Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
Team Telecom Armenia-ն հիմնում է 1 հեկտար անտառ Լոռու մարզում
22/04/2025 13:28
Կիսվել

Team Telecom Armenia-ն հիմնում է 1 հեկտար անտառ Լոռու մարզում

Երկրի օրվա շրջանակում Team Telecom Armenia-ն մեկնարկեց կայուն զարգացման նախագիծ՝ ներգրավելով նաև իր հաճախորդներին։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում վաճառված յուրաքանչյուր սմարթֆոնի դիմաց ընկերությունը կտնկի 10 ծառ՝ հիմնելով 1 հեկտար անտառ Լոռու մարզի Բովաձոր համայնքում։

Հիմնադրման օրվանից Team Telecom Armenia-ն ակտիվ քայլեր է իրականացնում շրջակա միջավայրի պահպանման ուղղությամբ, որն ամրագրված է նաև ընկերության կայուն զարգացման ռազմավարությունում։ Հաշվի առնելով, որ Հայաստանում անտառներն ածխածնի կլանման հիմնական աղբյուրն են, իսկ ընկերությունը պարտավորվել է մինչև 2029 թվականը նվազեցնել մթնոլորտային արտանետումները 40%-ով, ուստի այստեղ էական նշանակություն ունի անտառածածկ տարածքների ընդլայնումը։

«Արդեն 3 տարի է, ինչ միանում ենք Երկրի օրվան՝ ցույց տալով մեր հանձնառությունը շրջակա միջավայրի պահպանության գործում: Անչափ ուրախ ենք, որ այս տարվա նախաձեռնությունն իրականացվում է մեր հաճախորդների աջակցությամբ։ Անտառների հիմնումը հատկապես կարևոր է կլիմայապես խոցելի մարզերում, այդ իսկ պատճառով ընտրել ենք Լոռին, որպեսզի վերջինս նաև կարողանա դիմակայել աճող բնական աղետներին»,- ասում է Team Telecom Armenia-ի բնապահպանության և սոցիալական հարցերով փորձագետ Արևիկ Մկրտչյանը։

Անտառապատման աշխատանքները կատարվում են ոլորտում բազմամյա փորձ ունեցող Արմենիա Թրի Փրոջեքթի (ATP) հետ համագործակցությամբ, որն իրականացնելու է նաև անտառի հետագա խնամքն ու սպասարկումը։ Տարածքի ամբողջական անտառապատումն իրականացվելու է 2025 թվականի գարնանը և աշնանը։

«Անտառների ստեղծման գործում շեշտը դնում ենք անտառների պաշտպանական, անվտանգային, էներգետիկ, սոցիալ-տնտեսական նշանակությունների, ինչպես նաև կենսաբազմազանության զարգացման և պահպանման վրա։ Հաշվի առնելով այս ամենը, ինչպես նաև կլիմայի փոփոխության հետևանքով սպասվող աղետները` տարեցտարի ավելացնում ենք անտառապատման ծավալները՝ ընտրելով առավել խոցելի տարածքներ», – նշում է Արմենիա Թրի Փրոջեքթի Անտառային բաժնի ղեկավար Վահե Մացակյանը:

Վերջին տարիներին բնապահպանական կառավարման համակարգի ներդրման շնորհիվ Team Telecom Armenia-ն հասել է նշանակալի արդյունքների։ Մասնավորապես, 2024 թվականին ընկերության ավտոպարկում էլեկտրական մեքենաների թիվը հասել է 22,8%-ի, ինչը էականորեն նպաստում է ածխածնային հետքի նվազեցմանը։ Միաժամանակ, արևային ֆոտովոլտային համակարգերի տեղադրման արդյունքում էներգասպառման մեջ վերականգնվող էներգիայի արտադրանքի քանակը կազմում է շուրջ 4,1%, այսպիսով 2022-ի համեմատ աճելով մոտ 20 անգամ։

Բացի այդ, ընկերությունը ակտիվորեն զբաղվում է թափոնների կառավարմամբ․ վերամշակվել է ավելի քան 6000 կգ թուղթ և ստվարաթուղթ, իսկ E-sim տեխնոլոգիայի գործարկման շնորհիվ հաջողվել է խուսափել 557 կգ պլաստիկ քարտերի, հետևաբար նաև պլաստիկ աղբ ստեղծելուց։ Ավելին` շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շրջանակներում կրկնօգտագործման են հանձնվում էլեկտրական սարքավորումներ, որոնց ընդհանուր թիվը նախորդ տարի հասել է շուրջ 11,522 հատի։

Երկրի օրն ամենամյա միջոցառում է, որը նշվում է ապրիլի 22-ին՝ շրջակա միջավայրի պահպանությանն աջակցելու նպատակով: Այս տարի այն նշվում է «Մեր ուժը, մեր մոլորակը» խորագրի ներքո:

Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25