
Ղազախստանը կսկսի «ոսկե վիզաներ» տրամադրել տեղական ընկերություններում 300,000 դոլարի ներդրումներ կատարելու համար
Ղազախստանը կսկսի «ոսկե վիզաներ» տրամադրել տեղական ընկերություններում կամ արժեթղթերում 300,000 դոլար ներդրումներ կատարելու համար։
Ղազախստանի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ երկիրը նոր պայմաններ է մտցնում, որոնց համաձայն՝ ներդրողի վիզայի համար կկարողանան դիմել այն օտարերկրացիները, ովքեր տեղական ընկերության կանոնադրական կապիտալում կամ տեղական արժեթղթերում ներդրել են առնվազն 300 հազար ԱՄՆ դոլար։ Դրանից հետո օտարերկրացիները հնարավորություն կունենան ստանալ Ղազախստանի բնակության թույլտվություն մինչև 10 տարի ժամկետով։
Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը նաև նշել է, որ «ոսկե վիզաների» տրամադրումը ստեղծում է «բարենպաստ և կանխատեսելի միջավայր օտարերկրյա ներդրողների համար՝ ապահովելով իրավական երաշխիքներ և ամրապնդելով վստահությունը Ղազախստանի ներդրումային միջավայրի նկատմամբ»։
Ծրագիրը կսկսի գործել ներդրումային վիզաների տրամադրման մասին հրամանագրի պաշտոնական հրապարակումից 10 օր անց։
«Վեդոմոստին» հիշեցնում է, որ 2024 թվականի նոյեմբերին Ղազախստանը «թվային քոչվորների» համար ներդրեց նոր նեո քոչվորական վիզա։ Այն ստանալու համար օտարերկրյա քաղաքացին պետք է ունենա առնվազն 3,000 դոլար կայուն եկամուտ Ղազախստանից դուրս։ Նաև պետք է ձեռք բերել առողջության ապահովագրություն և տրամադրել քրեական գործի բացակայության վկայական։ Նորարարության շնորհիվ երկրի զբոսաշրջության նախարարությունը նախատեսում է տարեկան ստանալ 3 միլիարդ տենգեի (6.8 միլիոն դոլար) շահույթ։