Բիզնես

USD BUY - 360.00-0.50 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 106.87-2.80 WTI - 99.51-1.87
COMEX:  GOLD - 4177.00+0.42 SILVER - 57.02+0.04
COMEX:  PLATINUM - 1663.80+1.88
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.99+0.00 EUR/GBP - 1.1218-0.12
FOREX:  EUR/USD - 1.1218-0.12 GBP/USD - 1.3323-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Three4ResilientArmenia ծրագրի շրջանակում ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը հայտարարում է  բիզեսի աջակցության SPARK և BUILD ծրագրերի հայտադիմումների ընդունման առաջին փուլը
05/06/2025 14:26
Կիսվել

Three4ResilientArmenia ծրագրի շրջանակում ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը հայտարարում է  բիզեսի աջակցության SPARK և BUILD ծրագրերի հայտադիմումների ընդունման առաջին փուլը

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Three4ResilientArmenia ծրագրի շրջանակում ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը  հայտարարում է իր նոր բիզնեսի աջակցության ծրագրի մեկնարկի մասին։ Ծրագիրը նախատեսված է Արցախից տեղահանված անձանց, 2020թ. պատերազմից և 2024թ. Դեբեդ գետի վարարումներից տուժած տեղացիների, ինչպես նաև այլ խոցելի խմբերի համար։
Բիզնեսի աջակցության ծրագիրը ներառում է երկու ուղղություն՝

  • SPARK՝ նախատեսված ինքնազբաղ կամ նախնական փուլում գտնվող բիզնես գաղափար ունեցող անձանց համար։
  • BUILD՝ նախատեսված նորաստեղծ բիզնեսների կամ վերջին 3 տարվա ընթացքում գրանցված ՓՄՁ-ների համար։

Ծրագրի մասնակիցները կհայտնվեն բազմափուլ գործընթացում, որը ներառում է գաղափարների վավերացում, բիզնես մոդելավորում, դասընթացներ ԻՐԻՍ Ակադեմիայի շրջանակում, քոուչինգ, մենթորություն և բիզնես պլանների մշակում։
Վերջնական փուլում մասնակիցները կներկայացնեն իրենց բիզնես պլանները ժյուրիին, որից հետո ընտրված մասնակիցները կստանան ֆինանսավորում և 4 ամիս տևողությամբ շարունակական աջակցություն՝ քոուչինգի և մենթորության միջոցով։

Ծրագրի հայտադիմումների ընդունման առաջին փուլը բաց է մինչև 2025թ․ հունիսի 14-ը։
Մանրամասների և դիմելու համար այցելեք հղումով՝ https://irisbi.am/hy/spark-build-support-program/

Three4ResilientArmenia ծրագրի նպատակն է նպաստել տեղահանված անձանց և հյուրընկալող համայնքների սոցիալական ներառմանը և տնտեսական ինտեգրմանը, ինչպես նաև բարձրացնել Հայաստանի տնտեսության մրցունակությունը՝ խթանելով նորարարությունն ու ձեռնարկատիրությունը։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ Հայկական Կարիտասի, ԻՐԻՍ բիզնես ինկուբատոր հիմնադրամի և Իմփաքթ Հաբ Հայաստանի կողմից։

ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը (ԻՐԻՍ ԲԻ) հիմնադրվել է 2019թ․՝ Հայկական Կարիտաս ԲՀԿ-ի և ՓՄՁ համագործակցության ասոցիացիա ՀԿ-ի կողմից։ ԻՐԻՍ բիզնես ինկուբատորի հիմնական նպատակն է ստեղծել և զարգացնել կայուն և մրցունակ փոքր ու միջին ձեռնարկություններ՝ բիզնեսի աջակցության ծրագրերի միջոցով (դասընթացներ, քոուչինգ, մենթորություն, ֆինանսների հասանելիություն, համայնք և գործարար կապեր), որը թույլ կտա ձեռներեցներին իրենց բիզնես գաղափարները կյանքի կոչել և դուրս բերել շուկա։ ԻՐԻՍ-ը Հայաստանում առաջին բիզնես ինկուբատորն է, որի գործունեությունն ուղղված է ավանդական ՓՄՁ ոլորտի զարգացմանը, բացի այդ՝ իր բիզնես մոդելում առանցքային դեր ունի տնտեսական ինտեգրումը։ Իր գործունեության նախորդ 5 տարիների ընթացքում ԻՐԻՍ ԲԻ-ն իրականացրել է 11 ինկուբացիոն և մեկ աքսելերացիոն փուլ և աջակցել է ավելի քան 1200 ձեռներեցի, ովքեր մասնակցել են բիզնեսի զարգացման դասընթացներին։

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08