ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ԿԲԱՑՎԵՆ ԹԵԹԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՄԻ ՇԱՐՔ ԱՐՏԱԴՐԱՄԱՍԵՐ
Արցախի Հանրապետության Նախագահի Մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Նախագահ Բակո Սահակյանն այցելել է նախկին ղարմետաքսկոմբինատի տարածքում բացվելիք մի շարք արտադրամասեր:
Երկրի ղեկավարը ծանոթացել է բուրդի վերամշակման, թելի, կտորի, գորգագործական արտադրամասերում իրականացվող նախապատրաստական աշխատանքների ընթացքին:
Բակո Սահակյանը կարեւորել է նման փոքր ձեռնարկությունների առկայությունը տեղական արտադրության խթանման տեսանկյունից՝ հավելելով, որ դրանք կնպաստեն նաեւ Արցախում թեթեւ արդյունաբերության ոլորտի զարգացմանը: