Բիզնես

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
Նյու Յորքը շարունակում է գլխավորել Henley & Partners-ի դոլարային միլիոնատերերի վարկանիշը
08/04/2025 18:40
Կիսվել

Նյու Յորքը շարունակում է գլխավորել Henley & Partners-ի դոլարային միլիոնատերերի վարկանիշը

Նյու Յորքը կրկին զբաղեցրել է առաջին տեղն՝ աշխարհի բոլոր քաղաքների մեջ այնտեղ ապրող դոլարային միլիոնատերերի թվով: Այս մասին ասվում է Henley & Partners խորհրդատվական ընկերության տարեկան զեկույցում, որը պատրաստվել է New World Wealth վերլուծական ընկերության հետ համատեղ:

Նյու Յորքում կա 384.500 միլիոնատեր, ինչը վերջին 10 տարվա ընթացքում աճել է 45%-ով: Քաղաքում ապրում է 818 մարդ, որոնց ունեցվածքը գերազանցում է 100 միլիոն դոլարը:

Երկրորդ տեղը զբաղեցրել է Սան Ֆրանցիսկոյի Bay Area ագլոմերացիան, որը ներառում է հենց Սան Ֆրանցիսկոն և Սիլիկոնյան հովիտը: Հետազոտությունը ցույց է տվել, որ վերջին տասնամյակի ընթացքում այդ տարածքում միլիոնատերերի թիվը գրեթե կրկնապատկվել է (98%)՝ հասնելով 342.400-ի: Միլիոնատեր բնակչության աճի ավելի բարձր տեմպեր են գրանցվել միայն Շենժենում (142%), Հանչժոուում (108%) և Դուբայում (102%)։ Բացի այդ, Սան Ֆրանցիսկոյում այժմ ավելի շատ միլիարդատերեր կան, քան Նյու Յորքում՝ 82-ը 66-ի դիմաց:

Դուբայը վերջին մեկ տարվա ընթացքում լավագույն աճն է ցույց տվել աշխարհի թոփ 50 քաղաքների շարքում՝ 21-ից բարձրանալով 18-րդ հորիզոնական: Քաղաքում դոլարային միլիոնատերերի թիվն այժմ կազմում է 81.2 հազար։ Ամենակտրուկ անկումը գրանցել է Սեուլը՝ 19-րդից իջնելով 24-րդ հորիզոնական։

Մոսկվան ցուցակում զբաղեցրել է 40-րդ տեղը՝ նահանջելով երկու հորիզոնականով։ Միլիոնատերերի թիվը Մոսկվայում կազմել է 30 հազար, այդ թվում՝ 178 մարդ՝ ավելի քան 100 միլիոն դոլար կարողությամբ և 23 միլիարդատեր։

Մոսկվան և Լոնդոնը միակ քաղաքներն են, որտեղ միլիոնատերերի թիվը վերջին տասնամյակում նվազել է։ Այժմ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքը միլիոնատերերի թվով աշխարհում վեցերորդն է՝ 215.7 հազար՝ զիջելով Տոկիոյին (292.3 հազար), Սինգապուրին (242.4 հազար) և Լոս Անջելեսին (220.6 հազար):

Անցած տարվա ընթացքում միլիոնատերերի թվով աշխարհի թոփ 50 քաղաքներում մեկ փոփոխություն է տեղի ունեցել. ցանկ է մտել Լիսաբոնը, որտեղ կա 22.2 հազար միլիոնատեր, իսկ Նոր Զելանդիայի Օքլենդը լքել է այն։

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11