսաթոշակային ֆոնդ ունենալու նշանակությունը, որը մարդկանց հնարավորություն է տալիս գումար խնայել ապագայի համար։
ԷյՍիԷքս Ինթերնեյշնլ-ի մյուս համահիմնադիր Թոմս Փաուդերսը նշեց․ «Մեր հաճախորդները միջազգային են՝ Հյուսիսային Ամերիկա, Կանադա, Եվրոպա, Սաուդյան Արաբիա, ԱՄԷ, ինչպես նաև Արևելյան Ասիա։ Այս պահին չունենք տեղական ընկերություններ, բայց կառավարությունը շարունակաբար աջակցում է կարգավորումների տարածմանը, հուսով ենք, որ առաջիկայում ձեռք կբերենք հաճախորդներ նաև այստեղից»: Թոմս Փաուդերսի խոսքով՝ Ամբեր Կապիտալը ամենախելացի վենչուրային ներդրողներից է Հայաստանում։ «Նրանք տեսան մեր պոտենցիալը, որպես ընկերություն և աջակցեցին մեզ ֆինանսապես ընդլայնվելու, կապեր հաստատելու համար»։
ACX International -ը ընկերությունների խումբ է, որը համաշխարհային թվային որոլտում գործող ընկերություններին մատուցում է համապատասխանության և հաճախորդների աջակցման ծառայություններ։ 4 տարիների ընթացքում ընկերության աշխատակիցների թիվը գերազանցեց 200-ը, ACX-ն էլ դարձավ այս ոլորտում շուկայի առաջատարը՝ հաճախորդներ ունենալով աշխարհի տարբեր կողմերում: ACX International-ի աշխատակիցների թվում շատ են սփյուռքահայերը, որոնք ընկերությանը հնարավորություն են տալիս ծառայություններ մատուցել արաբերեն, ֆրանսերեն, անգլերեն և շատ այլ լեզուներով։
«Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2013թ․–ին: Ընկերությունը կառավարում է պարտադիր կուտակային կենսաթոշակային երեք ֆոնդ՝ 2024 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ կառավարման ներքո ունենալով շուրջ 549 մլրդ ՀՀ դրամ ակտիվ։
Ընկերության բաժնետերերն են ֆրանսիական Ամունդին, որը Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչն է՝ 2024թ․ սեպտեմբերի 30-ի դրությամբ շուրջ 2,2 տրիլիոն եվրո կառավաման ներքո ակտիվներով, և Ակբա բանկը, որը Հայաստանի խոշոր ֆինանսական հաստատություններից է, ունի 65 մասնաճյուղ։
«Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: