Բիզնես

USD BUY - 393.50-3.50 USD SELL - 399.00-4.00
EUR BUY - 416.00-3.00 EUR SELL - 425.00-3.50
OIL:  BRENT - 71.12-1.28 WTI - 67.17-1.67
COMEX:  GOLD - 2654.90-0.35 SILVER - 31.49-1.25
COMEX:  PLATINUM - 934.90-1.78
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.03+0.09 EUR/GBP - 1.0568-0.06
FOREX:  EUR/USD - 1.0568-0.06 GBP/USD - 1.2742-0.03
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
«ԱՇՏԱՐԱԿ ԿԱԹ»-ՈՒՄ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՉԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ. ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԵՆ
03/06/2013 11:46
Կիսվել

«ԱՇՏԱՐԱԿ ԿԱԹ»-ՈՒՄ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ՉԵՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ. ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԵՆ

Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «թեժ գծին» հնչած ահազանգերի հիման վրա «Աշտարակ Կաթ» փակ բաժնետիրական ընկերության արտադրության կաթնամթերքի մակնշման, պիտանիության ժամկետի, անվտանգության ու որակի պահանջներին համապատասխանությունը գնահատելու նպատակով մայիսի 31-ից մինչև հունիսի 1-ը «Աշտարակ Կաթ» ընկերությունում սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի ժ/պ Հ.Հայրապետյանի հրամանով իրականացվել են դիտարկում և ուսումնասիրություն ինչպես իրացման ցանցում, այնպես էլ արտադրության ոլորտում:

Ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ դիտարկումների և ուսումնասիրությունների արդյունքում ՀՀ օրենսդրության պահանջներին անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել, ինչպես նաև Ծառայությունը ստացել է «Աշտարակ Կաթ» ընկերության պաշտոնական գրավոր հայտարարությունն այն մասին, որ ընկերությունը երբեք իրացման ցանց բաց չի թողել ապագա արտադրության ժամկետով սննդամթերք: 

Սակայն «Աշտարակ Կաթ» ընկերության ռիսկայնությունը վերանայվել է, և այն կլինի Ծառայության ամենօրյա գործունեության ուշադրության կենտրոնում: Բացի այդ, ընկերությունն այս տարի պարտադիր ստուգման է ենթարկվելու, և ստուգման ընթացքում նույնպես հաշվի կառնվեն քաղաքացիների ահազանգերը: 

Ծառայությունը կոչ է անում ՀՀ քաղաքացիներին և հասարակական կազմակերպություններին խախտումներ նկատելու դեպքում առանց վարանելու, անմիջապես տեղյակ պահել Ծառայությանը, որպեսզի ուսումնասիրությունները և դիտարկումներն իրականացվեն հնարավորինս արագ՝ «տաք հետքերով»:

Կապի միջոցները՝ 

-Թեժ գիծ»՝ 010 434040, ամեն աշխատանքային օր՝ ժամը 9:00-18:00,

– Էլեկտրոնային փոստի հասցե՝ ssfs@ssfs.am:

06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88